12/08/2026
Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր-բակային ճամբարի 3️⃣-րդ օրը նույնպես անցավ հետաքրքիր ու բովանդակալից խաղերով, ազգային պարերով և հոգևոր-ճանաչողական զրույցներով։
Օրվա ընթացքում ընթերցվեց և քննարկվեց «Անառակ որդու» առակը։ Ճամբարականները սիրով մեկնաբանեցին, քննարկեցին և կիսվեցին իրենց մտքերով ու տպավորություններով։
Այսպիսի օրերը երեխաներին ոչ միայն ուրախություն են պարգևում, այլև օգնում են ճանաչել ազգային արժեքներն ու հոգևոր պատգամները։
Ճամբարական օրերը շարունակվում են՝ նոր խաղերով, նոր գիտելիքներով ու գեղեցիկ հիշողություններով։