23/09/2023
Հարգելի՛ հայրենակիցներ, այս դժվարին պահին բոլորս էլ մի պահ կորցնում ենք մեզ, ընկճվում, բայց հիշենք, որ հենց հիմա շատ կարևոր է դատել հստակ ու սառը գլխով։
Մեդիադաշտում ևս պատերազմ է, ու կան մի քանի պարզ քայլեր, որոնցով կարող եք օգնել երկրին❕
• Զե՛րծ մնացեք կեղծ լուրեր տարածելուց
Այս պահին թե՛ թշնամու կողմը և թե՛ մեր կողմը, սուտ, ոչ լիարժեք տեղեկատվություն են տարածում` ավելի ընկճելով մեզ։ Ընդհանրապես խուսափե՛ք լուրեր տարածելուց։
• Մի՛ տարածեք մեր հայրենակիցների լուսանկարները
Հասկանում ենք, որ շատերը Արցախում այս եղանակով եմ գտնում իրար, բայց թշնամին ակտիվ հետևում է բոլորիս, յուրաքանչյուր նկարի անձ թիրախավորվում է, ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածվում` ամենավատ մեկնաբանություններով։
• Մի՛ պատասխանեք ադրբեջանական օգտատերերի հիմար նամակներին կամ մեկնաբանություններին
Դուք ավտոմատ կերպով իրանց թիրախն եք դառնում, Ձեր էջը կդառնա հարձակման զոհ։
• Անծանոթ հեռախոսազանգերին և հաղորդագրություններին պատասխանելուց խուսափե՛ք
• Յուրաքանչյուրի սեփական կամքն է` մասնակցել ցույցերին, թե ոչ
Յուրաքանչյուրն իր մեջ այս իրավիճակի փրկության տարբեր լուծումներ է տեսնում։
Ինտերնետում միմյանց վիրավորելը, անպատվելը միայն բացասական ազդեցություն ունի։
Հիշե՛ք, որ թշնամին ամեն ինչ տեսնում է, կարդում է, պետք եղած դեպքում թարգմանում ու ուրախանում։
Հատկապես այս օրերին կարևոր է չչարանալ, միմյանց օգնել։
Սիրո՛վ լցվեք, առանց այդ էլ կորցնում ենք իրար քիչ-քիչ😔