Ծիրանի տուր/Tsirani tour

Ծիրանի տուր/Tsirani tour Ճանաչենք հայրենիքը միասին

18/09/2026
Գնա՞նք Վայոց ձոր...Այս անգամ ճանապարհորդելու ենք Սևանի կապույտից դեպի Վայոց ձորի լեռներն ու պատմական Եղեգիսի հովիտ։📍 Հայ...
16/09/2026

Գնա՞նք Վայոց ձոր...
Այս անգամ ճանապարհորդելու ենք Սևանի կապույտից դեպի Վայոց ձորի լեռներն ու պատմական Եղեգիսի հովիտ։
📍 Հայրավանք
Սևանի ափին գտնվող միջնադարյան վանական համալիր։ Այստեղից բացվում է Սևանա լճի և շրջակա լեռների գեղեցիկ համայնապատկերը։
🏰 Սպիտակ բերդ
Վայոց ձորի պատմական միջավայրում գտնվող հետաքրքիր հնավայր, որտեղ բնությունն ու միջնադարյան պաշտպանական կառույցի հետքերը միավորվում են մեկ տպավորիչ տեսարանում։
🐪 Օրբելյանների քարավանատուն
Մետաքսի ճանապարհի կարևորագույն հուշարձաններից մեկը։ 14-րդ դարում կառուցված այս քարավանատունը դարեր շարունակ ծառայել է դեպի Սյունիք և Պարսկաստան անցնող ճանապարհորդներին ու վաճառականներին։
⛪ Եղեգիսի միջնադարյան եկեղեցիներ
Կայցելենք պատմական Եղեգիսի հովտի միջնադարյան եկեղեցիները՝ ծանոթանալով տարածաշրջանի հարուստ պատմությանը, ճարտարապետությանը և հայկական մշակութային ժառանգությանը։
🌄 Տուրը համատեղում է Սևանի բնությունը, Վայոց ձորի լեռնային գեղեցկությունը, Մետաքսի ճանապարհի պատմությունը և Եղեգիսի միջնադարյան ժառանգությունը։
📍 Երթուղի՝ Երևան → Հայրավանք → Սպիտակ բերդ → Օրբելյանների քարավանատուն → Եղեգիսի եկեղեցիներ → Երևան
✨ Մեկ օր՝ Հայաստանի պատմության ու բնության քիչ բացահայտված, բայց չափազանց հետաքրքիր անկյուններում։

Գնա՞նք Վայոց ձոր...  Սեպտեմբորի 19֊ին գնում ենք Խաչիկ գյուղ՝ Գաթայի փառատոնի։Երևան – Խոր Վիրապ – Խաչիկ գյուղ – Գաթայի փա...
16/09/2026

Գնա՞նք Վայոց ձոր...
Սեպտեմբորի 19֊ին գնում ենք Խաչիկ գյուղ՝ Գաթայի փառատոնի։
Երևան – Խոր Վիրապ – Խաչիկ գյուղ – Գաթայի փառատոն – Երևան
Տուրը սկսում ենք Երևանից և ճանապարհին այցելում ենք Խոր Վիրապ, որտեղից բացվում է Արարատ լեռան տպավորիչ տեսարանը։ Կծանոթանանք վանքի պատմությանը և կվայելենք շրջակա բնապատկերը։
Այնուհետև ճանապարհը շարունակում ենք դեպի Վայոց ձոր՝ Խաչիկ գյուղ, որտեղ մեզ սպասում է ավանդական Գաթայի փառատոնը։ 🥮
Փառատոնի ընթացքում հնարավորություն կունենանք՝
🍯 համտեսելու և գնելու տարբեր տեսակի հայկական գաթա,
🎶 մասնակցելու ազգային երգ ու պարի միջոցառումներին,
🧺 ծանոթանալու տեղական ավանդույթներին ու գյուղական մշակույթին,
🧑‍🌾 տեսնելու տեղական արտադրողների աշխատանքը,
📸 վայելելու Խաչիկի գեղեցիկ բնությունն ու աշնանային տեսարանները։
Խաչիկը Վայոց ձորի բարձրադիր գյուղերից է, և փառատոնը լավ հնարավորություն է ոչ միայն գաթա համտեսելու, այլև գյուղի ավանդական մթնոլորտը զգալու համար։
Երթուղի՝ Երևան → Խոր Վիրապ → Խաչիկ → Գաթայի փառատոն

12/09/2026

Չիչկան գետը և Թռչկանի ջրվեժը
Գետի ջրերը թռչում են հսկայական արագությամբ։

Թռչկանի ջրվեժը գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։
Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի վարչական տարածքում։
Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Մեր այսօրվա տուրը  սիրելի Գյումրիում
31/08/2026

Մեր այսօրվա տուրը սիրելի Գյումրիում

28/08/2026

Գնա՞նք Գյումրի😊
Օգոստոսի 30֊ին գնում ենք Գյումրի,միացե'ք 😊
♦️ Ճանապարհը մեզ կտանի Արագածոտնի մարզով դեպի Շիրակ աշխարհ։
♦️Գյումրին ճանաչել կսկսենք Ձիթողցյանների հայտնի թանգարանով,որից հետո կքայլենք քաղաքում։Կտեսնենք
♦️Վարդանանց հրապարակը,
Ս.Ամենափրկիչ ,Ս.Աստվածածին,Ս. Նշան,Ս.Գրիգոր Լուսավորիչ/Գեղցոց վանք եկղ.֊ները,
Խաչքարերի պուրակը,
Վառեմ ֊մարեմ պատշգամբը,
Հին թատրոնի շենքը,
Հայֆիլմի նկարահանումների հայտնի բակը և այլն։
♦️Սև բերդ,
♦️Ռուսթավելի փողոցի վրա գտնվող ,,Սիրեմ գը ,,պուրակը,, և ,,Գյումրիկների անկյունը։
Հասցնելու դեպքում այցելություն՝Հովհ. Շիրազի կամ Ավ .Իսահակյանի թանգարան,ինչու չէ ,նաև Իլյուզիաների շատ հետաքրքիր թանգարան։
Մեկնումը՝ 8 30-ին,վերադարձը՝ մինչև 21 00-ն:
Մեկնելու ենք 7+1 Վիանո մեքենայով։Ուղերթի արժեքը 8000դր. է։

Address

Lepsiuse 18
Yerevan
0035

Alerts

Be the first to know and let us send you an email when Ծիրանի տուր/Tsirani tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ծիրանի տուր/Tsirani tour:

Shortcuts

Share

Category