Old & New Ashtarak Tour

Old & New Ashtarak Tour Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Old & New Ashtarak Tour, Travel Company, Ներսես Աշտարակեցու 7, Ashtarak.

Հիշարժան արձակուրդներ:
Ճանաչողական էքսկուրսիաներ:
Անհատական և Խմբային Էքսկուրսիաներ։

Այս ամենը կգտնեք մեր տուր փաթեթներում, որոնք մշակույթի, պատմության և բնապատկերների անթերի միասնություն են: ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՝
Ցույց տալ ամբողջ աշխարհին զարմանահրաշ Արագածոտնի Մարզը՝ իր բացառիկ մշակույթով, հնագույն պատմությամբ, համեղ խոհանոցով, չքնաղ բնությամբ և իհարկե հյուրընկալ ժողովուրդով:

❤️❤️❤️ #❤❤  #❤️❤️❤️❤️    #արագածոտնիմարզ    #աշտարակ  #аштарак  #армения  #армения
24/06/2025

❤️❤️❤️
#❤❤ #❤️❤️❤️❤️

#արագածոտնիմարզ #աշտարակ #аштарак #армения #армения

💥Աշտարակ Սիթի Տուրի  շրջանակներում մեր հյուրերն այսօր  բացահայտեցին հազարամյա պատմություն և մշակութային տարբեր շերտեր ու...
16/05/2025

💥Աշտարակ Սիթի Տուրի շրջանակներում մեր հյուրերն այսօր բացահայտեցին հազարամյա պատմություն և մշակութային տարբեր շերտեր ունեցող Աշտարակ քաղաքը։

Ջերմառատ լուսանկարները մեր հյուրի կողմից ❤️
Աշտարակ.իմ Հին ու Նոր


#Աշտարակ #հուշարձան #ԱշտարակիՀուշարձանները #ԱրագածոտնիՄարզ #армения #аштарак #հայաստան #տուրիստական #турармения

Աշտարակի առաջին «Քարե» բաղնիքը, որը  կառուցվել է 1900 թ գտնվում է Քասախի կիրճում, միջնադարյան կամրջի մոտ։Բաղնիքն ունեցել...
12/05/2025

Աշտարակի առաջին «Քարե» բաղնիքը, որը կառուցվել է 1900 թ գտնվում է Քասախի կիրճում, միջնադարյան կամրջի մոտ։

Բաղնիքն ունեցել է մեկական և ընդհանուր առանձնալողարաններ՝ յուրաքանչյուրն իր հանդերձասրահով։ Ընդհանուր լողարանի երեք կողմերում՝ պատերի տակին, շարված են եղել երկուական քարե գուռեր, իսկ պատերի երկարությամբ և կենտրոնում նույնպես քարե նստարաններ։ Հարավային պատից կախված է եղել ցնցուղը։ Ամբողջ հատակի տակով անցել են տաք օդի շրջապտույտի առվակներ, որոնց շնորհիվ ձմռան ամենացուրտ օրերին քարե սալերը ջերմություն են արձակել:
Բաղնիքի կառույցի վրա, բացի դռներից, լուսամուտներից և ջրատար խողովակներից, որևէ մետաղական կամ փայտյա կոնստրուկցիա չի օգտագործվել, այդ իսկ պատճառով անվանում են նաև Քարե բաղնիք: Շենքը մեկհարկանի է, ճակատային կողմի պատն ունի սրբատաշ քարերի ձևավոր շարվածք: Այստեղ՝ մուտքի գլխավերևում, քանդակված է հինգթևանի աստղ, որի մեջտեղում առկա է մուրճ և մանգաղ: Սրանք անկասկած խորհրդային ժամանակների նորամուծություններ են։

#Աշտարակ #Բաղնիք #бання #ԱրագածոտնիՄարզ #ԱշտարակիԲաղնիքը
#армения #аштарак #հայաստան

Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Ջրաղացների կարողությունը սահմանվում էր աղացների քանակով, ...
12/05/2025

Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Ջրաղացների կարողությունը սահմանվում էր աղացների քանակով, որն էլ իր հերթին կախված էր բնակավայրերի մեծությունից և աղացները շարժող ջրի քանակից:

Այս չափանիշներով շատ կարևոր ջրաղաց է Աշտարակի կամուրջի մոտ գտնվող ջրաղացը, որը գոյություն ունի արդեն 400 տարի:

Աշտարակի ջրաղացը խոշոր ջրաղացներից է, որովհետեւ ունի վեց աչք: Աչքերի քանակը նրա տիրոջ հարստության չափանիշն էր:

Տեղադրված է գեղատեսիլ վայրում` Քասախ գետի ափին, միջնադարյան կամրջի հարևանությամբ, վերևում` լազուր կամարում նշմարվում են միջնադարյան տաճարների ուրվագծերը:

#Աշտարակ #ԱշտարակիՋրաղացը #ջրաղաց #ջաղաց #ԱրագածոտնիՄարզ
#армения #аштарак #հայաստան

Կարմրավոր եկեղեցին իր փոքրածավալությամբ և ճարտարապետական նրբաճաշակ մտահղացմամբ հիշեցնում է միաձույլ կոթող: Կառուցված լին...
07/05/2025

Կարմրավոր եկեղեցին իր փոքրածավալությամբ և ճարտարապետական նրբաճաշակ մտահղացմամբ հիշեցնում է միաձույլ կոթող: Կառուցված լինելով 7-րդ դարում` այն գրեթե անվնաս հասել է մեր օրեր: Ունի արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագիծ:


#Աշտարակ #ԱրագածոտնիՄարզ #армения #аштарак #հայաստան #турармения

Վաղ  քրիստոնեական շրջանի եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավոր եկեղեցին հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշ...
07/05/2025

Վաղ քրիստոնեական շրջանի եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավոր եկեղեցին հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշարձաններից մեկն է հանդիսանում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Հիմնադրման վերաբերյալ մատենագրական, վիմագրական աղբյուրները մեզ հստակ որևէ տվյալ չեն հաղորդում մինչդեռ, ճարտարապետաշինարարական և հորինվածքային առանձնահատկություններից ելնելով, ուսումնասիրողները այն թվագրում են IV-V դարերով:

Համաձայն գոյություն ունեցող տվյալների` մինչ եկեղեցու կառուցումը այն հանդիսացել է վիշապապաշտության, այսինքն` Աժդահակի պաշտամունքային տաճարը: Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը, արժանանալով մյուս հեթանոսական շինությունների ճակատագրին, ևս քանդվել է և նրա հիմքերի վրա կառուցվել է ուղղանկյուն հիմքով եկեղեցի:

V դարում եկեղեցին վերակառուցվում է եռանավ բազիլիկ եկեղեցու:

XI-XII րդ դարերում՝ սելջուկների դեմ պայքարի տարիներին, Զաքարյանները, պաշտպանական նկատառումներից ելնելով, եկեղեցու հյուսիսային և արևմտյան ճակատները կրկնապատկելով ամրացնում են` այն վերածվելով պաշտպանական հզոր շինության:

XVIII-XIX դարերում եկեղեցին ամբողջապես վերածվում է ամրոցի: Մասնավորապես հարավային պատի վերևվի հատվածում բացվում են հրակնատային լուսամուտներ՝ պաշտպանված քարե «սաղավարդներով»:

1827 թ. երկրաշարժից հետո, եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում: Հիմնականում փլուզված են տանիքը և հյուսիսային կողմի մույթերը:

#Աշտարակ #Ծիրանավոր #ԱրագածոտնիՄարզ
#армения #аштарак #հայաստան

Address

Ներսես Աշտարակեցու 7
Ashtarak
0201

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Old & New Ashtarak Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Old & New Ashtarak Tour:

Shortcuts

Share