Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն / Jermuk TDC

  • Home
  • Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն / Jermuk TDC

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն / Jermuk TDC Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

Հրավեր մասնակցելու «Աղջիկները ՏՀՏ-ում» համաժողովին Ջերմուկում«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» և «Ինտերնետ հանրու...
07/04/2025

Հրավեր մասնակցելու «Աղջիկները ՏՀՏ-ում» համաժողովին Ջերմուկում

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունները, միանալով ՄԱԿ-ի ՏՀՏ մասնագիտացված գործակալության՝ ITU-ի «Girls in ICT» միջազգային նախաձեռնությանը, այս տարի կազմակերպում են համաժողով՝ «Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման» խորագրով։

Համաժողովը կկայանա՝

📍 Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնք
🏨 Արմենիա հյուրանոցում
📅 Ապրիլի 26-ին,
🕑 ժամը՝ 14:00-ին։
Միջոցառման նպատակն է խթանել կանանց և աղջիկների ներգրավվածությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, ներկայացնել ոլորտի նորարարական զարգացումները, ինչպես նաև քննարկել Արհեստական բանականության կիրառումը կրթության ոլորտում, հնարավոր ռիսկերն ու կիբեռանվտանգության կարևոր ուղղությունները։
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ Բոլոր մասնակիցներին տրվելու է մասնակցության վկայական։
Տեղերը սահմանափակ են։ Գրանցման վերջնաժամկետը՝ 2025 թ. ապրիլի 15։

📌 Գրանցման ձև՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdu_h3VInZhagQb_KQEZO4c0jQvG6mef6rflu_cv6f6rKrDCw/viewform

Համաժողովը հրաշալի հնարավորություն է՝ կապ հաստատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ և ներգրավվելու տարածաշրջանային թվային կրթական նախաձեռնություններում։

«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրն այս տարի կմիավորի մասնակիցներին «Հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման» խորագրի ներքո։ Հետևեք մեզ ֆե....

Ջերմուկի ճոպանուղին վերսկսում է իր աշխատանքըՋերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Այս առիթո...
03/02/2025

Ջերմուկի ճոպանուղին վերսկսում է իր աշխատանքը

Ջերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Այս առիթով երկարատև դադարից հետո վերագործարկվել է նաև քաղաքի ճոպանուղին։
Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է։

Ճոպանուղու աշխատանքը նախ դադարեցվել էր 2022թ-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակման ու հնարավոր վտանգի պատճառով, ապա դեկտեմբերին գործարկվելուց ամիսներ անց՝ 2023թ-ի մարտի 8-ից դարձյալ փակվել էր, քանի որ տեխնիկական ստուգումից հետո պարզվել էր, որ գլխավոր ճոպանը վնասված է։

Նշենք, որ Ջերմուկում ընթանում է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Դրանք կտևեն մինչև փետրվարի 7–ը։

Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակ
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

Visit Jermuk - это ваш путеводитель по городу горячих источников 💦 Созданный в 2017 году Центром развития туризма Джерму...
26/11/2024

Visit Jermuk - это ваш путеводитель по городу горячих источников 💦 Созданный в 2017 году Центром развития туризма Джермука, он содержит подробную информацию о достопримечательностях города, отелях, ресторанах и туристических услугах.

Признанный лучшим туристическим стартапом в 2019 году, Visit Jermuk готов сделать ваше путешествие незабываемым!

«Զբոսաշրջության զարգացման նախագծեր»կազմակերպությունը  «Կանանց և երիտասարդների տնտեսական ուժեղացում Արենի համայնքում» ծրա...
13/07/2024

«Զբոսաշրջության զարգացման նախագծեր»կազմակերպությունը «Կանանց և երիտասարդների տնտեսական ուժեղացում Արենի համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարում է ընդունելություն հյուրընկալության ոլորտի (հյուրանոցային գործ, ռեստորանային գործ) և անգլերենի ուսուցման դասընթացների համար։
Դասընթացներին կարող են մասնակցել Արենի, Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք խոշորացված համայնքներում մշտական բնակություն ունեցող և/կամ Արցախից փախստական, և վերոնշյալ խոշորացված համայնքների բնակավայրերում բնակվող քաղաքացիները (*Բնակավայրերի ցանկը տե՛ս ստորև)։
Դասընթացների ընդհանուր տևողությունը մինչև 3 ամիս է։ Դասընթացներն իրականացվելու են մեծամասամբ առցանց (online) տարբերակով։ Դասընթացների մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական խորը և մրցունակ գիտելիքներ ռեստորանային և հյուրանոցային կառավարման, սպասարկման ոլորտներից, ինչպես նաև անգլերենի խորացված գիտելիքներ՝ հյուրընկալության ոլուրտում աշխատել ցանկացողների համար հատուկ մշակված ծրագրով և մեթոդաբանությամբ։

Դասընթացների մասնակցությունն անվճար է։

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։ Դասընթացների ավարտին առնվազն 80% մասնակցություն ապահոված մասնակիցներին տրվելու է մասնակցության վկայական։

Նախագծի շրջանակներում նաև կապահովվի կապը դասընթացի մասնակիցների և տարածաշրջանի գործատուների միջև՝ հետագա աշխատանքային հարաբերությունների ստեղծման և խթանման նպատակով։

Դասընթացի շրջանակներում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները։

Նախագիծը ֆինանսավորվում է « Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի կողմից, որն իրականացվում է GIZ/ԳՄՀԸ-ի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

Նախագծին մասնակցելու համար հարկավոր է լրացնել ստորև հայտադիմումը մինչև ս․թ․ հուլիսի 22-ը, ժամը 20։00։

Խնդրում ենք հայտադիմումը լրացնել միայն հայատառ։

Առցանց հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով՝
https://forms.gle/6MSqnKLMf1gwig4P7

Հայտադիմումը ներբեռնելու և լրացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով՝
https://docs.google.com/document/d/1gsHzEBpDMywQCf0bWFHGHyxdhb4LbBQC/edit?usp=sharing&ouid=113047165880243987348&rtpof=true&sd=true

*Բնակավայրերի ցանկ՝

Արենի խոշորացված համայնք

Ագարակաձոր
Աղավնաձոր
Արենի
Արփի
Գնիշիկ
Ելփին
Խաչիկ
Չիվա
Ռինդ

Եղեգնաձոր խոշորացված համայնք

Գետափ
Գլաձոր
Եղեգնաձոր
Մալիշկա
Վերնաշեն

Ջերմուկ խոշորացված համայնք

Գնդեվազ
Կեչուտ
Ջերմուկ

Վայք խոշորացված համայնք

Ազատեկ
Արին
Արտավան
Բարձրունի
Գոմք
Զառիթափ
Զեդեա
Խնձորուտ
Կարմրաշեն
Հերհեր
Մարտիրոս
Նոր Ազնաբերդ
Սարավան
Սերս
Վայք
Փոռ

ՀԵՐՔՈՒՄ: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի արձագանքը aravot.am կայքում տեղադրված նյութին:Հունիսի 28-ին aravot.a...
29/06/2024

ՀԵՐՔՈՒՄ: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի արձագանքը aravot.am կայքում տեղադրված նյութին:

Հունիսի 28-ին aravot.am կայքը տեղադրել էր հարցազրույց Գյումրիում տեղակայված տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանի հետ, որի հայտնած տեղեկատվության ճշմարտացիությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Սիրելի՛ զբոսավարներ, գործընկերներ 📣Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը շնորհավորում է բոլորիդ մասնագիտական տոնի ա...
21/02/2024

Սիրելի՛ զբոսավարներ, գործընկերներ 📣

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը շնորհավորում է բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։

Մենք կարևոր և բարձր ենք գնահատում ձեր իրականացրած ամենօրյա աշխատանքը և ներդրումը Հայաստանում, ինչպես նաև Ջերմուկում զբոսաշրջության զարգացման գործում։
🧳🌏✈️🚍🛣

Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար 🥰

Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG

Առողջարանային Ջերմուկը՝ զբոսաշրջային նոր հետաքրքրություններովԱռողջարանային Ջերմուկը գրավիչ է արտերկրից Հայաստան ժամանած ...
18/08/2023

Առողջարանային Ջերմուկը՝ զբոսաշրջային նոր հետաքրքրություններով

Առողջարանային Ջերմուկը գրավիչ է արտերկրից Հայաստան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկների համար։ Ռուսաստանից, Եվրոպայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ու այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկները Ջերմուկ են այցելում ոչ միայն քաղաքում գործող առողջարանների մատուցած բուժական ավելի քան 30 ծառայությունների համար, այլև քաղաքի տեսարժան վայրերը վայելելու և որպես այս տարվա նորույթ ժայռամագլցման իրենց ունակությունները փորձելու համար։

ՋԵՐՄՈՒԿ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջարանային Ջերմուկը գրավիչ է արտերկրից Հայաստան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկների համար։ Ռուսաստանից, Եվրոպայից, Արաբական Միացյ....

Ջերմուկի զբոսաշրջության մասին... 😊  #ԱրիՋերմուկՋերմուկի ճանաչելիության բարձրացման նպատակով Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տե...
23/07/2023

Ջերմուկի զբոսաշրջության մասին... 😊 #ԱրիՋերմուկ

Ջերմուկի ճանաչելիության բարձրացման նպատակով Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կողմից թողարկած ու (դեռ շարունակվող) գովազդային երեք արշավները՝ «Բացահայտիր Ջերմուկը», «Արի՛ Ջերմուկ» ու «Վայելի՛ր Ջերմուկը» զգալի արդյունքներ են գրանցել։

Մասնավորապես, #ԱրիՋերմուկ և #ԲացահայտիրՋերմուկը արշավների շրջանակներում թողարկվել է ընդհանուր 315 գրառում/լուսանկար, նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացնելով Ջերմուկը թիրախային շուկաներում։

Մեկնարկած գովազդային արշավներին հետևելու համար միացեք Visit Jermuk զբոսաշրջային, տեղեկատվական հարթակի էջին։

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն / Jermuk TDC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share