19/09/2026
🇦🇲 Հայաստանը IFTM Top Resa 2026-ին Փարիզում. Սյունիքի գրավչությունը
✨ Սեպտեմբերի 15-17-ը Փարիզի «Paris Porte de Versailles» ցուցասրահում ընթացող IFTM Top Resa 2026 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանը հանդես եկավ միասնական ազգային տաղավարով։ Այն ապահովել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA մասնավոր տուրօպերատորների և հյուրանոցային սեկտորի հետ համատեղ։
🏛️ Ցուցահանդեսին EU-R2DSyunik ծրագրի աջակցությամբ մասնակցեց նաև Syunik DMO-ն՝ միջազգային շուկային ներկայացնելով Հայաստանի հարավային դարպասի՝ Սյունիքի մարզի պատմամշակութային վայրերի զբոսաշրջային պոտենցիալն ու նոր երթուղիները։
✈️ Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում անցկացվեցին տասնյակ B2B հանդիպումներ առաջատար տուրօպերատորների հետ։ Քննարկվեցին ուղիղ չվերթերի ընդլայնման, լոգիստիկայի, ինչպես նաև մշակութային, արկածային և գաստրո-զբոսաշրջության նոր փաթեթների ներդրման հարցեր։
🇬🇧 Armenia at IFTM Top Resa 2026 in Paris: Syunik's Appeal
✨ From Sept 15-17, Armenia featured a unified national pavilion at IFTM Top Resa 2026 at "Paris Porte de Versailles". Organized by the Tourism with private partners, and featuring Syunik DMO with EU-R2DSyuniksupport to highlight new routes and potential of Syunik Province. Dozens of B2B meetings discussed direct flights, infrastructure, and tourism packages.
🇫🇷 L'Arménie à l'IFTM Top Resa 2026 à Paris : Le Syounik
✨ Du 15 au 17 sept, l'Arménie a présenté un pavillon unique à l'IFTM Top Resa 2026 à « Paris Porte de Versailles ». Organisé par le Comité du tourisme (Committee of RA )et des partenaires, avec le soutien de EU-R2DSyunik pour le Syounik. Des réunions B2B ont eu lieu pour discuter de vols directs et de nouveaux forfaits.
EU-R2DSyunik
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA