Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE

  • Home
  • Armenia
  • Goris
  • Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE

Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE, Tourist Information Center, Goris.

📢 Սիրելի՛ հյուրեր,Վերջին շրջանում «Booking.com» հարթակում առկա են տեխնիկական և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Գո...
13/05/2026

📢 Սիրելի՛ հյուրեր,

Վերջին շրջանում «Booking.com» հարթակում առկա են տեխնիկական և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Գորիսի մի շարք հյուրանոցներ և հյուրատներ սխալ կերպով ցուցադրվում են որպես ամբողջությամբ զբաղված կամ անհասանելի։

Այս պահին խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ, և որոշ ժամանակ կարող է շարունակվել։

Եթե պլանավորում եք այցելել Գորիս, խնդրում ենք ժամանակավորապես չսահմանափակվել միայն «Booking.com» հարթակով, քանի որ ամրագրումների հետ կարող են առաջանալ խնդիրներ։

Փոխարենը առաջարկում ենք օգտվել նաև հետևյալ հարթակներից՝

🔹 Google Maps / Google Hotels
🔹 Airbnb
🔹 Tripadvisor
🔹 Expedia
🔹 Agoda
🔹 Hotels.com
🔹 Facebook / Instagram էջեր
🔹 Ուղիղ կապ հյուրանոցների և հյուրատների հետ

🌐 Տեղեկատվություն նաև կարող եք ստանալ gorisinfo.am կայքէջից

📌 Խնդրում ենք լրատվական էջերին, գործընկերներին և հետևորդներին աջակցել տեղեկատվության տարածմանը՝ կիսվելով այս հրապարակմամբ, որպեսզի Գորիս այցելող հյուրերը ժամանակին տեղեկացված լինեն իրավիճակի մասին և կարողանան հեշտությամբ կազմակերպել իրենց ամրագրումները։

Շնորհակալություն ըմբռնման և աջակցության համար։

(English below ⬇️ Русский ниже ⬇️)

📢 Dear Guests,

Recently, the ՛՛Booking.com՛՛ platform has been experiencing technical and system issues, as a result of which hotels and guesthouses in Goris are incorrectly displayed as fully booked or unavailable.

At this moment, the issue has not been completely resolved and may continue for some time.

If you are planning to visit Goris, we kindly ask you not to rely solely on ՛՛Booking.com՛՛, as you may encounter difficulties with reservations.

Instead, we recommend using the following platforms as well:

🔹 Google Maps / Google Hotels
🔹 Airbnb
🔹 Tripadvisor
🔹 Expedia
🔹 Agoda
🔹 Hotels.com
🔹 Facebook / Instagram pages
🔹 Direct contact with hotels and guesthouses

🌐 Additional information is also available on the website gorisinfo.am

📌 We kindly ask media pages, partners, and followers to support the dissemination of this information by sharing this announcement, so that guests traveling to Goris stay informed and can easily organize their bookings.

Thank you for your understanding and support.

📢 Уважаемые гости,

В последнее время на платформе "Booking.com" наблюдаются технические и системные неполадки, из-за которых ряд гостиниц и гостевых домов Гориса ошибочно отображаются как полностью занятые или недоступные.

На данный момент проблема еще полностью не устранена и может продолжиться некоторое время.

Если вы планируете поездку в Горис, просим вас временно не ограничиваться только платформой "Booking.com", так как при бронировании могут возникнуть трудности.

Вместо этого рекомендуем также воспользоваться следующими платформами:

🔹 Google Maps / Google Hotels
🔹 Airbnb
🔹 Tripadvisor
🔹 Expedia
🔹 Agoda
🔹 Hotels.com
🔹 Страницы в Facebook / Instagram
🔹 Прямой контакт с гостиницами и гостевыми домами

🌐 Дополнительную информацию вы также можете получить на сайте gorisinfo.am

📌 Просим информационные страницы, партнеров и подписчиков помочь в распространении этого объявления, чтобы гости, планирующие поездку в Горис, были своевременно информированы и могли без затруднений организовать свое бронирование.

Благодарим за понимание и поддержку.

#Գորիս #Սյունիք #Զբոսաշրջություն #ԳորիսՀյուրանոցներ #Հայտարարություն #Հրատապ #Տարածել



#Горис #Сюник #Армения #Туризм #Объявление #Срочно #Распространить

Զբոսաշրջային տարվա ամփոփում | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ
16/12/2025

Զբոսաշրջային տարվա ամփոփում | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ

Զբոսաշրջային տարվա ամփոփում | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website...

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության տարեկան համաժողովը։Համաժողի ընթացքում ԳԶՁՄ...
13/12/2025

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության տարեկան համաժողովը։

Համաժողի ընթացքում ԳԶՁՄ ժ․պ․ տնօրեն Ժորա Ալեքսանյանը ողջունեց ներկաներին, այնուհետեւ Արտուր Խոջաբաղյանը ներկայացրեց միության գործունեության տարվա ամփոփումը։

Մանե Հայրյանը ներկայացրեց gorisinfo.am հարթակը եւ դրա հնարավորությունները։ Նշվեց, որ կայքի պատրաստմանը մասնակցել են կամավոր երիտասարդներ, ուսանողներ։ Նշվեց անհրաժեշտությունը, որ բոլորը ծանոթանան էջին եւ հանդես գան առաջարկություններով, որպեսզի կայքը հնարավորինս ճիշտ արտահայտի Գորիսի տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունն ու հնարավորությունները։

Լավիստա ընկերության ներկայացուցիչ Ալիսա Դանիելյանը ներկայացրեց զբոսաշրջային ծառայությունների հնարավորությունները եւ կազմակերպության կատարած քայլերը։

Այնուհետև Ժիրայր Մարտիրոսյանը ելույթ ունեցավ «Մշաթային տուրիզմի զարգացման հեռանկարները Գորիսում» խորագրով եւ ներկայացրեց ոլորտի խնդիրներն ու հնարավորությունները մշակույթի զարգացման և կիրառման համատեքստում։

Ձեռնարկությունների ներկայացուցիչները քննարկեցին ոլորտին առընչվող այլ խնդիրներ, հանդես եկան առաջարկություններով եւ նշեցին զարգացման համար տարբեր հնարավորություններ և ուղղություններ։

Միջոցառման վերջում ներկաներն ընտրեցին նոր խորհուրդի կազմը։

Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը, որն ունի 40֊ից ավել անդամ, 2026թ․֊ին իր գործունեությունը կծավալի խորհդի նոր ընտրված հետևյալ կազմով․

1. «Մինա» հյուրանոց ֊ Ժորա Ալեքսանյան
2. «Ռեդ Ռուֆ» հյուրանոց ֊ Արտաշես Տոռոզյան
3. «Գորիս B&B» ֊ Ժիրայր Մարտիրոսյան
4. «Միրհավ» հյուրանոց ֊ Շահեն Զեյթունցյան
5. «Լավիստա» զբոսաշրջային ձեռնարկություն ֊ Արմեն Իվանյան
6. «Խորեայի Ձոր» հյուրանոց ֊ Սերգեյ Ալեքսանյան
7. «Նեյշն Արտ» ռեստորան ֊ Վահե Մելքումյան

Շնորհավորում ենք նոր խորհուրդի կազմին եւ մաղթում հաջողություններ։

👉Ինչպե՞ս եք պատկերացնում այս մրցաշարի ազդեցությունը Սյունիքի մարզի և հատկապես Գորիսքաղաքի մշակութային և զբոսաշրջային զար...
27/10/2025

👉Ինչպե՞ս եք պատկերացնում այս մրցաշարի ազդեցությունը Սյունիքի մարզի և հատկապես Գորիս
քաղաքի մշակութային և զբոսաշրջային զարգացման վրա։

- Առաջին հերթին ցանկացած մրցաշար իրականացնելիս այն մտնում է միջազգային օրացույցի մեջ։ Արդեն
կես տարի է ինչ Գորիսի անունը տարածվում է աշխարհով մեկ և շատ շախմատասերներ հետաքրքրվում են
«Գորիս Օփեն» մրցաշարով։ Ինչպես նաև մենք ակնկալում ենք մասնակիցների շուրջ 10 երկրներից։ Անխոս,
նմանատիպ մրցաշարերը հնարավորություն են տալիս ճանաչել քաղաքը, խթանում են տվայլ վայրի
զբոսաշրջության և մշակույթի զարգացմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով․

Պարոն Լպուտյան, ինչպե՞ս ծնվեց «Գորիս Օփեն»-ի գաղափարը։Վերջին ժամանակներս Սյունիքի շախմատի ֆեդերացիան բավական կազմակերպված է աշխատում և իրակտիվությամբ ուրախացնո....

12/08/2025
27/07/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 27-ին բոլորին սիրով հրավիրում ենք Գորիսի հրապարակ` մասնակցելու Վարդավառի տոնախմբությանը։

Օրվա ծրագիրը`
Ժամը 11:00-ին Գորիսի կենտրոնական հրապարակում կմեկնարկի ավանդական ջրոցին։
Ժամը 19:00-ին տոնական երեկոն կշարունակվի «Գուսանական երգերի երեկո» խորագրով համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենա Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաները։

10/07/2025
Այս տարվա նոյեմբերին Գորիսում կանցվացվի միջազգային խոշոր մրցաշար։Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը կարեւ...
28/03/2025

Այս տարվա նոյեմբերին Գորիսում կանցվացվի միջազգային խոշոր մրցաշար։

Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը կարեւորում է այս նախաձեռնությունը զբոսսաշրջության ոլորտի զարգացման համատեքստում։

Մարտի 22-ին Գորիսում հանդիպեցինք ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին։ Օգտվելով առիթից՝ նրան հրավիրեցինք հարցազրույցի։ – Պարոն Լպուտյան,…

24/03/2025

Գորիս գալու ճիշտ ժամանակն է: 2025 թվականին Գորիսը ներկայացնում է բազմազան միջոցառումների շարք` ապրիլից մինչև հոկտեմբեր:

Պլանավորեք ձեր այցը համաձայն ստորև ներկայացված ծրագրի:

🎵 ԱՊՐԻԼԻ 26 - Գուսանական երգերի փառատոն
Վայր:Գորիս քաղաք
- 🎤 Համերգային ծրագիր

🤝 ՀՈՒՆԻՍԻ 2-3 - Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողով
Վայր.Գորիս քաղաք
- 📚 Գիտաժողով
- 💬 Կլոր սեղան-քննարկումներ
- 🎭 Մշակութային միջոցառումներ
- 💼 Գործարար հանդիպումներ

📖 ՀՈՒՆԻՍԻ 13 - Բակունցյան օրեր
Վայր. Գորիս քաղաք
- ✍️ Ստեղծոգործական ցերեկույթներ
- 🎭 Թատերական ներկայացումներ
- 📚 Գիտաժողովներ

🍇 ՀՈՒԼԻՍԻ 5 - Թթի փառատոն
Վայր. Հին Գորիսի քարանձավային հատված
- 🛒 Թթի մթերքների ցուցահանդես-վաճառք
- 🥃 Թթի օղու թորում, դեգուստացիա
- 👨‍🍳 Ավանդական ուտեստների պատրաստման մաստեր-կլաս
- 🎵 Մշակութային ծրագիր

🏙️ ՕԳՈՍՏՈՍ 16 - Գորիսյան օրեր
Վայր.Գորիս քաղաք
- 🍽️ Գորիսյան ավանդական հյուրասիրություն պատմական փողոցներում
- 🎭 Մշակութային միջոցառումներ քաղաքի տարբեր հատվածներում
- 👗 Սյունիքյան տարազի ցուցադրություն
- 🎤 Համերգային ծրագիր

🌽 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11 - Գորիսի գյուղմթերքի փառատոն
Վայր. Գորիս քաղաք
- 🧺 Գորիսի ավանդական գյուղարտադրանքի ցուցադրություն
- 🚜 Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ
- 🍲 Ավանդական ուտեստների համտես
- 💬 Ոլորտային պանելային քննարկումներ

Address

Goris

Telephone

+37460800801

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE:

Share