18/09/2026
🇬🇧 Միացեք մեր խմբային տուրին դեպի Անգլիա և Շոտլանդիա՝ Լոնդոն, Էդինբուրգ , Օքսֆորդ քաղաքներ սուրբծննդյան ամենագեղեցիկ, ամենահեքիաթային ժամանակահատվածում՝ նոյեմբերի 27- դեկտեմբերի 4ը:
🎄ամեն տարի դեկտեմբերի առաջին հինգշաբթի օրը Թրաֆալգար հրապարակում վառվում են Լոնդոնի գլխավոր տոնածառի լույսերը, որի ականատեսը կլինենք նաև մենք
🔖Տուր փաթեթի արժեքը 1200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ :
ներառում է`
✅ Հյուրանոց
✅ Նախաճաշ
✅ Տուրեր վերը նշված քաղաքներում
✅ Տրանսֆեր (հյուրանոցից օդանավակայան, օդանավակայանից հյուրանոց, միջքաղաքային/ներքաղաքային)
✅ Հայ զբոսավարի ծառայություն
✅ Վիզայի աջակցություն
⛔️ Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 30 անձ:
--------------------------------------------
☎️077 310305
☎️099 310305
-------------------------
✈ Ավիատոմսերը ՝ երկկողմանի ավիատոմսը Երևան- Լոնդոն - Երևան WizzAir ավիաընկերության ուղիղ թռիչքը կազմում է 150 եվրո` օգոստոս ամսվա դրությամբ։
🏛 Թանգարանի մուտքավճարները ՝ ընդհանուր 76 ֆունտ
✅ Վիզայի վճար 115000 դրամ։
-----------------------------------
Գիշերակացը կապահովվի հետևյալ հյուրանոցում ՝
🏠 Holiday Inn Express London Wandsworth, an IHG Hotel - 7 գիշեր
-------------------------------
🇬🇧 #Լոնդոնում կայցելենք հետևյալ վայրերը
✅Trafalgar հրապարակ
✅Բրիտանական թանգարան, որի մուտքն, ի ուրախություն զբոսաշրջիկների, անվճար է։ Այստեղ են գտնվում աշխարհի հնագույն քաղաքակրթություններից բերված հավաքածուներ, արվեստի անգին նմուշներ՝ Հին Հունական, Եգիպտական, Ուրարտական, Բաբելոնից, Հին Շումերից, Հռոմեական և այլն։
✅Ազգային Պատկերասրահ, որի մուտքը նույնպես անվճար է։ Կտեսնենք Իմպրեսիոնիստների և պոստիմպրեստիոնիստների գործեր՝ այդ թվում այս շարժման հիմնադիր Կլոդ Մոնեի հանրահայտ գործերից, Էդգար Դեգա, Կամիլ Պիսարո, Վան գոգ։ ինչպես նաև Վերածննդի ժամանակաշրջանից Դա Վիչի, Ռաֆայել, Միքելանջելոև այլոց։
✅Վեսթմինսթերում Կտեսնենք Westminster պալատը,
✅Բիգ Բեն, կշրջենք գետափնյա հատվածով, կլուսանկարվենք Լոնդոնի ամենահայտնի վայրում։ Հատկապես շատ գեղեցիկ է այն Westminster֊ի կամուրջից, ինպես նաև կայցելենք ✅Westminster Abbey եկեղեցի։
✅Բուքինգհեմյան պալատ՝ բրիտանական միապետների նստավայրը, կտեսնենք թագավորական թիկնազորի փոփոխման ծիսակարգը, որն անցնում է նվագակցությամբ, երևի թե շատերիս մոտ Անգլիան հենց ասոցացվում է կարմիր համազգեստավոր զինվորների հետ։
✅Լոնդոնը Եվրոպայի ամենականաչ քաղաքներից է, միայն քաղաքի կենտրոնում կան մի քանի մեծ այգիներ, կայցելենք՝ St James's Park, The Green Park, Hyde Park՝ լեգենդար համերգների անցկացման վայրը։
✅Չելսի թաղամաս՝ Լոնդոնի ամենագեղեցիկ, արիստոկրատ թաղամասերից մեկը։ Որտեղ և հանգիստ է, և քիչ մարդաշատ, բայց շատ գեղեցիկ ճարտարապետությամբ։
✅City֊ն Լոնդոնի բիզնես կենտրոնն է, այս թաղամասը հետաքրքրի է հին ավանդական ճարտարապետության և նորի գեղեցիկ համադրությամբ։ Կբարձրանանք 58րդ հարկում գտնվող դիտակետ՝ հիանալու քաղաքի տեսարանով։ Դիտակետը Լոնդոնի ամենատպավորիչ վայեյրից մեկն է։
✅Իսկ երեկոյան կայցելենք Tower Bridge՝ Լոնդոնի այցեքարտերից մեկը համարվող հիասքանչ կամուրջ։
✅Baker Street փողոց՝ 221B ՝ հյուրընկալվելու Շերլոկ Հոլմսին իր տանը գտնվող թանգարանում։
Նաև կքայլենք Օքսֆորդի փողոցով, որտեղ գտնվում են ճարտարապետական գլուխգործոց համարվող բազմաթիվ շինություններ։
✅Covent Garden թաղամաս, որտեղ կայցելենք Թագավորական օպերայի և թատրոնի շենք, կգնենք տոմս առաջիկա ներկայացման համար, կայցելենք Covent Garden շուկան՝ Լոնդոնի ամենահայտնի սուրբծննդյան տոնավաճառը:
✅Fleet անչափ գեղեցիկ փողոց, որտեղ գտնվում է գոթական շքեղ Արդարադատության նախարարության շենքը, ապա շարունակելով մեր ճանապարհը կհասնենք Սուրբ Պողոսի տաճար` St. Paul's Cathedral։ Կայցելենք տաճար կհիանանք եկեղեցու ճարտարապետությամբ և դրսից և ներսից
✅կքայլենք երևի թե տոնական Լոնդոնի գլխավոր խորհրդանիշը համարվող Regent շրջանաձև փողոցով, կհիանանք գեղեցիկ ճարտարապետությամբ։
#Էդինբուրգում ՝ Շոտլանդիայի խորհրդավոր մայրաքաղաքում կայցելենք Թագավորական պալատ, կհիանանք քաղաքի տեսարանից ամենագեղեցիկ վայրերի մեկը համարվող Calton բլուրից, որտեղ է գտնվում է Շոտլանդիայի ազգային հուշարձանը, կայցելենք St Giles' տաճար, կքայլենք ամենագեղեցիկ փողոցներից մեկում Royal Mile֊ում, ապա կայցելենք Շոտլանդիայի ամենաշատ լուսանկարվող Վիկտորիա փողոց, ցանկացողները կարող են այցելել Harry Potter-ի թանգարան, չէ որ հեղինակի մոտ այս վեպը գրելու գաղափարը ծնվել է հենց այս փողոցում։
🇬🇧Դե իհարկե, մեկ օր կհատկացնենք Անգլիա ամենագեղեցիկ, խորհրդավոր քաղաքներից մեկին Օքսֆորդին, տեսնելու աշխարհահռչակ Օքսֆորդի համալսարանը, շրջելու քաղաքի գեղեցիկ փողոցներով, կայցելենք համալսարանական եկեղեցի, շատ տպավոիչ է նրա զանգակատնից բացվող քաղաքի տեսարանը:
Օքսֆորդի համալսարանի Bodleian հռչակավոր գրադարան 17֊րդ դար:
🤔Ինչու՞ ճամփորդել կամ չճամփորդել մեզ հետ.
Մեր տուրերն անցնում են ստանդարտից դուրս. փորձում ենք անել այնպես, որ մեր զբոսաշրջիկները կարողանան սահմանափակ օրերի ընթացքում հնարավորինս շատ տեսնել և բացահայտել տվյալ քաղաքները ՝ շրջագայության համար ծախսելով հնարավորինս քիչ գումար: Ոտքով քայլում ենք շատ՝ իրապես զգալու տվյալ քաղաքի շունչը և մանրակրկիտ ուսումնասիրելու մեր կողմից առաձնացված փողոցների ճարտարապետությունը( շատ, բայց խելամիտ, ոչ հոգնելու աստիճան): Սովորաբար չենք վարձակալում տուրիստական ավտոբուսներ (միայն օդանավակայանից տրանֆերն ապահովելիս և քաղաքից քաղաք տեղափոխվելիս) և չենք ցույց տալիս ճարտարապետական կոթողները ավտոբուսի պատուհանից ակնթարթի ընթացքում , այլ քաղաքային էքսկուրսիաներն իրականացնելիս օգտվում ենք 🚋 տրամվայներից, մետրոյից՝ այս կերպ ձեզ ներկա դարձնելով տվյալ քաղաքի առօրյային: Չենք միանում ռուսախոս կամ օտարերկյա այլ խմբերի, այլ մեր զբոսավարն է անցկացնում էքսկուրսիաները մեր իսկ հեղինակային ձևով:
Արդյունքում ունենում եք հագեցած օրեր, ակտիվ ռիթմ, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փոխարենը վճարում եք շատ ավելի մատչելի գումար