Goris Tourist Information Center

Goris Tourist Information Center We promote tourism in the Goris area and help new tourist based businesses develop in the Syunik Reg

02/04/2020

‼️ Սիրելի՛ անգլերենի մասնագետներ,
Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժինը ողջունում է բոլոր բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ովքեր ցանկություն ունեն դասավանդելու Ընդհանուր անգլերենի ոլորտում։
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող են դիմել [email protected] հասցեով՝ վերնագրի դաշտում նշելով “GE Goris instructor_Open Education”` կցելով CV, մոտիվացիոն նամակ և երեք երաշխավորի կոնտակտներ։
‼️ Dear English instructors,
AUA Open Education welcomes applications from well-qualified candidates for teaching at AUA Open Education as General English instructor.
Qualified candidates should submit a brief cover letter, CV, and contact information of three references to [email protected] with a subject heading “GE Goris instructor_Open Education”.

20/03/2020

Our Vision is to become the Training Organization of choice to meet the changing needs of those seeking the best in Continuing Education, Adult Training and Lifelong Learning.

Գորիսի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը իր խորին շնորհակալությունն է հայտնում Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայ...
18/03/2020

Գորիսի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը իր խորին շնորհակալությունն է հայտնում Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին և նրա կնոջը՝ Հասմիկ Հակոբյանին այսօր՝ մարտի 18-ին Գորիս քաղաքում անելանելի վիճակում հայտնված՝ Նիդեռլանդներից ժամանած զբոսաշրջիկին աջակցելու և շատ արագ բոլոր հարցերին պատասխան տալու և ուղղորդելու համար։
Շնորհակալ ենք արտակարգ իրավիճակում նվիրված աշխատանքի համար

Goris Tourist Information Center express deep gratitude to the Ambassador of Armenia to the Kingdom of the Netherlands Tigran Balayan and his wife Hasmik Hakobyan for the support and answering all questions of the tourist in trouble, arrived in Goris from the Netherlands.
Thank you for extraordinary dedicated work during an emergency situation!

31/01/2020

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աջակցության նախաձեռնությունը (ՀԱՆ) իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության նախաձեռնություններին, որոնք կարող են իրականացվել կարճ ժամանակահատվածում, մեծածավալ ֆինանսական ռեսուրսներ չեն պահանջում և կապահովեն նկատելի արդյունքներ:

✅ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն առաջարկ է ներկայացրել աջակցել զբոսաշրջային բնահենք արդյունքի զարգացմանը բոլոր մարզերում և դեպի զբոսաշրջային վայրեր հասանելիության ապահովմանը։ Այդ նպատակով նախատեսվում է առկա արահետների գծանշում և դեպի զբոսաշրջային կարևոր այցելավայրեր ճանապարհային զբասաշրջային ցուցանակների տեղադրում:

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունացավ հանդիպում-քննարկում առաջարկվելիք ծրագրի շուրջ, որին մասնակցեցին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը, փոխվարչապետի խորհրդական Արսեն Մանուկյանը, ԱՄՆ ՄԶԳ ՀԱՆ-ի ներկայացուցիչներ Տաճատ Ստեփանյանը, Քերին Սմիթը, Աննա Դաղլարյանը:

ՀՀ կառավարություն
USAID Armenia

27/01/2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗❗❗
#Չինաստան-ի Ուհան քաղաքում ծագած #կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում առկա է այս վարակի տարածման մեծ ռիսկ: Չնայած Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում, այնուամենայնիվ անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մեր երկիր վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:
✔ Ելնելով համաճարակային իրավիճակից՝ ցանկալի է առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:
Այնուամենայնիվ, նախապես պլանավորված այցերը ընդունելիս անհրաժեշտ է իմանալ`
կորոնավիրուսային վարակի հարուցիչը վիրուս է, որի հիվանդային ախտանշաններն են՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 14 օր է:
✔ Ախտանշանների առկայության պարագայում ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`
1. Անհապաղ դիմել բուժօգնության՝ կամ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով
2. Սահմանափակել շփումները, չմասնակցել բազմամարդ միջոցառումներին,
3. Չզբաղվել ինքնաբուժմամբ
4. Պահպանել հիգիենայի կանոնները
5. Զբոսաշրջային խմբի անդամների շրջանում հանկարծակի ուշագնացության դեպքեր նկատելիս անմիջապես դիմել բուժօգնության, հնարավորության դեպքում տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը: Անձամբ օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել սերտ շփումից:

✔ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armeniaը ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

✔ Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորվում է մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ։

Դեռ ժամանակ կա!!!
09/01/2020

Դեռ ժամանակ կա!!!

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վե....

30/12/2019

Էլ ինչ Փարիզ, մեկնեք Գորիս 😅🥳

Այսպիսին է ամանորյա Գորիս քաղաքը❤

Goris_NewYear_2020
25/12/2019

Goris_NewYear_2020

25/12/2019
23/12/2019

🙋‍♂️Հեղինակ՝ Հայկ Վարդանյան
📚ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 2-րդ-ա դասարանի աշակերտ։

23/12/2019

Իսկ Դուք գիտեի՞ք, որ հնուց ի վեր Կաղանդի լուսաբացին մեծերը մի հետաքրքիր ծես էին կատարում՝ կաղանդում էին տան շեմն ու դրսի պատերը, որպեսզի տարին իր հետ ներս հրավիրի բոլոր բարիքները։

Ըստ հին հայկական սովորույթի, հաճախ Նոր տարվա առաջին օրը տանտիկնայք յուղ էին քսում տան պատի այն հատվածին, որտեղ արևի առաջին շողերն էին դիպչում: Իսկ տան շեմի դիմաց կարմիր շոր էին փռում, քանզի շեմը համարվել է այն ջրբաժանը, որտեղ բարի ու չար ուժերն են հանդիպում: Ի նշան առատության, մեղրով ու ալյուրով խաչ էին նկարում նաև գոմի պատին:

Իսկ եթե այցելեք Հեքիաթի Տուն, ապա այս ամենը (և ոչ միայն) Ձեր սեփական աչքով կտեսնեք։ Չէ՞ որ լավ է մեկ անգամ տեսնես, քան 1000 անգամ լսես։ :)

Մանրամասների համար զանգահարե՛ք 093 311 301

Address

Ankakhutyan 3
Goris
3201

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37443189923

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Goris Tourist Information Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Goris Tourist Information Center:

Share

Category