06/07/2020
Ուշադրություն!
Հատուկ տուրիստական և ներգաղթային վիզաներով ճամփորդող ուղևորների համար՝
Երևան - Բոստոն - Լոս Անջելես չարթերային չվերթ հուլիսի 17-ին։
Չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։
Չվերթը կիրականացվի IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։
Ինքնաթիռը Բոստոնում կկատարի տեխնիկական կանգառ, որի ընթացքում ուղևորները, ստանալով ուղեբեռը, պարտադիր պետք է անցնեն էմիգրացիոն և մաքսային ստուգում, ապա, Լոս Անջելես շարունակող ուղևորները նորից անցնելով հաշվառում և հանձնելով ուղեբեռը պետք է վերադառնան նույն ինքնաթիռ չվերթը շարունակելու համար։
Թռիչքի տևողությունն է 17 ժամ է, Բոստոնում կանգառի տևողությունը 3 ժամ։
Ներկա պահին էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$-ին համարժեք ՀՀ դրամ, բիզնես կարգինը՝ 2450$ - ին համարժեք ՀՀ դրամ:
0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100$ - ին համարժեք ՀՀ դրամ:
* Չվերթն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ, և «Քրոս Լայն» ՍՊԸ համագործակցության շնորհիվ:
*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, այս չվերթի համար ամրագրումները ուժի մեջ կլինեն մինչև ամրագրման օրվա ավարտը և ավտոմատ կհեռացվեն համակարգից ամեն գիշեր 00:00.
Հարցումների համար կարող եք զանգահարել 091 999015 կամ 093 221000: