NOV TOUR

NOV TOUR ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՆԳԻՍՏԸ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ և ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐՈՒՄ ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ: ԱՊՐԻԼԻ 24 –ը ՊԵՏՔԱ ՓՈԽԱՐԻՆՎԻ ՀՈՒԼԻՍԻ 10 – ով:Պնդում եմ, որ հայկական փաս...
07/02/2015

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ: ԱՊՐԻԼԻ 24 –ը ՊԵՏՔԱ ՓՈԽԱՐԻՆՎԻ ՀՈՒԼԻՍԻ 10 – ով:
Պնդում եմ, որ հայկական փաստացի ցեղասպանության ՍԿԻԶԲԸ պետքա համարվի 1908 թվականը, քանի որ իրավաբանորեն ու փաստացիորեն իրանք՝ ԵՐԻՏթուրքերը, էդ թվից են ունեցել իշխանությունուն: Իշխանությունը էդ արդեն հզոր ռեսուրս ա ու գործնական հնարավորություն՝ ծրագրերը իրագործելու համար:
Իսկ հայկական ցեղասպանության տևողությունը ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ մինչև էն պահնա, երբ որ երիտթուրքերը էլ իշխանություն չէին՝ այսինքն ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ 1918 թվի վերջը:
Էթնիկապես հայ մտավորական դասի ոչնչացման օրը՝ ԱՊՐԻԼԻ 24 - ը (1915թ) հայտարարելը գենոցիդի օր, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չի: Վերոնշյալ տրամաբանությունից հելնելով, հայկական գենոցիդի օր պետքա նշվի, ոչ թե ԱՊՐԻԼԻ 24 - ը, այլ՝ ԵՐԻՏթուրքերի հեղաշրջման բուն ամսաթիվը՝ ՀՈՒԼԻՍԻ 10-ի պետական հեղաշրջումը (1908 թ.), քանի որ էդ օրվանից, որպես լեգալ ու փաստացի իշխանություն արդեն բռնել են գենոցիդ ի կատար ածելու ճանապարհը:
Բայց էս մոտեցումս հմի ձեռնտու չի ներկա հայ ՝՝ավանդական՝՝ հռչակված կուսակցություններին, քանի որ նրանք էդ վախտ օժանդակեցին երիտթուրքերին, որ վերջիններս գան իշխանության (սրանց մեջ երիտթուրքերի ծանրակշիռ դաշնակիցներից մեկն էր ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որ կոչվումա՝ ՀՅԴ): Իսկ էսօր իրանք սփյուռքում ու Հայաստանի Հանրապետությունում սաղ հայության աչքի առաձջ կապկելով տրնգի են պարում ու ՝՝պահանջում՝՝ չգիդես թե ինչ տեսակ ՝՝դատ՝՝, որի մասին աշխարհը արդեն վաղուց մոռացելա:
Այսինքն՝ հեղաշրջման մեջ դաշնակցականների կողմից գլխավոր օժանդակությունը երիտթուրքերին միանգամայն նպաստեց ըսենց կոչված ՝՝արունոտ սուլթան՝՝ Աբդուլ Համիդին տապալելու գորձին ու երիտթուրքերին գալը իշխանության փաստացիորեն հայկական գենոցիդի իրականացման առաջին քայլն էր:
Հիշացման կարգով ասեմ նորից, որ սուլթան Աբդուլ Համիդը երբեք չի ունեցել իրա կառավարման օրակարգում Օսմանյան կայսրությունում հայկական մասսայի ոչնչացման ծրագիրը: Էդ ունեցել են ԵՐԻՏթուրքերը:
Ապրիլի 24- ը նշելը որպես ցեղասպանության օր, նշանակում ա ազգի մտավորականությանը բաժանել ամբողջ ազգից ու էդ արդեն յուրօրինակ ՝՝սգո տոնա՝՝ ու քաղաքական գովազդ՝ ներկայումս իրանց մտավորական համարող անձնաց խմբի կողմից:
Իսկ փաստացիորեն հայությունը սկսած 1965 թվից նշումա մենակ մտավորականության որպես՝ ԱՌԱՆՁԻՆ ԽԱՎԻ ԿՈՏՈՐԱԾԸ:
ԱՊՐԻԼԻ 24 –ը որպես հայկական ցեղասպանության օր նշելը արհամարհանքա սաղ գենոցիդում զոհվածների ու հմիգվա հարատևող հայության զգացմունքների հանդեպ:
Ապրիլի 24- ը որպես գենոցիդի օր նշելը առաջիննա խեղաթյուրում ու կեղծում օբյեկտիվ պատմությունը: Առաջին ու ամենամեծ կեղծարարությունը հենց էսօրվա հիմար մոտեցման մեջնա:
Թուրք պատմաբաններին մենք էսօրվա մեր հիմար մոտեցումից հելնելով, որևէ կեղծարարության մեջ մեղադրելու բարոյական իրավունք չունենք:

07/02/2015

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում բազմադարյան ավանդույթներ ունի ինչպես արհեստագործությունը,նկրչությունը և այլ մշակույթները այնպես էլ գիտությունը ունի իր ավանդույրները:Հայաստանում գիտության զարգացման առաջին նշանաբանը այն էր,որ առաջին անգամ հայերեն տառերով գրվեց հետևյալ խոսքերը :Այս նշանաբանի վրա հիմնվելով իր առաջին քայլերը կատարեց գիտական միտքը,հայերեն լեղվով թարգմանվեց Աստվածաշունչը,պատմահայր Մովսես Խորենացին ստեղծեց իր :Միջնադարյան Հայաստանում էի գտնվում գիտական մտքի կենտրոները'Գլաձորում,Տաթևում,Հաղպատում,Սանահինում,Անիում և այլ վայրերում:Նոր ժամանակներից մինչև 19-րդ դարը ընկած ժամանակահատվածում հայագիտությունը զարգացել է հատկապես Հայաստանից դուրս:Վենետիկի և Վիեննայի Մծիթարյան Միաբանություներում ստեղծած հետազոտություները կարևոր նշանակություն ունեցավ Հայագիտության զարգացման համար:1930-ական թթ. կեսերը համալսարանի ամբիոներում հետազոտվում էին ֆիզիկայի,բժշկագիտության,քիմիայի,հայագիտության հիմնախնդիրները:1925-ին բացվում է Գիտության և արվեստի ինստիտուտը,որն ուներ 3 բաժանմունք'բնագիտության և մաթեմաթիկայի,պատմության և հասարակագիտության և արվեստի:1930-ական թթ.վերջերին զարգացում ու նեցան գիտական այն ուղղություները,որոնք դարձան առաջատար Հայաստանի գիտական մտքի համար:1943 թ.Գիտություների ազգային ակադեմիայի ստեղծումը նշանավորվեց Գիտության զարգացման մի նոր փուլ:Ակադեմիայի հիմնադիր անդամների կազմի մեջ էին գիտնականեր'ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիծանյանները,աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը,պատմաբաներ Հովսեփ Օրբելին,Հակոբ Մանանդյանը և շատ ուրիշ գիտնականեր:1947-1993թթ.ակադեմիայի պրեզիդենտն էր Վիկտոր Համբարձումյանը,1993-ին պրեզիդենտ է ընտրվում Ֆարադեյ Սարգսյանը:Աստղաֆիզիկայի բնագավառում տարած հետազոտություները համաշխարհային մեծ համբավ ձեռք բերեցին:Եկրորդ համաշխարհայինից անմիջապես կառուցված Բյուրականի աստղադիտարանը դարձավ աստղագիտական գիտություների կենտրոն:Հանրապետությունում 1960-1980-ական թթ.ստղեծվել էին զգալի թվով գիտահետազոտական ինստիտուտներ:Այդ նույ ժամանակաշրջանում հաջողություներ ձեռք բերվեց նաև հայագիտության բնագավառում:Հայաստանը դարձավ միջազգային հայագիտության ճանացված կենտրոն:Գիտություների զարգացման շնորհիվ Հայաստանը ձեռք բերեց լուրջ գիտատեղնիկական ներուժ,որի շնորհիվ առաջ էին քաշում և լուծել մեծ նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրներ:Հասանելի դրական տեղաշարժը թույլ էր տալիս արագացնել Հայաստանում գիտության զարգացման ազգային ծրագրի մշակումը:

07/02/2015

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տնտեսության հնագույն ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է:Որով հայ ժողովուրդը զբաղվել է դեռևս շատ դարեր առաջ:Գյուղատնտեսության ճյուղի մեջ մտնում են'հողագործությունը,անասնապահությունը:Նաև զբաղվել են երկրի համար կարևոր և պահանջվող մթերքների արտադրությամբ:Գյուղատնտեսական արտադրանքի մի որոշ տեսակ'բամբակ,բուրդ,չոր մրգեր արտահանվում էր այլ երկրներ և մեծ համբավ էին ձեռք բերել:19-րդ դ.վերջին և 20-րդ դ.սկզբին Արևելյան Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում էր արդեն իսկ բնակչության 85%-ը:1920-ական թթ.եկրորդ կեսից իրականացվեց մի ծրագիր'այսպես կոչված գյուղատնտեսական կոլեկտիվացման քաղաքականություն'գյուղացիական անհատ տենտեսություները վերափոխվում էր խոշոր տնտեսություների:Որի արդյունքում գյուղացիները զրկվում էին հողից,իսկ պետությունը դառնում էր գյուղատնտեսական արտադրանքի միակ տերը,ստացված եկամուտները օգտագործում էին խոշոր արդյունաբերության զարգացման համար:Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցավ հողերի սեփականաշնորհում,ինչի արդյուքում գյուղացիները կրկին հետ վերադարձրեցին իրենց պատկանող հողերը,ինչպես նաև անասուներ և գյուղատնտեսական մեքենաներ:Անասնապահության բնագավառում կատարվում էին քայլեր ստեղծել ֆերմաներ:Սակայն գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություները գյուղացու աշխատանքը սպասարկող ճյուղերի սեփականաշնորհումը ուշանում էր, քանի որ հանրապետությունում դեռ չէր ձևաորվել այնպիսի պայմաներ,որ գյուղատնտեսական տնտեսություների տեխնիկական սպասարկումներ իրականացվեր:

07/02/2015

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը

Ըստ Սահմանադրությամբ սահմանված է,որ Հայաստանի Հանրապետության վարչատարածքները հանդիսանում են որպես մարզեր և համայնքներ:Ընդհանուր մարզերի կազմի մեջ մտնում են գըուղական և քաղաքային համայնքները:Մարզերում հիմնականում իրականացվում է պետության կողմից կառավարում,իսկ համայնքներում գործում է տեղական ինքնակառավարում:Մարզի կառավարիչ համարվող ղեկավարներին այսինքն'(մարզպետները),նշանակվում և ազատվում են պետության կողմից,իսկ գյուղական և քաղաքային ղեկավարները ընտրվում են տեղի բնակչության կողմից: Հայաստանի Հանրապետությունը բաժանված է տաս մարզերի' Արագածոտնի մարզ:Որի կենտրոն է համարվում Աշտարակ քաղաքը:Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանը գտնվում է Օշական քաղաքում: Արարատի մարզ:Որի կենտրոնը Արտաշատ քաղաքն է,Հայաստանյանց Առաքելական Եկեղեցու թեմը կազմում են Արարատի մարզ և Երևանը,որի առաջնորդարանը գտնվում է Երևանում:
Արմավիրի մարզ:Կենտրոնը'Արմավիր քաղաքն է,որտեղ էլ գտնվում է Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդարանը: Գեղարքունիկի մարզ:Որի կենտրոնը համարվում է Գվառ քաղաքը,այստեղ է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունիկի թեմի առաջնորդարանը: Լոռու մարզ:Կենտրոնը'Վանաձորն է:Մարզը մտնում է Առաքելական Եկեղեցու Գուգարքի թեմի մեջ:Առաջնորդարանը գտնվում է Վանաձոր քաղաքում: Կոտայքի մարզ:Որի կենտրոնը'Հրազդան քաղաքն է,որտեղ էլ գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդարանը: Շիրակի մարզ:Կենտրոնը համարվում է Գյումրի քաղաքն է,Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանը գտնվում է այստեղ: Սյունիքի մարզ:Կենտրոնը հանդիսանում է Կապան քաղաքը:Սյունիքի մարզը մտնում է Հայ Առաքելական Եկեղեցու Սըունիքի թեմի կազմի մեջ,իսկ առաջնորդարանը գտնվում է Գորիս քաղաքում: Վայոց Ձորի մարզ:Որի կենտրոնը համարվում է Եղեգնաձոր քաղաքը,որը նույնպես մտնում է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի կազմի մեջ: Տավուշի մարզ:Կենտրոնը հանդիսանում է Իջևան քաղաքը և մտնում է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարքի թեմի կազմի մեջ:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է Երևանը,որը ունի մարզի կարգավիճակ:

07/02/2015

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայկական մշակույթը 19-րդ դարում
19-րդ դարը հայկական մշակույթի նոր և կարևոր փուլերից մեկն էր:Այդ հարյուրամյակի ընթացքում ,որը իր հերթին մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքում կատարված խոշոր տեղաշարժերով,հատկապես մեծ կարևորություն ունեցող քաղաքական իրադարձություներով ինչի շնորհիվ հայկական մշակույթ ապրեց զգալի վերելք:Բուրժուական հարաբերության ներթափանցումը հայ ժողովրդի հոգևոր կյանքի ոլորտ'ամենից առաջ դրսևորվեց լուսավորության ասպարեզում:Կային դպրոցներ,որոնք այդ ժամանակ ապրում էին դեմոկրատացման գործընթաց,որը արտահայտվում էր դպրոցների զգալի աճով:19-րդ դարի առաջին կեսին հայկական գաղթօջախներում,որոնց ավելի շուտ էր հասել լուսավորական գաղափարները,հիմնեցին մի շարք ազգային դպրոցներ:Որոնցից առավել հայտնի էին Սկյուտարի ճեմարանը,Գում Գափու թաղամասի հայ եկեղեցուն առընթեր դպրոցը,Ներսեսյան ուսումնարանը'Կոստանդնապոլսում,Զմյուռնիայի Մեսրօպյան ուսումնարանը,Վենետիկում գտնվող Մխիթարյան Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը և շատ հայտնի ուսումնարաներ ու սպրոցներ:1815 թվականին Լազարյանների ընտանիքն Մոսկվայում հիմնեցին Լազարյան ճեմարանը,որը հետագայում դարձավ արեվելյան լեզուների ինստիտուտ,որոշ ժամանակ հետո համարվեց արևելագիտության մեծագույն կենտրոն:Թիֆլիսում նույնպես կային հայկական մասնավոր և պետական ուսումնական հաստատություներ,որոնցից հայտնի էր 1824 թվականին հիմնած Ներսեսյան ճեմարանը:
Երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռւսաստանի կազմի մեջ դրանից հետո մի շարք մասնավոր դպրոցներ բացվեցին,ինչպես Երևանում այնպես էլ,Ալեքսանդրապոլում և Շուշիյում: Հայագիտության կարևոր կենտրոն էր համարվում 1874-թվականին Էջմիածնում հիմնադրված Գևորգյան հոգևոր ճեմարանը:Հայոց նոր գրական լեզուն արևմտահայ և արևելահայ դպրոցներում գերակշռող լեզու համարվեց 1860-թվականից:19-րդ դարում գրատպության լայն տարածումից հետո բացվեցին բազմաթիվ տպարաներ:19-րդ դարի կեսերին Կոստանդնապոլսում արդեն գործում էր 130-ից ավել տպարաներ:Հայկական տպարաներ կային նաև 'Ալեքսանդրիայում,Թավրիզում,Նոր Ջուղայում,իսկ առավել հայտնի էին,Եվրոպական երկրներում հատկապես Վենետիկում և Վիեննայում մեծ համբավ վայելող Մխիթարյաների հիմնած տպարաները:Արևելյան Հայաստանում ամենախոշոր տպարան էր համարվում'18-րդ դարի վերջում հիմնաված Էջմիածնի տպարանը:19-րդ դարի ընթացքում հայոց լեզվով տպագրվել է ավելի քան 15 հազար գիրք,իսկ ավելի կոնկրետ 1300 պարբերական:19-րդ դարի գիտական մեջ ավելի շատ տեղ էր զբաղեցնում հայագիտությունը:Հայագիտության վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին մշակում Մխիթարյանների Վենետիկի ու Վիեննայի միաբանությունում,ինչպես նաև Մոսկվայում գտնվող Լազարյաների ճեմարանում,այնպես էլ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:Այդ նույն ժամանակահատվածում մեծ զարգացում ունեցավ պատմագիտությունը,որը ներկայացնում էին հաըտնի գիտնականներ,Վենետիկի միաբանության անդամներ Միքայել Չամչյանը,Ղուկաս Ինճիկյանը,Ղևոնդ Ալիշանը:Շատ մեծ աշխատանք են կատարել հայագետ պատմաբաների մի խումբ, որոնք աշխատում էին Ռուսաստանում'իրենց մեծ ավանդը ունեցան,որ Հին Հայաստանի'այսինքն միջնադարյան հայկական աղբյուրների տեղեկություները տպագրվեցին ռուսերեն լեզվով:19-րդ դարում նաև հաջողության հասավ լեզվաբանությունը,ինչի վրա էլ հիմնվելով Մխիթարյանների Վիեննայի միաբանության անդամներ Հովսեփ Գաթրճյանը,Արսեն Այտինյանը և Սերովբե Տերվիշյանը ստեղծեցին հայոց լեզվի և քերականությանթ նվիրված աշխատություներ:Գ.Ավետիքյանի,Խ.Սյուրմելյանի և Մ.Ավգերյանի հրատարակումը 30-ակաների վերջին մեծ իրադարձություն դարձավ,ինչի շնորհիվ էլ ավելացավ ժողովրդական ստեղծագործության հանդեպ մեծ հետաքրքրություն:Հին հայկական բանահյուսության և պոեզիայի ասպարեզում կարևոր նվաճում ունեցավ հայկական ժողովրդական էպոսի գրառումը և հրատարակում,որը իրակացրեց Գարեգին Եպս. Սրվանձտյանը:19-րդ դարը դարձավ հայ գրականության զարգացման ժամանակահատվածը:Հայ նոր գրականության ձևավորման գործում իրենց որոշակի ավանդը ունեցան Ղևոնդ Ալիշանի,Հարություն Ալամդարյանի և էլի շատ ուրիշ բանաստեղծների ստեղծագործություները,բայց հայ նոր գրականության հիմնադիր է համարվում հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանը,որի մեծապես կարևոր նշանակություն ունեցավ հայ նոր գրականության հետագա զարգացման գործում:Հայ գրականությունը նոր վերելք ապրեց 1850-1860 թվականերին:Ազատագրական գաղափարները իրենց արտացոլումը գտան նաև բանաստեղծներց շատեի ստեղծագործություների մեջ:70-ական թվականերին սկսեց հայ գրականության մեջ գերակշռող դիրք գրավել արձակը,այդ ժամանակ գրական գործընթացի հիմնական դեմքը դարձավ մեծ վիպագիր Րաֆֆին,մեծ դեր խաղացին նաև Պերճ Պռոշյանի,Ղազարոս Աղայանի և այլոց ստեղծագործություները: 19-րդ դարի եկրորդ կեսին է հայկական պրոֆեսյոնալ թատրոնը երևան գալիս(Կոստանդնապոլիս,1861),երկու տարի անց պրոֆեսիոնալ թատրոն ստեղծվեց նաև Թիֆլիսում:Հայկական նոր երաժշտությունը,որը հասել էր եվրոպական մակարդակի կապված էր կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի գորխունեության հետ,որը գործում էր Կոստանդնապոլսում:Նոր երաժշտության հետ զուգընթաց զարգանում թէ նաև հայ գուսանական երգարվեստը,որը մեծ ժոզովրդականություն էր վայելում:19-րդ դարում զարգացան հայկական մշակույթի բոլոր ճյուղերը և կատարեց որակական տեղաշարժեր,որն էլ իր ազդեցությունթ ունեցավ ժողովրդի հոգևոր կյանքի զարգացմանը:Գնալով զարգանում էր մշակույթի դերը հասարակական կյանքում և դարձավ հայ ժողովրդի ինքնահաստատման կարևոր գործոն:

07/02/2015

20-դարի հայկական մշակույթը
20-դարի առաջին երկու տասնամյակները նշանավոր էին հայկական մշակույթի լայնածավալ նվաճումներով,որն էլ իր հերթին կապված էր նախորդ դարաշրջաների հարուստ ավանդույթների վրա:Մշակույթի ցանկացած ասպարեզում փայլում էին այն վարպետները,որոնց հրաշալի ստեղծագործությունեը դարձան հայ ժողովրդի հոգևոր կյանքի մնայուն արժեքներից մեկը:Այդ ժամանակներում հայ պոեզիան ներկայացնում էին մեծանուն բանաստեղծները,որոնցից են'Հովհաննես Թումանյանը,Ավետիք Իսահակյանը,Եղիշե Չարենցը ,այդ թվում նաև արևմտահայ բանաստեղծներ Միսաք Մեծարենցը,Դանիել Վարուժանը,Սիամանթոն և շատ հայտնի մեծանուն բանաստեղծներ:20-րդ դարի սկզբին հայ գեղարվեստական արձակը հարստանում է Ալեոսանդր Շիրվանզադեի,Գրիգոր Զոհրաբի,Ակսել Բակունցի,Մուրացանի և ուրիշներ ստեղծագործություների շնորհիվ:Հայկական երաժշտության զարգացման գործում կաևոր նշանակություն ունեցավ մեծն Կոմիտասի ստեղծագործությունը:Այդ ժամանակ նաև մեծ առաջ ընթաց ունեցավ նաև հայկական բեմական արվեստը,շատ թաթերական խմբեր իրեն շարքերից առանձնացրեցին մեծանուն վարպետների,որոնցից են Հովհաննես Աբելյանը,Օլգան,Վահրամ Փափազյանը,Արուս Ոսկանյանը և շատ դերասաներ:20-րդ դարում հայկական գեղանկարչության ասպարեզում իրենց ստեղծագործություներով ներկայանում էինավագ սերնդի լավագույն վարպետներ'Վ.Սուրենյանցը և Գ.Բաշինջաղյանը,նաև այն արվեստի այն գործիչները,որոնց ստեղծագործական ուղին տեղ գտավ հետագա ժամանակաշրջանում:Հայաստանի խորհրդային իշխանության հաստատումից հետո լուրջ փոփոխություն տեղի ունեցավ մշակույթի զարգացման ոլորտում:Կոմունիստական գաղափարների անբաժանելի գերիշխանության կողմից,արվեստի ազատությունը սահմանափակող սոցիալիստական ռեալիզմի նորմերի հաստատումը վտանգ էր հանդիսանում անցյալի մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի հանդեպ:1920-ական թվականերին առանց հետագա խնդիրների մասին մտածելու իրականացրեցին հայ ուղղագրության ռեֆորմ,որը չընդունվեց սփյուռքահայության կողմից:Այդ ժամանակ վտանգի մեջ էին հայտնվել մեծանուն և աչքի ընկնող գրողներ Լևոն Շանթը,Ավետիս Ահարոնյանը ինչպես նաև գրականագետ Նիկոլ Աղբալյանը:1930-ական թվականերին հալածանքների զոհեր էին դարձել,ոչ միայն հայ մտավորականության ներկայացուցիչները նաև հայ ականավոր բանաստեղծներ Եղիշե Չարենցը և Ակսել Բակունցը:Երաժշտության ասպարեզը նույնպես ենթարկվում էր քննաադատության հատկապես ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործություները:1950-ական թվականների եկրորդ կեսերին միայն որոշ չափով հաղթահարվեց սծալ մոտեցումը հայ մշակույթային ժառանգության նկատմամբ:Բազմաթիվ ստեղծագործող գործիչների հաշվի չառնելով իրենց ճանապարհի բազուն խոչընդոտները,մեծ համառության շնորհիվ առաջ էին տանում իրենց տաղանդը:Հայ մշակույթի գանձարանում իրենց առժանի տեղն են գտել հայ մեծանուն բանաստեղծներ Հրաչյա Քոչարի,Սիլվա Կապուտիկյանի,Համո սահյանի և ուրիշների ստեղծագործություները:Յոթ տասնամյակների ընթացքում Հայաստանում որոշակի հաջողության հասան կրթության զարգացման գործընթացթ:Դրան հաջորդեց տարրական,այնուհետև միջնակարգ կրթությունը և հիմնեցին մասնագիտական-տեխնիկական կրթության համակարգ,որտեղ էլ վերապատրաստում էին բարձրակարգ մասնագետներ:Իսկ բարձրագույն ուսունական հաստատություների բավականին մեծ ցանցը թույլ էր տալիս Հայաստանում պատրաստել տարբեր մասնագետների,որոնք իրենց ավանդը կունենային Հայաստանի տնտեսության զարգացման հարցում:Սովետական Միության ժամանակ բարձրագույն կրթություն ունեցող ժողովրդի թվով Հայաստանը բարձր տեղ է գրավել:1943 թվականին Հայաստանում ստեղծվում է գիտություների ազգային ակադեմիան և նրա համակարգի տակ գտնվող ինստիտուտներում մշակում էին գիտություների և հայագիտության հիմնահարցերը:Հայաստանը ունենալով լավագուն հայագետներ վերածվում է համաշխարհային հայագիտության կենտրոն:Գիտական հետազոտական աշխատանքներ էր կատարվում ոչ միայն Գիտություների ազգային ակադեմյայում այլև գերատեսչական ինիստուտներում և լաբարատորյաներում:Հայկական մշակույթը մեծ խնամքով է վերաբերվում իր հարուստ և հնագույն պատմամշակույթային արժեքներին և առաջ է շարժվում հասարակական առաջադիմությանը համատեղ:

07/02/2015

Գրական թանգարաններ
Հայաստանում կան մի շարք գրական և տունթանգարաններ:Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (Երևանում,որը գտնվում է Արամի փողոց 1-ում)ստեղծվել է 1953:Այն համարվում է Հայաստանի գրական-մշակույթային խոշոր կենտրոներից մեկը,որտեղ մինչ այսօր պահպանվում է շուրջ 800 արխիվային ֆոնդ,(հայ գրողների ձեռագրեր,նամակներ և արվեստի այլ բնագավառի գործիչների աշխատություններ):Թանգարանները ժամանակ առ ժամանակ կազմակերպում են ցուցահանդեսներ,որպեսզի մարդիկ ավելի շատ գիտելիքներ ստանան պատմամշակույթային արժեքների մասին:Գործող թանգարաններից են'
Երևանում'
Գրող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը (Աբովյան փող.)
Գյումրիում'
Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը.
Բանաստեղծ Հովհաննես Շիրազի թանգարան,
Վաղարշապատում'
Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Դսեղ գյուղում'
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը
Գորիսում'
Գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանը
Աշտարակում'
Գրող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը
Երևանում' (Քանաքեռում)
Գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը,որը ստեղծվել է 1938-ին գրողի հայրական տանը:1978_ին կառուցվում է ցուցադրության նոր շենք,որտեղ էլ մինչ այսօր ներկայացվում են գրողի գրական և մանկավարժական արտացոլող նմուշները:1913_թ.տուն-թանգարանի տարածքում տեղադրվում է Խաչատուր Աբովյանի արձանը:Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 1-ին և 2-րդ հարկերում ներկայացվում է բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացվող նյութեր:Թանգարանը հիմնվել է 1953 թ-ին:Բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը ստեղծվել է իր կյանքի վերջին տարիներին ապրած Երևանում գտնվող բնակարանում:Չարենցավան քաղաքում նույնպես գործում է Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի մշտապես գործող հուշասրահ:Երևան քաղաքում գործում է նաև բանաստեղծ Պարույր Սևակի անվան տուն-թանգարան,որտեղ ներկայացված է բանաստեղծի կյանքը և գրական գործունեությունը:

07/02/2015

ՏՐԱՆՍՊՈՐՏ
Հայաստանը մինչև իր անկախության հոչակում հարևան երկրներ հետ կապ է ունեցել երկաթուղային,ավտոմոբիլային և օդային տչանսպորտի միջոցով:1990-ական թթ.սկզբին տարածաշրջանում ստեղծված լարված պայմաների հետևանքով Հայաստանը ընկնում է շրջափակման մեջ:Հայաստանի և Ադրբեջանի միջև սուր լարվածությունը սկսվում է,այն պատժառով քանի որ Ղարաբաղը գտնվում էր ճգնաժամի մեջ:Ադրբեջանը օգտվելով այդ հանգամանքից դադարեցնում է գազի մատակարարումը Ղարաբաղ-Երևան գազամուղով,նաև շրջափակման մեջ դրեց երկու պետություները միացնող երթուղին, որի միջոցով Հայաստան էր ներմուծվում հարևան երկրներից բերվող բեռների մեծ մասը:Այդ նուն ճամանակ Վրաց-աբխազական միջադեպի հետևանքով դադարում է գործել նաև Թբիլիսի-Երևան երկաթուղին:Հայաստանի իշխանություններին հաջողվում է 1991-1996 թթ.ընթացքում պահել հանրապետության հիմնական ավտոճանապարհները,բարեկարգվեց Շիրակի մարզից դեպի հարևան Վրաստանից Ջավախք տանող խճուղին,կառուցվեցին նաև Գորիս-Լաչին-Ստեփանակերտ տանող ճանապարհները,որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի հայկական երկու պետություների'Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի համար:Փոխշահավետ շահերից ելենելով Հայաստանը և Թուրքիան պատրաստ էին զարգացնել ավտոմոբիլային ճանապարհը Թուրքիա և Հայաստան:Օդային տրանսպորտի միջոցով կատարվում էր դեպի այլ երկրներ ուղևորներ ինչպես նաև բեռներ ներմուծել Հայաստան: Օդային տրանսպորտը լավ հնարավորությւն էր Հայաստանի համար քանի որ կապ էր հաստատում Ռուսաստանի մի շարք քաղաքների հետ,ինչպես նաև Բուլղարիայի,Հունաստանի,Ֆրանսիայի,ԱՄՆ_ի,Սիրիայի և այլ երկրների հետ:Զվարթնոց օդանավակայանը կարևոր միջազգային հանգույց է:Գործում է նաև Երևան ,Գյումրու նար Գորիսի օդանավակայաները:Օդային մշտական կապը շարունակվում է Երևանի և Ստեփանակերտի միջև:

ԱՎԱԶԵ ՀՐԱՇԱԼԻ ՔԱՆԴԱԿՆԵՐ
07/02/2015

ԱՎԱԶԵ ՀՐԱՇԱԼԻ ՔԱՆԴԱԿՆԵՐ

Հայտնի է ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը
07/02/2015

Հայտնի է ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը

Address

Erevan
[email protected]

Telephone

091-855-990

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when NOV TOUR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to NOV TOUR:

Share

Category