25/01/2026
Հարգելի դաշտադեմցիներ և Թալին համայնքի բնակիչներ, ձեր օգնության կարիքն ունենք😊
Թալինի համայնքապետարանը հոյակապ ծրագիր է նախաձեռնել համայնքի տարբեր բնակավայրերը զարգացնելու համար: Դաշտադեմը նույնպես նախագիծ է ներկայացրել, որի շրջանակներում առաջարկվում է Դաշտադեմում նոր ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ կառուցել⚽️🥅🏟️
Այս պահին առաջարկները դրված են քննարկման, խնդրում ենք անցնել ներքևում դրված հղումով և ՀԱՎԱՆԵԼ առաջարկը, այդպես դուք կքվեարկեք դրա օգտին և շատ հավանական է, որ հենց ձեր շնորհիվ գյուղի երեխաները կունենան նոր ֆուտբոլի դաշտ, որն էլ իր հերթին զարկ կտա այս սպորտի զարգացմանը գյուղական համայնքում և ինչու չէ, ֆուտբոլային նոր աստղերի ստեղծմանը🥰
Քվերակության պայմանները՝
📌 Պետք է լինել 16 տարին լրացած և Թալին համայնքում գրանցված (եթե անգամ Դաշտադեմից չեք, բայց գրանցված եք Թալին համայնքի որևէ բնակավայրում, կարող եք մասնակցել քվեարկությանը)
📌 Պետք է գրանցված լինեք Թալինի համայնքապետարանի էջում՝ https://talin.am կամ ԵՍ ԵՄ հարթակում (եթե պարտադիր հայտարարագրման ենթակա քաղաքացի եք, արդեն գրանցված եք ԵՍ ԵՄ հարթակում, դրա միջոցով կարող եք մուտք գործել համայնքապետարանի էջ և ՀԱՎԱՆԵԼ առաջարկը)
📌 Յուրաքանչյուր քաղաքացի իր էջով կարող է քվեարկել մեկ անգամ՝ առավելագույնը երեք ծրագրի համար
🚩Քվեարկության փուլը տևելու է 23/01/2026 09:00 - 09/02/2026 13:00
Խնդրում եք լինել մաքսիմալ ակտիվ, ամբողջ գործընթացը ձեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե, բայց մեծ հնարավորություն կընձեռի նոր սերունդներին❤️
Սպասում ենք ձեր ձայներին😊
Հարցերի դեպքում գրեք մեր էջին կամ մեկնաբանություններում և մենք կփորձենք օգնել Ձեզ🥰
Հ.Գ հրապարակումը տարածելն ու նոր մարդկանց տեղեկացնելը խրախուսվում է 😅❤️
Սիրով Ձեր՝ Dashtadem- Դաշտադեմ
Չնայած այն փաստին, որ Դաշտադեմում չկա ֆուտբոլի դաշտ, վերջին տարիներին համայնքային մրցաշարերում մեր թիմը միշտ գտնվել է առաջին հնգյակում, որն էլ ոգեշնչել է երեխաների...