20/11/2025
Ի՞նչ անել և ու՞ր այցելել Սուրբծննդյան օրերին Վիեննայում
📍Rathausplatz Christmas Market
Աշխարհի ամենահայտնի Սուբծննդյան տոնավաճառներից մեկը, որը գտնվում է անմիջապես Վիեննայի ռատուշայի (Wiener Rathaus) դիմաց: Քաղաքի տոնական շունչը սկսվում է այստեղից:
📍Café Central
Դե էլ ինչ Վիեննա առանց լեգենդար Café Central-ի, որը գործում է 19-րդ դարից:
📍Red Bow
Օպերայի հարևանությամբ է գտնվում Վիեննայի` Սուրբծննդյան ամենահայտնի ինստագրամյան վայրերից մեկը: Բաց չթողնեք 🎀
📍Café Demel
Այստեղ պարտադիր պետք է փորձեք Kaiserschmarrn տրադիցիոն քաղցր ուտեստը և իհարկե հանրահայտ Sacher-ը, որը այստեղ պատրաստում են 1876 թվականից:
📍Kunsthistoriche Museum
Թանգարանների սիրահարները չպետք է բաց թողնեն Վիեննայի Արվեստի պատմության թանգարանը` իր հարուստ աշխարհահռչակ հավաքածուներով: Իսկ մշակութային մասը ավարտելուց հետո կարող եք սրճել ներսում գտնվող շքեղ ինտերիերով կաֆեում:
📍Österreichische Nationalbibliothek
Աշխարհի ամենագեղեցիկ գրադարաններից մեկը` տեղակայված շքեղ Հոֆբուրգ Պալատում:
Իսկ Վիեննայի լավագույն հյուրանոցների գներին ծանոթանալու համար գրեք մեզ
📱
☎️ (+374) 91 30 30 71
📩 [email protected]
🎥