Artsibi Tour

Artsibi Tour Մենուայի նժույգը կօգնի Ձեզ բացահայտել Հայաստանի ու աշխարհի հայտնի ու անհայտ վայրերը։

Գորիսը Հայաստանի եզակի քաղաքներից էր, որը ունի դիմագիծ 💙Իսկ մաքրության և խնամված լինելու մասին լռեմ😊Լուսանկարները ` հեղի...
09/02/2026

Գորիսը Հայաստանի եզակի քաղաքներից էր, որը ունի դիմագիծ 💙
Իսկ մաքրության և խնամված լինելու մասին լռեմ😊

Լուսանկարները ` հեղինակային

«Առաջին հայացքից Գառնու տաճարի քանդակները կարող են միօրինակ և հունահռոմեականների պարզ կրկնություն թվալ, սակայն իրենց ձևե...
21/01/2026

«Առաջին հայացքից Գառնու տաճարի քանդակները կարող են միօրինակ և հունահռոմեականների պարզ կրկնություն թվալ, սակայն իրենց ձևերի անտիկ ոճին բնորոշ ընդհանրությունների հետ միասին, նրանք թաքցնում են մեծ տարբերություններ։Բավական է մի փոքր ուշադիր նայել յուրաքանչյուր մանրամասնին, որպեսզի այստեղ երևան գան այստեղ ներկայացված քանդակային զարդաձևերի բազմազանությունն ու հարստությունը, որը բնորոշ է անտիկ աշխարհի արևելյան երկրների, մասնավորապես Հայաստանի արվեստին» ։

Ա․ Սահինյան

#մերմշակույթը #Կոտայք #քանդակ #արվեստ

Թերևս ինձ համար հայ արվեստի պատմության մեջ ամենատաղանդավոր ու հանճարեղ քանդակագործներից մեկը` Արա Սարգսյանը...Արայի մասի...
20/01/2026

Թերևս ինձ համար հայ արվեստի պատմության մեջ ամենատաղանդավոր ու հանճարեղ քանդակագործներից մեկը` Արա Սարգսյանը...

Արայի մասին կարելի է ժամերով, օրերով խոսել և ես առիթը բաց չեմ թողնում իմ տուրերի ժամանակ անդրադառնալ այս անհատականությանը....

Երեք մետր բարձրությամբ բետոնե քանդակը ժամանակին զարդարում էր Երևանի Կենտրոնական փոստի շենքի ճակատը։
Լուսանկարում դուք տեսնում եք "Կայծակ" քանդակը, որը աչքի էր ընկնում իր արտահայտիչ դասական ձևերով և հանդիսանում էր վաղ խորհրդային շրջանի այն փորձերից մեկը, որը նպատակ ուներ միավորել հին հունահռոմեական քանդակագործությունը ` խորհրդային քանդակագործության և ճարտարապետության հետ։
Ցավոք սրտի քանդակը չի պահպանվել( եթե չեմ սխալվում որոշ պահպանված մասեր այժմ գտնվում են Արա Սարգսյանի թանգարանում):

#արասարգսյան #քանդակ #մերերկիրը #մերմշակույթը #արվեստ #ճարտարապետություն

Գառնիի վերաբերյալ ստույգ, ամենահնագույն տեղեկությունը տալիս է 1963 -ին,  Գառնիի անտիկ տաճարից ոչ հեռու գտնված ուրարտական...
17/01/2026

Գառնիի վերաբերյալ ստույգ, ամենահնագույն տեղեկությունը տալիս է 1963 -ին, Գառնիի անտիկ տաճարից ոչ հեռու գտնված ուրարտական թագավոր Արգիշտի Ա- ի սեպագիր արձանագրությունը։
Այն փորագրված է "վիշապ" կոթողի պահպանված մասի քանդակապատ երեսի վրա։

Ցավոք սրտի պահպանված արձանագրությունը գրեթե անընթեռնելի է և պատկան մարմինները ոչինչ չեն անում այն պահպանելու համար( իմ թույլ տեղերից մեկը 😌):

Աղբյուրը ` Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը
Հեղինակ Ա. Սահինյան

#Գառնի #Կոտայք #մերերկիրը

Ներկայիս Կասկադի աստիճանների տեղում մեծ սար էր`ծառերով և արահետներով: Քաղաքի կենտրոնում կարծես մի օազիս լիներ:Ներքեւի մա...
30/08/2025

Ներկայիս Կասկադի աստիճանների տեղում մեծ սար էր`ծառերով և արահետներով: Քաղաքի կենտրոնում կարծես մի օազիս լիներ:
Ներքեւի մասում գեղեցիկ խճանկարով ջրվեժ կար և երկու մեծ շատրվանները, որոնց մոտ նստում էին երևանցիները ու ասում. «սա մեր Երեւանյան Սոչին է»:
«Հին Կասկադի» շատրվանի խճանկարի հեղինակն է քանդակագործ Դերենիկ Դանիելյանը (1912-1994թթ.):
Դերենիկ Դանիելյանը, պատրաստել էր ձեռագործ սալիկներից: Յուրաքանչյուր սալիկը ձեռքով պատել էր գլազուրով` այս մակետին համապատասխան:
#երեւան #կասկադ #երևանիխոսողքարեր

Կառուցվող Բաղրամյան պողոտան...Առաջ և հետո....Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման տեղում կառուցված այս շքեղ շենք...
28/08/2025

Կառուցվող Բաղրամյան պողոտան...

Առաջ և հետո....

Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման տեղում կառուցված այս շքեղ շենքը կառուցվել է տաղանդավոր ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով։

Կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ գովազդային պաստառները խաթարում են շենքի տեսքը(((

Մի քիչ բանվորի արձանի մասին😊Էդպես էլ չհասկացա,  թե ինչու ավիրեցին այն🧐Փառք աշխատանքին (առավել հայտնի է Բանվորի արձան անվ...
13/08/2025

Մի քիչ բանվորի արձանի մասին😊
Էդպես էլ չհասկացա, թե ինչու ավիրեցին այն🧐

Փառք աշխատանքին (առավել հայտնի է Բանվորի արձան անվանումով), հուշարձան, որ գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է։

11 մետրանոց հսկան, ըստ հեղինակի, ներկայացնում էր հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։ Այն ուներ ուրույն ծավալային և գեղարվեստական լուծումներ։
1997 թվականին 11-մետրանոց արձանը ապամոնտաժվեց և մասնատվեց։
2004-ին՝ «Բանվորի արձանի» տապալումից և անհետացումից 7 տարի անց մասնատված արձանը գտնվեց Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, դրանից հետո չպարզված հանգամանքներում արձանի մասերը տեղափոխվել էին մասնավոր տարածք։
Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։

Գլուխն այժմ ժամանակավոր ցուցադրվում է Armenia wine գինիների գործարանում։

#բանվորիարձան

Երբ զբոսաշրջիկը ժպիտով հեռանում է Հայաստանից դա իրական երջանկություն է🤗
24/07/2025

Երբ զբոսաշրջիկը ժպիտով հեռանում է Հայաստանից դա իրական երջանկություն է🤗

Ուրեմն երեկ սիթի տուրի ժամանակ էնքան եմ խոսել Մարկ Գրիգորյանից ու էնքան եմ պատմել ազգային ժողովի շենքի մասին, որ զբոսաշր...
22/07/2025

Ուրեմն երեկ սիթի տուրի ժամանակ էնքան եմ խոսել Մարկ Գրիգորյանից ու էնքան եմ պատմել ազգային ժողովի շենքի մասին, որ զբոսաշրջիկներս ցանկություն հայտնեցին անպայման տեսնել այդ կառույցը և Սևան գնալիս հատուկ Բաղրամյան պողոտայով գնացինք, որ նկարվեն այստեղ 😍

Ի դեպ իրենք Հունգարիայից են ու երևի շատերդ գիտեք, որ Բուդապեշտում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ պառլամենտի շենքը։ Դե ես էլ ամեն ինչ արեցի, որ ապացուցեմ, որ մերն էլ պակաս գեղեցիկ չէ և նույնպես մտնում է աշխարհի ամենագեղեցիկ պառլամենտի շենքերի առաջին տասնյակի մեջ😍

Ի դեպ ազգային ժողովի զբոսավար Սրբուհի Աթանեսյանն ինձ ասաց, որ 4 րդ տեղում է🤗

Հա, ես թիթիզ եմ))

Ասեմ, որ շատ տպավորված էին` շնորհիվ տաղանդավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի
❤️❤️❤️

#երևանիխոսողքարերը #ճարտարապետություն #երևան #Բաղրամյան

Ինձ ամենաշատ ուրախացրած սփյուռքահայ խմբերիցս մեկը😍 Իմ տուրերի ընթացքում ամենաշատն ուրախանում եմ նրանից, երբ ինձ շատ հարց...
01/07/2025

Ինձ ամենաշատ ուրախացրած սփյուռքահայ խմբերիցս մեկը😍
Իմ տուրերի ընթացքում ամենաշատն ուրախանում եմ նրանից, երբ ինձ շատ հարցեր են տալիս։Իսկ այս անգամ հաճելիորեն զարմացա և ուրախացա, երբ ԱՄՆ - ում բնակվող 15 ամյա Նատալին ինձ հարցրեց, թե ինչու են եկեղեցիների ներսույթում բոլոր զարդանախշերը տարբեր😊

Դե ինձ էլ նման հարց էր պետք....😁

#մերերկիրը #մերեկեղեցիները #մերմշակույթը #Նորավանք #ՎայոցՁոր

Address

Yerevan

Telephone

+37494563620

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Artsibi Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Artsibi Tour:

Shortcuts

Share

Category