Հայոց բերդերը և ամրոցները / Armenian Castles by Hamshen Tour

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայոց բերդերը և ամրոցները / Armenian Castles by Hamshen Tour

Հայոց բերդերը և ամրոցները / Armenian Castles by Hamshen Tour Հայոց բերդերը և ամրոցները, Համշեն տուրի նախագիծ
Armenian Fortresses by Hamshen Tour

Լոքի բերդ, Լոռի #հայոցբերդերըևամրոցները
13/01/2025

Լոքի բերդ, Լոռի

#հայոցբերդերըևամրոցները

📌 Վասպուրական աշխարհի կարևոր բերդերից է  #Խոշաբի բերդը։ Խոշաբ բառը պարսկերենից թարգմանվում է որպես հաճելի ջուր, աղբյուր։...
14/01/2024

📌 Վասպուրական աշխարհի կարևոր բերդերից է #Խոշաբի բերդը։ Խոշաբ բառը պարսկերենից թարգմանվում է որպես հաճելի ջուր, աղբյուր։ Խոշաբ անունը կրում է ոչ միայն բերդը, այլ նաև գետը, որին հայերը կոչում են Անգղ, իսկ գավառը՝ Անձևացյաց։ Խոշաբի բերդը մեր օրեր բավական լավ վիճակում է հասել։ Բերդի պարիսպներից զատ, բերդի տարածքում պահպանվել են նաև շինություններ, ինչպես նաև հայկական ժայռախաչեր։ Տարբերվող է բերդի հիմնական մուտքից բերդի ներս տանող ճանապարհը, որի մոտ 50 մետրն անցնում է ժայռափոր թունելով։ Բերդն աչքի է ընկնում իր զգալի մեծ չափերով ու գերիշխող դիրքով։ Հզոր պարիսպներով ամրացված է եղել նաև բերդի շուրջ բոլորը տարածվող բնակավայրը։ Բերդի հիմնումը հասնում է մինչև ուրարտական շրջան, որը հետագա դարերի ընթացքում զգալի փոփոխվել է։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրևմտյանՀայաստանիԲերդերը

Չախալաբերդ / Բազաբերդ 🧡 Chakhalaberd-Bazaberd Fortress
20/11/2023

Չախալաբերդ / Բազաբերդ 🧡 Chakhalaberd-Bazaberd Fortress

❗ Բացառիկ քայլարշավ դեպի հզորագույն  #ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ ▫29․10 ▫ 12․000Դ🏰 Տավուշի վայրի անտառների սրտում գտնվող ամրակուռ այս բ...
27/10/2023

❗ Բացառիկ քայլարշավ դեպի հզորագույն #ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ ▫29․10 ▫ 12․000Դ

🏰 Տավուշի վայրի անտառների սրտում գտնվող ամրակուռ այս բերդ այցելությունը Ձեզ կդարձնի մեր այն եզակի արշավականներից, ովքեր կարողացել են հասնել այս պատմական կառույցին։ Աճարկուտից ամենագնաց միջոցով կմոտենանք քայլարշավի մեկնարկի կետին, որտեղից էլ արդեն միջինից բարդ, բայց անչափ տպավորիչ ու գեղեցիկ քայլարշավով կհասնենք հզորագույն Մահկանաբերդ՝ վայելելու ինչպես հզոր բերդը, այնպես էլ շունչ կտրող տեսարանները։

✔ Մեկնումը՝ 7:00, վերադարձը՝ մոտ 22:00, մեկնելու վայրը՝ Թումանյան 8

🔖 Գինը՝ 12․000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտ,
- ամենագնաց միջոց,
- պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդների ծառայություն:

🚩 Առավել մանրամասն՝ https://fb.me/e/3PqAG8XtN

————————————

🟢 Գրանցվելու և հարցերի համար՝

☎️ 093 55 14 85 | 091 55 14 85 | 041 55 14 85

🏠 Թումանյան 8, Երևան

#ՀայոցԲերդերըևԱմրոցները

Կիլիկիայի բերդերը 🏰 Պայաս  #այսօր 💙
25/07/2023

Կիլիկիայի բերդերը 🏰 Պայաս #այսօր 💙

Բացառիկ ուղևորություն դեպի հզոր  #ՉԱԽԱԼԱԲԵՐԴ +  #Ջիլիզիա և  #Մադան ▫15․000 ☎️093 551485🏰 Բացառիկ այս ուղևորության ընթացք...
23/04/2023

Բացառիկ ուղևորություն դեպի հզոր #ՉԱԽԱԼԱԲԵՐԴ + #Ջիլիզիա և #Մադան

▫15․000 ☎️093 551485

🏰 Բացառիկ այս ուղևորության ընթացքում ոչ միայն հրաշալի քայլարշավ կունենանք դեպի Չախալաբերդ, այլ նաև կշրջենք հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Ջիլիզա դրախտային գյուղում, կլինենք նաև Մադանում, որտեղ կտեսնենք հունական յուրահատուկ ներկայությունը։ Քանի որ Չախալաբերդը Վրաստանի հետ սահմանին մոտ է, պետք է նախապես գրանցվել։

📍 Մեկնումը՝ հունիսի 3, դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 10

👉 Մանրամասն՝ https://fb.me/e/3OWghwHEr

————————————

🟢 Գրանցվելու և հարցերի համար՝

☎️ 093 55 14 85 | 091 55 14 85 | 041 55 14 85

🏠 Թումանյան 8, Երևան

💻 Բոլոր տուրերը՝ https://Hamshen.am

#ԵրազանքԻրականացնողները

Բաղաբերդ, Սյունիք 🏰📌 Հայկական միջնադարյան բերդաշինության ամենանշանավոր օրինակներից է Սյունիքի Բաղաբերդը։ Բերդը տարածվում...
07/02/2023

Բաղաբերդ, Սյունիք 🏰

📌 Հայկական միջնադարյան բերդաշինության ամենանշանավոր օրինակներից է Սյունիքի Բաղաբերդը։ Բերդը տարածվում է Ողջի գետի ափին վեր բարձրացող ժայռոտ բլրի վրա, Կապանից արևմուտք, Սյունյաց աշխարհի Բաղք գավառում, որից էլ բերդը ստացել է իր անվանումը։ Բերդը 10-12-րդ դարերում կարևոր դեր է կատարել Սյունյաց թագավորությունում՝ դառնալով նաև նրա կենտրոնը։ Մեր օրերում պահպանվել են բերդի միջնաբերդն ու պարիսպների մի մասը, այդ թվում՝ գետի ափին մոտ գտնվող հատվածը, որը տեսանելի է Կապան-Քաջարան ճանապարհին։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՍյունիքիԲերդերը

Գուգլակի բերդ, Կիլիկիա 🏰📌 Գուգլակի բերդը տեղակայված է Տավրոսի լեռների Կիլիկիայի դարպասներ կոչվող լեռնանցքը հսկող բարձուն...
31/01/2023

Գուգլակի բերդ, Կիլիկիա 🏰

📌 Գուգլակի բերդը տեղակայված է Տավրոսի լեռների Կիլիկիայի դարպասներ կոչվող լեռնանցքը հսկող բարձունքի վրա՝ ունենալով ընդգծված գերիշխող դիրք ու միևնույն ժամանակ բնական պաշտպանություն։ Գուգլակի բերդից պահպանվել է բերդապարիսպների հատվածներ, ինչպես նաև գլխավոր մուտքը, որոշ շինությունների հետքեր։ Գուգլակը բավական հայտնի է բերդի տարածքում ուղղահայաց սրածայր ժայռով, որից ցնցող տեսարան է բացվում դեպի լեռնանցք, ինչն էլ այն դարձնում է շատ պահանջված զբոսաշրջիկների շրջանում։ Բերդը միջնադարում կարևոր դեր է խաղացել Կիլիկիայի հայկական թագավորության համար՝ հանդիսանալով նրա գլխավոր ցամաքային դարպասը հսկող ամրությունը։ Գուգլակն ունեցել է նաև մաքսատուն, ամրաշինական կառույցներ։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԿիլիկիայիԲերդերը

Օշինի դղյակ, Կիլիկիա 🏰📍 Օշինի դղյակը կամ ամրոցը Կիլիկիայի բերդաշինության յուրահատուկ օրինակներից է։ Թեև այն աչքի չի ընկն...
25/01/2023

Օշինի դղյակ, Կիլիկիա 🏰

📍 Օշինի դղյակը կամ ամրոցը Կիլիկիայի բերդաշինության յուրահատուկ օրինակներից է։ Թեև այն աչքի չի ընկնում մեծ չափերով, սակայն աչքի է ընկնում ամուր պաշտպանական կառուցվածքով։ Բերդը Լեռնային Կիլիկիայում է, Տավրոսի լեռների գրկում, ներկայում Մերսին նահանգում։ Գտնվում է Լամբրոնի բերդից ոչ հեռու, բերդից բերդ տեսանելիության սահմաններում։ Օշինի դղյակը եռահարկ կառույց է, մեկ մուտքով, նեղ լուսամուտներով, քառանկյուն հիմքով․ այն ծառայել է որպես դղյակ, իսկ անհրաժեշտության դեպքում դարձել է պաշտպանական կառույց։ Կառուցվել կամ վերակառուցվել է 11-րդ դարում Կիլիկիայի Օշին թագավորի կողմից, ինչի պատճառով էլ ենթադրաբար կոչվում է Օշինի դղյակ։ Ներկայում կոչում են նաև Սինափի բերդ։ Օշինի դղյակի շրջակայքում կան բնակատեղիի հետքեր։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԿիլիկիայիԲերդերը

Ամյուկ բերդ, Վան 🏰📍 Վանա լճի ափերի նշանակալի բերդերից է Ամյուկի բերդը։ Բերդը կառուցվել է լճի անմիջական ափին վեր խոյացող ...
17/01/2023

Ամյուկ բերդ, Վան 🏰

📍 Վանա լճի ափերի նշանակալի բերդերից է Ամյուկի բերդը։ Բերդը կառուցվել է լճի անմիջական ափին վեր խոյացող հսկա ժայռի վրա, որի հասանելի հատվածները պարսպապատվել են, իսկ պաշտպանության մնացած մասն ապահովել են ուղղաձիգ ժայռերը։ Բերդը Վասպուրական նահանգի Առբերանի գավառում է (Թիմարի շրջան), Վան քաղաքից Արճեշ քաղաք տանող ճանապարհի մոտ։ Ամյուկում կան ինչպես ուրարտական ժամանակներին վերաբերող հատվածներ, այնպես էլ միջնադարյան շերտեր։ Պահպանվել են պարիսպներից մասեր։ Միջնադարում պատկանել է Գնունիներին, ապա Արծրունիներին։ Բերդի շրջակայքում հայտնաբերվել են ուրարտական արձանագրություններ, ինչպես նաև մեծաթիվ ժայռախաչեր և խաչքարեր։ Ներկայում կոչվում է նաև Ամիկ։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրևմտյանՀայաստանիԲերդերը

Կաչաղակաբերդ, Արցախ 🏰📍 Արցախի նշանավոր բերդերից և տպավորիչ գագաթներից մեկն է Կաչաղակաբերդը, որը եղել է Խաչենի նշանավոր պ...
14/12/2022

Կաչաղակաբերդ, Արցախ 🏰

📍 Արցախի նշանավոր բերդերից և տպավորիչ գագաթներից մեկն է Կաչաղակաբերդը, որը եղել է Խաչենի նշանավոր պաշտպանական կառույցներից։ Արցախի Մարտակերտի շրջանում, Քոլատակ և Խնձրիստան գյուղերի մոտ, առանձնացող ժայռի վրա միջնադարում կառուցվել է հզոր բերդը, որը կարևոր ռազմավարական դիրք է ունեցել։ Տեղացիները Կաչաղակաբերդն անվանում են նաև Սղսղան, պատմագրությունից հանդիպում է Խաչենի բերդ անվամբ։ Ժայռը, որի վրա կառուցվել է բերդը, երևում է Ստեփանակերտից Գանձասար տանող ավտոճանապարհից։ Բերդի տարածքում կարելի է տեսնել պարիսպների մասեր և մի քանի շինության հետքեր։ Կաչաղակաբերդը հայկական բերդաշինության ամենատարբերվող օրինակներից է։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրցախիԲերդերը

Դարոյնքի (Բայազետի) բերդ 🏰📍 Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառի պատմական Դարոյնքի այս հզոր բերդի պատմությունը հասնո...
08/12/2022

Դարոյնքի (Բայազետի) բերդ 🏰

📍 Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառի պատմական Դարոյնքի այս հզոր բերդի պատմությունը հասնում է ընդհուպ մինչև ուրարտական շրջան, որից մեզ են ժառանգվել նաև ուրարտական աստվածների բարձրաքանդակներ։ Մեր պատմության ամենատարբեր փուլերում մեծ դերակատարում ունեցող ամրություններից է՝ Արշակունիներից Բագրատունիներ և անգամ ավելի ուշ շրջան։ Հայտնի է նաև Բայազետի բերդ անվամբ, իսկ Րաֆֆու «Խենթի» գործողությունները տեղի են ունեցել հենց այս բերդի տարածքում։ 19-րդ դարում Դարոյնք-Բայազետից գաղթածները հիմնականում հաստատվել են Սևանի ավազանում, մասնավորապես, Գավառում։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրևմտյանՀայաստանիԲերդերը

Address

8 Tumanyan
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայոց բերդերը և ամրոցները / Armenian Castles by Hamshen Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայոց բերդերը և ամրոցները / Armenian Castles by Hamshen Tour:

Share