18/09/2026
Նա ընդամենը մի քանի բառ էր կարդացել, բայց դրանք ամբողջությամբ փոխեցին իր պատկերացումը Հայաստանի մասին։
-Բա հսկաները որտե՞ղ են։✊🏻
Հայաստանում առաջին անգամ գտնվող մի փոքրիկ ֆիլիպինցի տղա մեքենայի մեջ հորը հենց այս հարցը տվեց։🇦🇲
Նա տեսել էր մեր էջի անունը՝ «Հայաստան՝ հսկաների երկիր»։
Իր պատկերացմամբ՝ եթե երկիրը հսկաների երկիր է, ուրեմն ինչ-որ տեղ պետք է հսկաներ էլ լինեն։
Հայրը ծիծաղեց։
Մենք էլ ժպտացինք։ 😁 Հասկացանք, որ դժվար հարցի պիտի պատասխանենք Որովհետև «Հայաստան՝ հսկաների երկիր» ասելով՝ մենք նկատի չունենք հեքիաթների հսկաներին ու նրանց ֆիզիկական չափսերը։ Այստեղ հսկաները իրական մարդիկ են։ Նրանք քարից են՝ հազարավոր տարիներ կանգնած մեր լեռների ու ձորերի մեջ։ 🏔️ Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց ձեռքերով վանքեր են կառուցել ժայռերի մեջ։⛪️ Նրանք զինվորներն են, ովքեր կանգնել են հայրենիքի սահմանին։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ճանապարհին, անկախ նրանից՝ գյուղում են ապրում, թե քաղաքում, պատրաստ են կանգնել ու օգնության ձեռք մեկնել։ Նույնիսկ այսօր, երբ մարդը գիտակցում է, որ այդ բարությունը երբեմն կարող են օգտագործել, որ օգնության խնդրանքի հետևում միշտ չէ, որ անկեղծություն կա, նրանք միևնույն է չեն դադարում մարդ մնալ։ Որովհետև մարդկայնությունը պահելը հեշտ է այն ժամանակ, երբ ոչ ոք չի փորձում այն օգտագործել։ Իսկ իսկական հսկաները շարունակում են մարդ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը նրանց սովորեցնում է չվստահել։ Նրանք մարդիկ են, ովքեր պատերազմների ու երկրաշարժերի ավերածություններից հետո նորից են ոտքի կանգնել, տուն կառուցել, հող մշակել, նորից են իրենց կյանքը սկսել՝ չկորցնելով ապրելու, ստեղծելու ու ժպտալու ուժը։❤️🏡
Ու գուցե հենց դա է Հայաստանը։ Երկիր, որտեղ հսկաները ոչ թե հեքիաթներում են ապրում, այլ՝ մեր պատմության, մեր մարդկանց ու մեր ամենօրյա կյանքի մեջ։🇦🇲
Դժվար գործ է 7, 8 տարեկան երեխային բացատրել, որ հսկա դառնում են իրենց մեծ գործերով։
Երբ ինչ-որ բան են ստեղծում։
Երբ իրենց երկրի համար մի լավ բան են անում։
Երբ իրենց գիտելիքով, տաղանդով ու մարդկայնությամբ աշխարհը մի փոքր ավելի լավն են դարձնում։
Ու գուցե տարիներ անց այս դրվագը ենթագիտակցության մեջ նստած այդ նույն տղային էլ դարձնի հսկա՝ իր երկրի կամ ամբողջ աշխարհի համար։📍