28/09/2024
Armenia / Princess Maneh Tours Malkhassian
Մի գայլ էր ապրում, իսկ մոտակայքում՝ ոչխարների մեծ հոտ։ Նա ամեն օր մեկ ոչխարի ուտում էր:
Ոչխարները վազում էին անտառով, իսկ այն ոչխարները, որոնց նա վախեցրել էր, հուսահատ ետ-ետ էին գնում և բղավում, իսկ նրանց ճիչերը վախեցնում էին մյուսներին:
Եվ այդ ժամանակ գայլը խոսեց յուրաքանչյուր ոչխարի հետ առանձին.
«Դու վախենալու ոչինչ չունես, որովհետև ես միայն հիմար ոչխարներ եմ սպանում և ուտում, բայց դու իմ միակն ես՝ իմ լավագույն ընկերը»:
Այս զրույցից հետո ոչխարները սկսեցին հանգիստ արածել ու այլևս չէին փախչում։
Եվ երբ գայլը սպանում էր հերթական ոչխարին, նրանք մտածում էին. «դե սպանեց հերթական հիմար ոչխարին: Իսկ գայլը իմ լավագույն ընկերն է: Վախենալու ոչինչ չկա»:
Ոչխարները երջանիկ էին։
Հետո գայլն ուղղակի մոտենում էր նրանցից մեկին և ասում. «Օ՜, իմ լավագույն ընկեր, մենք երկար ժամանակ չենք խոսել հիմար ոչխարների մասին»: Եվ մահն անմիջապես վրա էր հասնում, ոչխարները նույնիսկ չէին հասցնում որևէ բան հասկանալ։
Այդպես, գայլը ոչխարներից յուրաքանչյուրի ինքնագնահատականը բարձրացրեց:
Նրանք դադարեցին անհանգստանալ և սկսեցին հանգիստ արածել խոտը, արդյունքում նրանց միսն ավելի համեղ դարձավ։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այլ ոչխարներ սկսեցին օգնել գայլին. եթե որոշ չափից ավելի խելացի ոչխարներ սկսում էին կռահել իրերի իրական դասավորությունը, ապա մյուս ոչխարները, այսինքն՝ գայլի լավագույն ընկերները, նրան հայտնում էին այդ ոչխարի տարօրինակ պահվածքի մասին։ Իսկ հաջորդ օրը գայլը ուտում էր նրան։
Յուրաքանչյուր մարդ պետք է ավելի քիչ հավատա խոսքերին և ավելի շատ նայի գործերին:
Յուրաքանչյուրն ունի մեկ հատկություն՝ մենք լսում ենք այն, ինչ ուզում ենք լսել, իսկ մնացածը պարզապես անտեսում ենք:
Կարևոր է ժամանակին նկատել ոչխարի մորթով գայլին։
© Թարգմանությունն ու ադապտացին՝ MediaMag.am