Գառնի Գեղարդ

Գառնի Գեղարդ Geghard is an incredible ancient Armenian monastery which is partly carved out of a mountain.

12/11/2025
08/10/2025

Ջերմորեն շնորհավորում ենք Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին ծննդյան տարեդարձի առթիվ։
Թող Աստված զորավիգ, օգնական և պահապան լինի Ձեզ` Ձեր նվիրյալ հոգևոր ծառայության ճանապարհին։

03/10/2025

🙏Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

30/09/2025

2016 թ․ Ապրիլյան քառօրյա

Սպանված զինվորի գրությունից․
«Եթե զոհվեմ՝ իմանալու եք, որ ես երջանիկ եմ, որովհետև հայրենիքիս համար եմ ընկել»։

18/09/2025

‼️‼️Պետրոսների ու սորոսների ջրաղացին ջուր լցնելու և ազգդ վերստին հազար մասի բաժանելու փոխարեն ասածդ սերն ու համբերությունը կիրառեիր․ Տեր Կոմիտասը՝ Տեր Արամին

Միացեք մեր տելեգրամյան ալիքին
👉 https://t.me/paratv

Տեր Կոմիտաս Տիգրանյանը գրում է․

«Չգիտեմ՝ արժե՞ր գրել՝ գրել չեմ սիրել, իմը գործն է.

ՄԿՐՏԻՉ Սրբազանին՝ Արագածոտնի Թեմի Առաջնորդին երկար տարիներ եմ ճանաչում, բարեբախտաբար ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ եղել է իմ ու շատերիս ՏԵՍՈՒՉԸ.

Իրական Հոգևոր Հայր ու Առաջնորդ էր, նամուսով ու կամքով ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ (հայ հոգևորական լինելու համար ՏՂԱՄԱՐԴ լինելը պարտադիր է) ու ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ և է՛…

ՀՈՎՆԱՆ Սրբազանին՝ Գուգարաց Թեմի Առաջնորդին, վաղուց եմ ճանաչում, եղել է Լուսարարապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, որտեղ սարկավագ-լուսարար եմ եղել ես. պարտաճանաչ ու սկզբունքային, օրինահարգ ու կանոնավոր ԱՌԱՋՆՈՐԴ էր և է՛…

Սրբազաններին հանգիստ ձգէ ու թերթիկիդ նայէ, որ բան մը չմոռնաս աղբարիգ

Վեհափառին ևս առավել…

Բեդրոսին հեդեւէ և հայեացքդ առավել թախծոտ սեբէ…

Դեղնակտուց բողոքական եղբայրս, իսկ եթե դու քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից, այդ ժամանակ ինչե՞ր կգրեիր ու կտարածեիր… ինչպե՞ս պետք է դիմակայեիր բնության սառնամանիքին, բնակարանային խնդիրներին, մանկահասակ երեխաների հետ անծանոթ միջավայրում ծառայելուն, կամ համայնքային տարատեսակ հարցերին, «հանրայինից» կանցնեիր BBC-ի՞ն:

Մ՛ի մոռացիր, փոքր հաղթանակներ սիրող եղբայր, դա այն «հանրայինն» է, որը ձայն չի տալիս ԱԶԳԻՍ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ, պատերազմական օրերին ստով ու կեղծիքով 44 օր կերակրում է իր հանրությանը և ապակողմնորոշում, ուրեմն գրեիր էդ ժամանակ, բողոքեիր էդ ժամանակ, լուսավոր տղերքի 5.000 գերեզման ավելացրեց անհող-ը, գրեիր, բողոքեիր, ընդվզեիր, հաղթեիր… էդ ժամանակ փորձեիր «խաչվել»…

… պետրոսների ու սորոսների ջրաղացին ջուր լցնելու և ազգդ վերստին հազար մասի բաժանելու փոխարեն ասածդ սերն ու համբերությունը կիրառեիր:

Մեկ հարկի տակ ապրող ընտանիքում էլ կլինեն ու կան շատ կարծիքներ ու անհամաձայնություններ, կամ՝ չի բացառվում, որ մեր ծնողների կայացրած որոշման հետ համաձայն չլինենք, նրանց խրատն ու խորհուրդը մեզ դուր չգա, հարևանի հայրն էլ հնարավոր է լավն ու արժանավորը լինի կյանքի ինչ որ մի փուլում (մեր աչքին՝ թվացյալ), ի՞նչ է, թողնեք ձերն ու գնաք պապա ասե՞ք իրեն…

Գայթակղության քար, Հուդայի պահով ճշտի՛ր կարդացածդ ու դու քո ապաշխարության մասին մտածիր նախևառաջ, թե չէ՝ կույրը չի կարող առաջնորդել մյուս կույրերին

Հ.Գ. Ամեն ինչ տեսել եմ հոգևոր ծառայությանս մեջ, փոքրիկ «դոմիկի» մեջ եմ ապրել՝ դրված գերեզմանոցին կից (կներեք՝ նախկինում չեմ ասել սրա մասին), մարդ չի իմացել, Աստված է տեսել, Աստուծո փառքը շատ, չմտածեք՝ ՖՌանսՅա նստել թուղթ ենք մրոտում.

Հ.Գ. Հա, մի բան էլ՝ որ պահին Ազգիս Վեհափառը որոշի, որ իմ ծառայությունը առավել անհրաժեշտ ու անհետաձգելի է Հայրենիքի այս կամ այն բնակավայրում, հաջորդ օրվանից այնտեղ եմ…

Հ.Գ. Վստահ եմ, որ որևէ օծակից չի ցանկանա, որ մեր հոգևոր խրամատը մեկ մարտնչող քահանայով պակասի, իսկ Վեհափառը ևս առավել…

Տունդարձ…»։

17/05/2025

Մեյդանի Սուրբ Գևորգը Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկն է, որը տևական ժամանակ քաղաքի հայ համայնքի գլխավոր եկեղեցին է եղել և այժմ էլ Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է։ Միջնադարյան սկզբնաղ­բյուրներում կոչվում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Գևորգ Զորավար:
Եկեղեցու հիմնադրման տարեթիվ է հիշատակվում 631 թվականը, սակայն առկա է նաև 1251 թվականին հիմնադրված լինելու վարկածը, համաձայն որի այն կառուցել է իշխան Ումեկը:

27/04/2025

ՆԺԴԵ՞Հ, ԹԵ՞ ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՅՈՒՐՔ
Ո՞ւմ ոգով պետք է լինի Հայաստանի նոր սահմանադրությունը։
Հայաստանի իշխող կլանը, ընդառաջելով թուրք-ադրբեջանական ցանկություններին, մտադրություն է հայտնում, փոխելու Հայաստանի սահմանադրությունը։ Ո՛չ թե հանդես գալու սահմանադրական փոփոխություններով, այլև ի սպառ փոփոխելու ողջ սահմանադրությունը, հայկական ազգայնականությամբ և պահանջատիրությամբ ծնված անկախության հռչակագրի վրա հիմնված արժեհամակարգի փոխարեն, փորձ է արվում հիմք դնել, անազգ, անսեռ, անկրոն արժեհամակարգի վրա, որի նմանը Հայաստանի և հայերի համար կարող էր ցանկանալ միայն Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը, Ջորջ Սորոսի հետ միասին՝ «ձեռքը» բռնած։
ՀՀ քաղաքացիական վերնախավի շրջանակներում, «Նոր Հայաստանի» հայեցակարգն ու մտածելակերպն արդեն իսկ որդեգրված ու յուրացված է և «լավագույն լույսի ներքո» թելադրվում է Հայաստանի ժողովրդին։
Մնում է միայն վերջին պաշտոնական շտրիխը՝ ամրագրել այդ ամենը սահմանադրական հանրաքվեով։
Հայաստանում ընտրական իրավունք ունեցողն է այսուհետ որոշելու, Գարեգին Նժդե՞հ, թե՞ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք։ Ո՞ր գաղափարախոսությամբ ենք առաջնորդվելու, ո՞րն է Հայաստանի ապագան։

13/10/2024

«Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ»
Սաղմոս 23։4

Address

Garni

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գառնի Գեղարդ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share