Travel Lori

Call Directions Website Contact the business

Travel Lori We're the team to provide you with any information about our lovely Lori. 💚

23/10/2026

Հոկտեմբերի 21-ին Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակը (Lori DMO) COP17 համաժողովի շրջանակում Լոռու մարզպետարանի տրամադրած տաղավարում ներկայացրեց զբոսաշրջության կայուն զարգացմանն ուղղված իր ծրագրերն ու նախաձեռնությունները։

Այցելուները հնարավորություն ունեցան նաև մասնակցելու բարբառային խաղերի միջոցով Լոռու լեզվամշակութային առանձնահատկություններին ծանոթանալուն՝ բացահայտելով մարզի ինքնատիպությունը։

Մասնակցությունը կարևոր հնարավորություն էր ներկայացնելու Լոռու զբոսաշրջային ներուժը և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով բնության պահպանության, տեղական մշակույթի արժևորման և պատասխանատու զբոսաշրջության կարևորությունը։

Դսեղը💚
23/10/2026

Դսեղը💚

22/10/2026
19/10/2026

✅Հոկտեմբերի 17-ին առաջին անգամ Լոռու մարզում տեղի ունեցավ Lori Big Hike-ը, որը միավորեց բնության ճանաչումը, տեղական փորձառություններն ու ազգային ավանդույթները։

❇️Մասնակիցներն ունեցան գաթայի և ղափամայի պատրաստման վարպետաց դասեր։

👉Այնուհետև մասնակիցները բաժանվեցին երեք խմբի՝ բացահայտելու Դսեղի տարբեր ուղղություններն ու պատմությունները։

🔸Առաջին խումբը զիլինգով ուղևորվեց դեպի Դսեղի Ծովեր։ Աշնանն այս տեսարանն ուղղակի հիասքանչ է։ Մասնակիցները վայելեցին Ծովերի գեղեցկությունը, խոսեցին արշավների համար անհրաժեշտ հանդերձանքի ու գույքի մասին, ծանոթացան Դսեղի կենդանական և բուսական աշխարհին, ապա վերադարձի ճանապարհ ընկան։

🔸Երկրորդ խումբը քայլեց դեպի Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք։ Նրանք ծանոթացան Բարձրաքաշի պատմությանը, տեղեկություններ ստացան Ագրավաքարի մասին, եղան Գիքորի աղբյուրի մոտ, իսկ հետո զիլինգով վերադարձան դեպի Տուկ։

🔸Իսկ մեր ամենափոքրիկ արշավականներն ուղևորվեցին դեպի Քառասնից Մանկանց վանք՝ ծանոթանալու դրա պատմությանն ու տեղանքի առանձնահատկություններին։ Այնուհետև այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։

Իսկ մեր ամենափոքրիկ արշավականներն ուղևորվեցին դեպի Քառասնից Մանկանց վանք՝ ծանոթանալու դրա պատմությանն ու տեղանքի առանձնահատկություններին։ Այնուհետև այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։

Երեք խմբերի վերադարձից հետո սկսվեց համեղ հատվածը՝ գաթայի և ղափամայի համտեսը։ Իսկ հետո՝ ազգային պարեր, պարուսուցում ու հին հայկական խաղեր։ Երեխաներն ու մեծահասակները միասին պարեցին, խաղացին ու նոր փորձառություններ կիսեցին։

Lori Big Hike-ը հնարավորություն էր ծնողների ու երեխաների համար միասին բացահայտելու Լոռին, ճանաչելու բնությունն ու տեղական մշակույթը, սովորելու միմյանցից և միասին ստեղծելու հիշողություններ։

Իսկ վերջում Դսեղը մեզ ճանապարհեց իր փառահեղ մայրամուտով՝ թողնելով անմոռանալի հիշողություններ։

16/10/2026

In Lori we don’t say…

14/10/2026

🔰Վանաձորի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնը վայր է, որտեղ երեխաներն ու պատանիները բացահայտում են իրենց ստեղծագործական ներուժը, զարգացնում գեղագիտական ճաշակը և արվեստի միջոցով արտահայտում իրենց աշխարհընկալումը։

🎨 Բացահայտե՛ք արվեստի աշխարհը Վանաձորում։

🔰 The Henrik Igityan Aesthetic Center in Vanadzor is a place where children and teenagers discover their creative potential, develop their aesthetic appreciation, and express their perspectives on the world through art.

🎨 Discover the world of art in Vanadzor!

12/10/2026

Ավանդական խոհանոց. Լոռվա եղ ու ճիլ և ագդակ։

Address

Vanadzor

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37495915195

Alerts

Be the first to know and let us send you an email when Travel Lori posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Travel Lori:

Shortcuts

Share