ԵՊՀ Արշավական Ակումբ

ԵՊՀ Արշավական Ակումբ Բարի Գալուստ ԵՊՀ Արշավական ակումբի Ֆեյսբուքյան էջ�

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողների հաջորդ կանգառը Կոտայքի ...
18/03/2023

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողների հաջորդ կանգառը Կոտայքի մարզն էր։

Ակումբականները այցելելեցին Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի և Հավուց Թառի վանական համալիրներ։
Ծանոթացան հին Հայաստանի ճարտարապետաշինարակական բացառիկ նմուշներին:
ՊԳԹ դոցենտ Միքայել Մալխասյանը արշավի ընթացքում ոչ ֆորմալ դաս անցկացրեց ուսանողների հետ` «Հայ հեթանոսության պատմությունը» թեմայով, որի միջոցով արշավականները հարստացրին իրենց գիտելիքները այդ հիշարժան ժամանակաշրջանի մասին։

Դե իսկ վերջում` ազգային երգ ու պարով նոր շունչ հաղորդեցին մեր հին կոթողներին` ոտքի տակ թնդեցնելով մեր հազարամյա պատմությունն ունեցող հողը։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողները այցելելեցին Էրեբունի պատմահ...
22/02/2023

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողները այցելելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց - թանգարան և Հայաստանի Պատմության թանգարան։
Թանգարաններում ուսանողները վերհիշեցին և հարստացրին պատմական Հայաստանի մասին իրենց գիտելիքները, տվեցին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Գիտարշավական ակումբի նպատակը ոչ միայն ուսանողներին սեփական երկիրը ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալն է, այլև` մեր հայրենիքի հարուստ պատմությունը վերհիշելը, պահպանելը ու փոխանցելը։

Օրեր առաջ ԵՊՀ գիտարշավական ակումբի շրջանակներում այցելել էինք Արագածոտնի մարզ 🚌Գնացել էինք բացահայտելու մի շարք հետաքրքի...
13/12/2022

Օրեր առաջ ԵՊՀ գիտարշավական ակումբի շրջանակներում այցելել էինք Արագածոտնի մարզ 🚌
Գնացել էինք բացահայտելու մի շարք հետաքրքիր վայրեր, այսպիսով եղանք `
📍 Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցում
📍 Դաշտադեմի ամրոցում
📍 Գևոր Չաուշի թանգարանում
📍 Մուշեղ Գալշոյանի տուն թանգարանում

Չնայած ցուրտ եղանակին, գիտարշավը անցավ բավականին ջերմ քննարկումներով և նոր գիտելիքներով: Եվ իհարկե էլ ինչ արշավ առանց ազգային երգ ու պարի:😍✊

Դե ինչ շարունակեք հետևել ԵՊՀ գիտարշավական ակումբի գործունեությանը, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է❤

ԵՊՀ Արշավական Ակումբ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն/YSU Student Affairs Centre

Address

Երևան

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊՀ Արշավական Ակումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category