25/10/2026
Մեր առավոտները ByLi-ում սկսվում են մաքուր օդում, բնության գրկում՝ լավ տրամադրությամբ, ջերմ ժպիտներով ու անկեղծ զրույցներով։ ☀️
Միասին վերհիշում ենք անցած օրվա ապրումները, կիսվում գիշերվա ընթացքում ունեցած զգացողություններով ու տպավորություններով, խոսում մեր այսօրվա ակնկալիքների և սպասումների մասին։
Յուրաքանչյուրն իր ներսում ունի իր պատմությունը, իր ապրումներն ու բացահայտումները, իսկ այս անկեղծ զրույցները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու ինքներս մեզ և միմյանց։
Եվ հենց այսպես՝ բնության խաղաղության ու ByLi-ի ջերմ մթնոլորտի մեջ, մենք պատրաստվում ենք մեր փոխակերպման ճանապարհի ևս մեկ օրվան։ 💚