Zangezur Tour

Directions Contact the business

Zangezur Tour Հզոր Սյունիք
(1)

11/10/2026
Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ...
27/09/2026

Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:

Սոս Սարգսյան

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկ...
21/09/2026

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտրամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»:

Վազգեն Սարգսյան

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ"Աշխարհում չկա մի երկրորդ ժողովուրդ, որն այդքան սիրել, պաշտել, հավատացել է ռուսին և նրան մեծամեծ ծառայությո...
21/09/2026

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

"Աշխարհում չկա մի երկրորդ ժողովուրդ, որն այդքան սիրել, պաշտել, հավատացել է ռուսին և նրան մեծամեծ ծառայություններ մատուցել՝ ինչպես հայը... Եվ միաժամանակ՝ աշխարհում չկա մի երկրորդ ժողովուրդ, որին ռուսը այդքան խաբած, ծախած, դավաճանած, վտանգի պահին լքած կամ "ուշացած", լլկած ու ստորացրած լինի՝ որքան հային"...

11/09/2026

😎😉

«․․․Ցավալին այն է, որ հատկապես երիտասարդության մոտ այդ խժալուր հայերենով խոսելը մի տեսակ շիկ է համարվում, «մոդեռն» երևալ...
07/09/2026

«․․․Ցավալին այն է, որ հատկապես երիտասարդության մոտ այդ խժալուր հայերենով խոսելը մի տեսակ շիկ է համարվում, «մոդեռն» երևալու ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Եկեք չմոռանանք, որ հայրենիքը նաև լեզուն է։ Ուրեմն, սիրենք և հարգենք նաև լեզուն։ Հիշենք, որ լեզուն միայն մերը և մեր ընտանիքինը չէ։ Լեզուն ազգային հարստություն է, ինչպես հայրենի հողը, հայրենական հուշարձանները, երկրի ընդերքն ու նրա գանձերը։ Նախնիներից հաջորդներին կտակած և դարերում տոկոս առ տոկոս ավելացրած ու մեզ ավանդված տոհմական ժառանգություն է այն։ Յուրաքանչյուրիս պարտքն է՝ եթե ոչ ավելացնել, ապա չվատնել այդ ժառանգությունը, պահել-պահպանել և հանձնել գալիք սերունդներին»։

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Քնած տեղս բաց եմ լինում,Դու ինձանից նեղանում ես,Վերքիս ցավից լաց եմ լինում,Դու ինձանից նեղանում ես։Նեղանալը քարը գլխին,Ս...
05/09/2026

Քնած տեղս բաց եմ լինում,

Դու ինձանից նեղանում ես,

Վերքիս ցավից լաց եմ լինում,

Դու ինձանից նեղանում ես։

Նեղանալը քարը գլխին,

Սկսում ես նեղացնել...

Այս ի՞նչ տեսակ զարմանք բան է,

Չես էլ ուզում մի հարցնել՝

Ինչի՞ց է , որ քնած տեղը

Մարդը հանկարծ բաց է լինում,

Եվ ի՞նչ վերք է, որի ցավից

Նստում մեկ - մեկ լաց է լինում։

Համո Սահյան 1958 թ.

Address

Kapan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zangezur Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Zangezur Tour:

Shortcuts

Share