EduTravel

EduTravel ✈️ Կրթություն արտերկրում
🧩 Քվեստային տուրեր
🎓 Կրթական ճամփորդություններ Հայաստանում

Թող լինի կրթության, զարգացման և նոր հնարավորությունների տարի․․․✨
31/12/2023

Թող լինի կրթության, զարգացման և նոր հնարավորությունների տարի․․․✨

Իսկ ապագան ստեղծելու լավագույն ճանապարհը կրթությունն է ✨
26/12/2023

Իսկ ապագան ստեղծելու լավագույն ճանապարհը կրթությունն է ✨

Լեզուն «բացելու» լավագույն տարբերակը լեզվակիրների հետ շփումն է։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա այդպիսի հնարավորություն։ 🤔🤩 Մենք ...
25/12/2023

Լեզուն «բացելու» լավագույն տարբերակը լեզվակիրների հետ շփումն է։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա այդպիսի հնարավորություն։ 🤔

🤩 Մենք առաջարկում ենք 3 ֆիլմ, որոնք ոչ միայն կապահովեն հաճելի ժամանցդ, այլ նաև կօգնեն քեզ բարելավել գերմաներենի իմացությունը։ 🎥

🎬 Friendship! 2010
🎬 Soul Kitchen (2009)
🎬 Das Leben der Anderen (2006)

Հետևի՛ր մեզ ավելին իմանալու համար։ ✅

Բարոկկո դարաշրջանի գերմանացի հայտնի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախ 🎼Նա վաղ երաժշտության վերածննդից սկսած համարվել է բոլո...
24/12/2023

Բարոկկո դարաշրջանի գերմանացի հայտնի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախ 🎼
Նա վաղ երաժշտության վերածննդից սկսած համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկը։

Հետաքրքիր է, որ Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել է, նորից բացահայտվել է 19-րդ դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես Ֆելիքս Մենդելսոնի կողմից։ 🎵
Նա երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություն։

Իսկ մենք առանձացրել են Գերմանիայի լավագույն կոնսերվատորիաները և համալսարանները, որտեղ արժե շարունակել երաժշտական կրթությունը 👇
▪ Hochschule für Musik und Theater München
▪ University of Music and Theatre Leipzig
▪ Hochschule für Musik Nürnberg
▪ Peter Cornelius Conservatory

Ավելին իմանալու համար կարող ես գրել մեր էջին։ 💌

🇩🇪 Գերմանիայում կրթություն ստանալը լավ է, իսկ դրանից ավելի լավ անվճար կրթությունն է։ 👌Գերմանիայում անվճար կրթությունը պա...
23/12/2023

🇩🇪 Գերմանիայում կրթություն ստանալը լավ է, իսկ դրանից ավելի լավ անվճար կրթությունն է։ 👌

Գերմանիայում անվճար կրթությունը պայմանավորված է նրանով, որ պետությունը կրթությունը չի դիտարկում որպես կոմերցիոն ծառայություն։ 🙌

Օրենքի համաձայն՝ Գերմանիայում անվճար կրթությունը հասանելի է ոչ միայն տեղացի, այլ նաև օտարերկրյա ուսանողներին: 🌍

Փաստացի չկա ուսման վարձ, սակայն պետք է վճարել միայն կիսամյակի վճարները 300-450 եվրոյի չափով, որը կուղղվի ճանապարհածախսի և վարչական ծախսերի վճարմանը, իսկ քեզ կմնա հոգալ միայն բնակարանի և սննդի ծախսերը: ✅

➡️ Հետևի՛ր մեզ արտերկրում կրթության մասին ավելին իմանալու համար։ 📚

Եկեք միասին բացահայտենք Գերմանիայի ուսանողական քաղաքները🎓Աախենը հավակնում է երկրորդ տեղը որպես Գերմանիայի լավագույն ուսա...
22/12/2023

Եկեք միասին բացահայտենք Գերմանիայի ուսանողական քաղաքները🎓

Աախենը հավակնում է երկրորդ տեղը որպես Գերմանիայի լավագույն ուսանողական քաղաք, որն առաջարկում է հարուստ պատմություն, կյանքի բարձր որակ և մատչելիություն: ☝️

Այն իդեալական վայր է, եթե փնտրում ես փոքր, հարուստ մշակույթով և արկածներով լի քաղաք: 👌

Աախենը կարևորագույն կենտրոններից մեկն է այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են գիտությամբ և տեխնոլոգիայով: 🧬🧑‍💻

🗺️ Աախենը գտնվում է անմիջապես Բելգիայի և Նիդեռլանդների սահմանին: Դա նշանակում է, որ դու հեշտությամբ կարող ես մեկ օրում այցելել երեք երկիր: 🤩

Հետևի՛ր մեզ ավելին իմանալու համար։ 🙌

Եկե՛ք միասին ծանոթանանք Գերմանիայի սուրբծննդյան ավանդույթներին.✨ Սուրբծննդյան օրացույց 🎁Սուրբծննդյան օրացույցը (Adventsk...
20/12/2023

Եկե՛ք միասին ծանոթանանք Գերմանիայի սուրբծննդյան ավանդույթներին.

✨ Սուրբծննդյան օրացույց 🎁
Սուրբծննդյան օրացույցը (Adventskalender) հատուկ օրացույց է, որով հաշվում են մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը։ Սուրբծննդյան օրացույցը կարող է լինել բացիկի կամ ստվարաթղթից պատրաստված և բացվող պատուհաններով տնակի տեսքով, իսկ դրանցից յուրաքանչյուրի հետևում որևէ փոքրիկ նվեր է։

✨ Սուրբծննդյան տոնավաճառներ
Սկզբնապես, սուրբծննդյան տոնավաճառներ կազմակերպվել են ցրտերի գալուն պես, որպեսզի մարդիկ կարողանային գնել ձմռան համար անհրաժեշտ իրեր։ Ժամանակի ընթացքում ձմեռային տոնավաճառները դարձան պարտադիր սուրբծննդյան սովորույթ և տարածվեցին այլ երկրներում։

✨Կապարե գուշակություններ 🔮
Հին, բայց Գերմանիայում դեռևս շատ տարածված ամանորյա սովորույթ է կապարի ձուլումը: Յուրաքանչյուր մարդ մի փոքրիկ թավայի կամ գդալի մեջ մոմի վրա հալեցնում է կապարի կամ թիթեղի մի փոքրիկ կտոր: Այնուհետև հալված կապարը լցնում է սառը ջրի մեջ, և այն անմիջապես սառչում է և ստանում նոր կոշտ ձև։ Այս կերպ ստեղծված պատկերները մեկնաբանվում են կամ սեփական երևակայությամբ, կամ հատուկ գծապատկերի միջոցով, և կանխատեսում, թե ինչ է բերելու Նոր տարին։

Հետևի՛ր մեր էջին էլ ավելի հետաքրքիր ինֆորմացիա ստանալու համար։

🇦🇹 Ավստրիայի պետական ֆոնդով ֆինանսավորվող 21 համալսարաններից վեցը արվեստի համալսարաններ են, որոնցից երեքը նվիրված են վիզ...
18/12/2023

🇦🇹 Ավստրիայի պետական ֆոնդով ֆինանսավորվող 21 համալսարաններից վեցը արվեստի համալսարաններ են, որոնցից երեքը նվիրված են վիզուալ և կիրառական արվեստին: 🎨

🤔 Չնայած այս համալսարանները համեմատաբար փոքր են, բայց վայելում են բարձր միջազգային հեղինակություն, ինչի մասին վկայում է Եվրոպական և Ասիական երկրներից միջազգային ուսանողների մեծ թիվը:

Ահա այն համալսարանները, որտեղ կարող ես սովորել վիզուալ և կիրառական արվեստ.
✔️ Academy of Fine Arts Vienna
✔️ University of Applied Arts Vienna
✔️ University of Art and Design Linz

📩 Մանրամասներն իմանալու համար գրի՛ր մեզ և գրանցվիր անվճար խորհրդատվության։

📨 Մոտիվացիոն նամակը եվրոպական բուհ դիմելիս ամենակարևոր պահանջներից մեկն է: Մի քանի խորհուրդ այն ճիշտ կազմելու համար.✍️ Ս...
14/12/2023

📨 Մոտիվացիոն նամակը եվրոպական բուհ դիմելիս ամենակարևոր պահանջներից մեկն է:

Մի քանի խորհուրդ այն ճիշտ կազմելու համար.

✍️ Սկսի՛ր գրել ճիշտ կետից
Մոտիվացիոն նամակի հիմնական մասը կարող է փոփոխվել մի քանի անգամ, որից կախված կփոփոխվի նաև ներածությունը։ Այս անհարմարությունից խուսափելու համար կարևոր է սկսել նամակի հիմնական մասից, այնուհետև գրել ներածությունը և վերջում եզրակացությունը։

☝️ Եղի՛ր հիշվող
Առաջին տպավորությունը վճռորոշ է, ուստի փորձի՛ր գրավել ընթերցողի ուշադրությունը հենց առաջին նախադասությունից:

📝 Ներառի՛ր այս կարևոր կետերը կառուցվածքում՝
▪ Ինչու՞ ես ցանկանում ընդունվել հենց այդ համալսարան:
▪ Ի՞նչ հմտություններ և անձնական որակներ ունես, որոնք կառանձնացնեն քեզ մյուս թեկնածուներից։
▪ Հստակ նշի՛ր նպատակներդ։
▪ Նշի՛ր քո ուժեղ կողմերը, և իհարկե՝ ինչպես կցանկանայիր կատարելագործվել, և ինչպես ընտրված ծրագիրը կօգնի քեզ այդ հարցում։

Դիմի՛ր մեզ, եթե ցանկանում ես ունենալ հաջողակ մոտիվացիոն նամակ և մեծացնել ընդունվելու շանսերը։ 📩

🇦🇹 Կան բազմաթիվ պատճառներ, որոնք Ավստրիան դարձնում են ցանկալի երկիր ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև միջազգային ուսանողն...
13/12/2023

🇦🇹 Կան բազմաթիվ պատճառներ, որոնք Ավստրիան դարձնում են ցանկալի երկիր ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև միջազգային ուսանողների համար.

Աշխարհագրական դիրքը 🌍
Ավստրիայում սովորելու պատճառներից մեկն այն է, որ ողջ Եվրոպան քո դռան մոտ է, իսկ հարևան երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Չեխիան, Հունգարիան, Սլովենիան, Սլովակիան, Իտալիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, հասանելի են շրջագայության համար:

Կրթական հնարավորությունները 📚
Ավստրիայի համալսարանները դասվում են աշխարհի լավագույն բուհերի շարքին, ինչպիսիք են Վիեննայի համալսարանը, Գրացի համալսարանը, Ինսբրուկի համալսարանը և Վիեննայի տեխնիկական համալսարանը:

Աշխատանքի հնարավորությունները 👨‍💻
Միջազգային ուսանողները ստանում են աշխատանքի թույլտվություն, որը հնարավորություն է տալիս նրանց աշխատել շաբաթական մինչև 20 ժամ:

Մշակութային պատմությունը 📖
Պատմությամբ հարուստ Ավստրիան իդեալական վայր է միջազգային ուսանողների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել երկրի բազմաթիվ մշակութային և պատմական վայրերը:

Կյանքի որակը 🔝
Ավստրիան Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է: Հանցավորության ցածր մակարդակի, կանաչ տարածքների և այլ առավելությունների շնորհիվ Ավստրիայում կյանքի որակը համարվում է լավագույններից մեկն աշխարհում:

Ավստրիայում կրթություն ստանալու մանրամասներն իմանալու համար գրի՛ր մեր էջին։ 📩

Դժվարանու՞մ ես մասնագիտության կողմնորոշման հարցում 🧐Իրականում մարդկանց 75%-ը աշխատում է իր մասնագիտությունից տարբերվող ո...
12/12/2023

Դժվարանու՞մ ես մասնագիտության կողմնորոշման հարցում 🧐

Իրականում մարդկանց 75%-ը աշխատում է իր մասնագիտությունից տարբերվող ոլորտում։ Այնուամենայնիվ սա կարևոր որոշում է, որը ձևավորում է քո ակադեմիական ճանապարհը և պոտենցիալ կարիերան։

Մենք առանձնացրել ենք 5⃣ հարց, որոնք կօգնեն այս ընտրության ճանապարհին․

1⃣ Ի՞նչն եմ անում հաճույքով և վայելում ողջ ընթացքը

2⃣ Ի՞նչն է ամենից շատ ինձ հետաքրքրում այս մասնագիտության մեջ

3⃣ Ցանկանու՞մ եմ հետևել ցանկություններիս, թե՞ ընտրել այն, ինչ արդիական է (այս երկուսը համատեղելի են😉)

4⃣ Այս ընտրությունը կատարու՞մ եմ ինձ համար, թե՞ ուրիշների

5⃣ Ի՞նչ կարիերայի ճանապարհ կունենամ ակադեմիական կյանքից հետո

Եթե արդեն կողմնորոշվել ես, կիսվի՛ր քո ապագա մասնագիտությամբ մեկնաբանություններում։ 👇

Սկսում ենք նոր  շարք, որի շրջանակներում միասին կբացահայտենք Գերմանիայի լավագույն ուսանողական քաղաքները։ 👩‍🎓🇩🇪 Այսօր բացա...
11/12/2023

Սկսում ենք նոր շարք, որի շրջանակներում միասին կբացահայտենք Գերմանիայի լավագույն ուսանողական քաղաքները։ 👩‍🎓
🇩🇪 Այսօր բացահայտում ենք Մյունխենը։

🏫 Մյունխենը հավակնում է 2024 թվականին Գերմանիայում ուսանողների համար առաջին տեղը՝ առաջարկելով ակադեմիական գերազանցություն, մշակութային հարստություն և կյանքի բացառիկ որակ։

🎓 Որպես Բավարիայի մայրաքաղաք՝ այն կենտրոնական հանգույց է, որտեղ հյուրընկալվում է նահանգի 55.000 միջազգային ուսանողների զգալի մասը:

☝️ Զարմանալի չէ, որ այս կենսունակ քաղաքը, որը հայտնի է որպես «Միլիոնենդորֆ», ինչը նշանակում է «մեկ միլիոն մարդ ունեցող գյուղ», նույնպես դասվում է աշխարհի լավագույն ուսանողական քաղաքների շարքին:

🔝 Մյունխենը պարծենում է 20 համալսարաններով, ներառյալ համաշխարհային հեղինակություն վայելող համալսարանները, ինչպիսիք են Մյունխենի տեխնիկական համալսարանը և Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանը:

👌Մյունխենը Գերմանիայի ամենաանվտանգ ուսանողական քաղաքն է և կյանքի որակով զբաղեցնում է երրորդ տեղը:

🎫 Մյունխենն առաջարկում է հարուստ մշակութային կյանք՝ համաշխարհային մակարդակի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Պինակոտեկի թանգարանները, Բավարիայի պետական օպերան և Մյունխենի հայտնի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Հետևի՛ր մեր էջին՝ հաջորդ քաղաքը բաց չթողնելու համար։ 🔗

Address

49/2 Komitas Str
Yerevan
0051

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00

Telephone

+37433248083

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EduTravel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to EduTravel:

Share

Category