VOST Travel

VOST Travel VOST Travel | Armenia
🏕️Թեմատիկ ուղևորություններ
🧳 Խմբային և անհատական տուրեր` նոր երթուղիներով
📍Ք. Վանաձոր
💌Ամրագրումների համար`DM

02/03/2026

Կան քաղաքներ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, ու կա Գյումրին, որը պետք է ուղղակի զգալ:
Զգալ յուրաքանչյուր քարը,հին դռների ետևում թաքնված պատմություններն ու գույները:✨

Շուտով միասին կբացահայտենք Գյումրին ❤️

Լոռին՝ որպես ներշնչանքի աղբյուր ⛰Վանաձորի առավոտյան մշուշի և լեռների լռության մեջ կա մի առանձնահատուկ հանգստություն: Հեն...
18/02/2026

Լոռին՝ որպես ներշնչանքի աղբյուր ⛰
Վանաձորի առավոտյան մշուշի և լեռների լռության մեջ կա մի առանձնահատուկ հանգստություն: Հենց այստեղ՝ սարերով շրջապատված մեր քաղաքում էլ ծնվեց VOST Travel-ի գաղափարը։ 🌱

Մեզ համար սկզբունքային էր գործունեությունը հենց Վանաձորից սկսելը։ Մենք նկատել ենք, որ մեր համաքաղաքացիները հաճախ ստիպված են լինում հասնել Երևան՝ որևէ տուրի միանալու համար։ Մենք եկել ենք փոխելու այդ մոտեցումը։

VOST Travel-ը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են իրենց ժամանակն ու որակյալ հանգիստը։ Մեր նպատակն է, որ դուք բացահայտեք Հայաստանը հենց ձեր քաղաքից մեկնարկող երթուղիներով և յուրաքանչյուր ուղևորությունից հետո փաստեք՝ որակն ու էմոցիոնալ բավարարվածությունը կարող են ներդաշնակ լինել։ 👣✨

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյանի:

Ինչո՞ւ VOST... և ի՞նչ է թաքնված մեր անվան հետևում։ 🌿Երբ ստեղծում էինք VOST Travel-ը, մենք փնտրում էինք մի բառ, որը կխորհ...
16/02/2026

Ինչո՞ւ VOST... և ի՞նչ է թաքնված մեր անվան հետևում։ 🌿

Երբ ստեղծում էինք VOST Travel-ը, մենք փնտրում էինք մի բառ, որը կխորհրդանշեր մեր կապը բնության, արմատների և առաջ շարժվելու ձգտման հետ։

📍 Ո՞րն է «Ոստ»-ի խորհուրդը։
Հայերենում «Ոստ» նշանակում է ծառի ճյուղ, շյուղ։ Այն բնության այն մասնիկն է, որը միշտ ձգվում է դեպի լույսը, դեպի նոր հորիզոններ, բայց միևնույն ժամանակ ամուր կապված է իր արմատներին ու մայր ծառին։

Սա հենց մեր փիլիսոփայությունն է.
✅ Ամուր արմատներ. Մենք գնահատում և պահպանում ենք մեր մշակույթը, պատմությունն ու հողը։
✅ Թարմ ոստեր. Մենք բերում ենք նոր շունչ, ժամանակակից որակ և թարմ գաղափարներ ներքին տուրիզմում։

Մեր նպատակն է, որ ձեր յուրաքանչյուր ճամփորդությունը մեզ հետ լինի բնական, անկեղծ ու որակյալ՝ ինչպես հենց ինքը՝ բնությունը։

Պատրա՞ստ ես բացահայտել Հայաստանը մեզ հետ 🪾

Շուտով... 🏕️ Վանաձորը դառնում է նոր սկզբնակետ ձեր ճամփորդությունների համար:  Ուրախ ենք տեղեկացնել, որ հայաստանյան զբոսաշ...
14/02/2026

Շուտով... 🏕️

Վանաձորը դառնում է նոր սկզբնակետ ձեր ճամփորդությունների համար:

Ուրախ ենք տեղեկացնել, որ հայաստանյան զբոսաշրջության ոլորտում իր գործունեությունն է մեկնարկում VOST Travel-ը։
Մենք ստեղծվել ենք նրանց համար, ովքեր փնտրում են ոչ թե պարզապես ուղղություն, այլ իրական փորձառություն և հիշվող պատմություններ։

Ինչո՞վ ենք մենք տարբերվում.

✔️Յուրօրինակ թեմատիկ տուրեր (Outstanding special tours). Մենք մշակում ենք երթուղիներ, որոնք ունեն հստակ գաղափարախոսություն և թույլ են տալիս բացահայտել Հայաստանը նոր կողմերից։
✔️ Անհատական մոտեցում. Կազմակերպում ենք ինչպես մեծ ու փոքր խմբային ուղևորություններ, այնպես էլ բացառիկ անհատական փաթեթներ։
✔️ Սերունդների միավորում. Մեր ծրագրերը հետաքրքիր են թե՛ մեծահասակներին և թե՛ ամենափոքր ճամփորդներին։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ճամփորդություն պետք է լինի անմոռանալի արկած։🚌

Միացե՛ք մեր էջին, դարձրեք մեզ` ձեր ճամփորդական ընկերը։ 🎒👣

#Ճամփորդություն #Տուրեր #Վանաձոր #Լոռի

Address

G. Nzhdeh Street
Vanadzor

Alerts

Be the first to know and let us send you an email when VOST Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category