02/08/2026
🌾 Ազգագրական տուր դեպի Վերին Դվին․ Ասորական կյանքն ու ավանդույթները
🗓️Օգոստոսի 9-ին (կիրակի) ուղևորվում ենք Վերին Դվին՝ ծանոթանալու տեղի ասորական համայնքի հարուստ պատմությանը, ավանդույթներին ու առօրյային։
⛪ Օրվա ամենահուզիչ ու բացառիկ պահը լինելու է տեղի եկեղեցում արամեերենով պատարագ լսելը․ հնագույն մի լեզվով, որը Հիսուս Քրիստոսի մայրենի լեզուն է և ասորական մշակույթի ինքնատիպության խորհրդանիշը։
⤵️Ի՞նչ ենք անելու միասին
🍲 Համտեսելու ենք ասորական ազգային ավանդական ուտեստներ
🎶 Վայելելու ենք ազգային երգն ու պարը
👗 Փորձելու ենք ասորական տարազներ
💬 Ջերմ ու անմիջական զրույցներ ենք ունենալու համայնքի բնակիչների հետ
📌 Մանրամասներ․
🚍 Մեկնարկը՝ Սևանից և Երևանից
⏰ Ժամերը՝ 08:00 – 17:00
💳 Արժեքը՝ 6,000 դրամ (մեկ անձի համար)
📩 Տեղերը սահմանափակ են։
Մասնակցությունը հաստատելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝
Գրանցման վերջնաժամկետը' օգոստոսի 8, ժամը 18:00
Տուրն իրականացվում է «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպություն կողմից
Հերմինե Ավանեսյան
#տուրեր