05/11/2015
Джерму́к (арм. Ջերմուկ) — город-курорт в Вайоцдзорской области Армении.
Расположен на реке Арпа, к северу от Кечутского водохранилища, на плато к западу от Зангезурского хребта. Расстояние до Еревана 175 км.
Джермук — бальнеологический и климатический высокогорный курорт. В советское время город был популярным местом отдыха, известным тёплой весной. В городе производится знаменитая минеральная столовая вода «Джермук». Здесь расположен Джермукский водопад. В настоящее время город перестраивается с целью вновь сделать Джермук центром туризма. Рядом с городом находятся средневековые пещерные комплексы.
________________________________________________
Jermuk (Armenian: Ջերմուկ) is a mountain spa town in the southern Armenian province of Vayots Dzor Province, 53 km east of the provincial capital Yeghegnadzor. It was a popular destination during the Soviet era and nowadays is still famous for its hot springs and mineral water brands bottled in the town. It is attractive for its fresh air, waterfalls, artificial lakes, walking trails, the surrounding forests and mineral water pools. The town is being redeveloped to become a modern centre of tourism and health services. Jermuk is also being set up to become a major Chess centre, with numerous chess international tournaments scheduled in the town.
As of the 2011 census, the population of the town is 4,628.
The nearby village of Kechut is part of the municipality of Jermuk.
The name of the town derives from the Armenian word of "jermuk" (ջերմուկ) or "jermook", meaning "warm mineral spring".
Jermuk occupies an area which is historically considered as part of the Vayots Dzor canton of the Syunik province of Ancient Armenia. It was first mentioned during the 13th century by historian Stepanos Orbelian in his work "History of the Province of Sisakan". The ruins of an ancient fortress and an 8th-century basilica testify that the human settlement near the fountains of Jermuk has started long before the 13th century. The fortress of Jermuk was built during the rule of the Artaxiad Dynasty.[3]
In ancient times the mineral water of Jermuk was known for its curative features. The princes of Syunik regarded the mineral springs of Jermuk as healing and built several pools filled with it, thereby making the little town their holiday destination.
During the 1830s, a Russian engineer-geologist G. Voskoboynikov arrived in Armenia and began explorations on Jermuk's geographical depth as well as the contents and characteristics of Jermuk waters. His observations on Jermuk were published in the "Mountain Magazine" journal in 1831, and later in 1855, in the "Caucasian Calenda" magazine. Voskoboynikov’s works were the first scientific talks on Jermuk.
In 1860s, all the historic pools of Jermuk which were built by the Orbelian princes of Syunik, were renovated by "Gevorg Khanagyan", following a resolution by the Russian government. Today, those baths which are called "Pristav Pools", are preserved as historical monuments.
The foundation of the modern town of Jermuk took place only in 1940, when the first sanatorium was opened to the public, thus setting for the fertile activity of the Jermuk health resort centre. Development programmes were implemented to turn Jermuk into a modern resort for all Soviet nationals. In 1980 the population of Jermuk reached 10,000. After the collapse of the Soviet Union and as a result of the economic crisis in Armenia during the 1990s, the population had dropped to 7,000 in the beginning of the 21st century. However, starting from 2000, the Armenian authorities took steps in order to further develop the Jermuk town-resort including the nearby village of Kechut and the defunct airfield of Jermuk. As a result of the new resolutions, the town has witnessed unprecedented success as a tourist destination.
The town is located at a height of 2080 meters above sea level, within the mountains of Vayots Dzor, among thick forests, on a plateau divided into two parts by the gorge of Arpa River, 170 km south-east of Yerevan. Surrounding mountains of Vayots Dzor, Vardenis and Syunik are all covered with forests and alpine meadows at a height of 2500–3000 meters.
The forests of Jermuk are rich with oak and hornbeam trees, as well as with dog rose, wild pear, plum and juniper plants. Animals like foxes, rabbits, badgers and bears could be found there.
Jermuk is full of natural hot springs (geysers). The name itself is derived from this fact, as the word "jermuk" means "geyser" in the Armenian language. The waterfall of Jermuk on Arpa river has a height of 70 meters.
The average temperature of Jermuk is +15.3C during summer and -9C in winter with a level of 800 mm (31.50 in) of annual precipitation.
The natural water bottling industry has its deep roots in the town as the first factory was founded in 1951. Nowadays, Jermuk is home to many giant factories which produce bottled mineral water. The sparkling water of Jermuk is largely exported to markets around the world.
The main water producers of Jermuk are the following companies:
Jermuk Mineral Water Factory (Jermuk Mayr Gortsaran) founded in 1951
Jermuk Group founded in 1999
Jermuk Etalon
Another key sector in the economy of Jermuk is tourism. The town is home to several high-quality health resorts and spas, and it is one of the main touristic destinations for those who visit Armenia. Visitors could enjoy the beautiful nature of Jermuk and the mountains of Vayots Dzor (3000 meters), the waterfalls, the curing water pools, hotels and health spas, sanatoriums, the ropeway and alpine sports facilities. Annually, during the month of August to be precise, the town hosts the FIDE Grand Prix Jermuk chess tournament. One of the most attractive nearby destinations is the Gndevank Monastery, located just 10 km west of Jermuk. This monastery is more than 1000 years old.
_________________________________________________
Ջերմուկ, քաղաք Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա։
Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը։ Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու։ Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։ Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը։
Հրաշք ջուրը
Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին։ Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը։
Ջրահարսի վարսերը
Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը։
Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։
Իշխանը շուտով իմանալում է այդ մասին՝ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա։ Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը։ Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»։
Աշխարհագրություն
Քաղաքը շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։
Արփայի մեջ թափվող վտակի գետաբերանի մոտ առաջացել է մի քանի տասնյակ մետր բարձրության հանքային ջրվեժ։ Հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով, ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև “Նարզան” տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք (կվարցիտներ)։
Ջերմուկի շրջապատն անտառապատ է։ Անտառի մի մասը տնկել են 1980-1990-ական թվականներին։
Պատմություն
Ջերմուկը ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում)։ Բնակավայրը հիշատակվում է սկսած XIII դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և VIII դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։[1]
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»։ Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։
Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։
Վարչական տարածքը՝ շուրջ 5,5 հազար հեկտար։ Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից «Ջերմուկ-Երասխ-Երևան» մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ։ Քաղաքը «Երևան-Գորիս-Ստեփանակերտ» մայրուղուց գտնվում է 24 կմ հեռավորության վրա։
Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօդյա թանգարան։ Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը։ Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը։ Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին։
1967 թվականից հանրապետական ենթակայության և 1970 թվականից միութենական նշանակության առողջարանների կարգը դասված քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում շուրջ 2 000 մահճակալով առողջարանների, հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, կինոթատրոնի, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները։
Առողջարաններ
Ջերմուկում հայտնաբերված հին ավազանի մնացորդները վկայում են, որ միջին դարերում բուժման նպատակներով մարդիկ օգտվել ջերմուկներից։
Հին ավազանը կարգավորվել է XIX դարի երկրորդ կեսերին, երբ Ջերմուկը մտավ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Ժամանակակից ժողովուրդը այն կոչել է Պրիստավի լիճ։
Հանքային ջրերի ուսումնասիրություններ են կատարվել 1925, 1938-1939 թվականներին։ Առողջարանի, հանքային աղբյուրների և առողջարանային բուժման գիտական հիմնավորման գործում մեծ դեր են խաղացել Լ․ Հովհաննիսյանը, Ա․ Մելիք–Ադամյանը, Ա․ Հակոբյանը, Գ․ Աղաջանյանը և ուրիշներ։ Ջերմուկի բուժական հիմնական գործոններն են՝ կլիման և հանքային ջրերը։ Վերջիններիս հետազոտությամբ առաջինը զբաղվել է Գ․ Վոսկոբոյնիկովը (1830), համակարգված հետազոտություններն սկսվել են 1925 թվականից (Կ․ Ն․ Պաֆենհոլց), իսկ հորատման և շահագործման աշխատանքները՝ 1938 թվականից (Ա․ Պ․ Դեմյոխին)։ Լոգանքի առաջին շենքը կառուցվել է 1940 թ.-ին։ Այն ուներ 12 մահճակալ։ 1982 թվականի տվյալներով գործում է 7 հանքաղբյուր՝ 3-ը աջափնյա սարահարթում, 4-ը՝ Արփայի ձորում, 17 մ/վրկ մշտական ջրապաշարներով։
Հանքային ջրերը ածխաթթվային, հիդրոկարբոնատ-սուլֆատ–քլորիդային, նատրիում–կալցիում, մագնեզիումական ջրերի շարքին են դասվում՝ հետևյալ քիմիական բաղադրությամբ.
CO_2 0.6M_4+3 \left( {HCO_3 60.2SO_4 28.0Cl11,81 \over (Na + K) 69.3 Ca18,3Mg12,2} \right) T54 °C
Ջերմուկի ջրերը քիմիական կազմով նման են Ժելեգնովոդսկի և Կառլովի Վարիի հանքային ջրերին։ Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանքային տաք ջրի ներքին և արտաքին օգտագործումը, բուժական սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը։
Ջերմուկում բուժվում են ստամոքսաղիքային համակարգի (ստամոքսաբորբեր, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր), լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով (շաքարախտ, միզաթթվային դիաթեզ) տառապողները։
1950-ականներին մեծ թափ ստացավ առողջարանային շինարարությունը։ 1967 թ.-ին առողջարանային ֆոնդը հասավ 1100 մահճակալի, 1970 թ.-ին՝ 1500, իսկ 1980 թ.-ին 5000 մահճակալից ավելի։ Սկսեցին գործել գիշերօթիկներ, լոգանքի ընդարձակ և հարմարավետ շենքեր, խմելու ջրի շքեղ և սյունազարդ տաղավար, բազմահարկ հյուրանոցներ, հիվանդանոց և մանկական հիմնարկներ։[1]
Քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների, հյուրանոցների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները։
Այժմ Ջերմուկում գործում են հետևյալ առողջարաններն ու հյուրանոցները՝
«Արմենիա» առողջարան
«Օլիմպիա» առողջարան
«Ջերմուկ աշխարհ» առողջարան
«Թուրիս» առողջարան
«Գլաձոր» առողջարան
«Արարատ» առողջարան
«Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոց
«Նաիրի» հյուրանոց
«Վերոնա» հյուրանոց
«Անուշ» հյուրանոց
«Լայֆ» հյուրանոց
«Եվմարի» հյուրանոց
«Կասկադ» հյուրանոց
«Անի» հյուրանոց