Angels Tour Armenia

Angels Tour Armenia As one of the leading agencies located in Armenia, we provide a wide range of tours both for Armenians and visitors to Armenia.
(1)

Let us transform your travel experience. Our professional staff will ensure all your needs are met for an unforgettable journey Our Agency, established in 2009 has its specific place among numerous Armenian tourism agencies. Thanks to our colleagues’ efforts “Angels Tour” has its stable and considerable place in the Armenian market. A trustful partner, an interesting, original and conscientious c

ompanion – this is how “Angels Tour” is characterized by its foreign colleagues and tourists who have visited Armenia.
“Angels Tour” renders all the services that are necessary for those who visit our country to pass their time securely and without any problems, to get unforgettable impressions and to enjoy perfect rest. Visit Armenia accompanied by “Angels Tour”! Discover Armenia with the help of “Angels Tour”! Enjoy the pleasure of indelible impressions with “Angels Tour”!

“Angels Tour” – the irreplaceable es**rt of your trip!

12/08/2026

🦁🐘 Մի հրաշալի օր մեր խմբի հետ Պրահայի կենդանաբանական այգում 🦒🐧

Այսօր մեր խումբը լիարժեք ու գունեղ օր անցկացրեց Պրահայի կենդանաբանական այգում՝ քաղաքի ամենասիրված ու հետաքրքիր վայրերից մեկում։ Այն բացվել է դեռևս 1931 թվականի սեպտեմբերի 28-ին և գտնվում է Վլտավա գետի ափին՝ Տրոյա գեղեցիկ թաղամասում։

Այսօր այգու 58 հեկտար տարածքում բնակվում է շուրջ 6,576 կենդանի՝ 692 տարբեր տեսակից։ Այստեղ կարելի է հանդիպել փղերի, ընձուղտների, գորիլաների, վագրերի, պինգվինների, կարմիր պանդաների և բազմաթիվ հազվագյուտ ու անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների։ Այգին ունի 15 տաղավար և ավելի քան 150 ցուցադրական տարածք։ 🐅🦍🦜

Պրահայի կենդանաբանական այգին բազմիցս ընդգրկվել է աշխարհի լավագույնների շարքում․ 2015 թվականին TripAdvisor-ի այցելուների գնահատմամբ այն զբաղեցրել է 4-րդ տեղն աշխարհում և 2-րդը՝ Եվրոպայում, իսկ 2017-ին կրկին հայտնվել է աշխարհի լավագույն հնգյակում։

Այգին հայտնի է ոչ միայն կենդանիների բազմազանությամբ, այլև բնապահպանական կարևոր ծրագրերով։ Առանձնահատուկ նշանակություն ունի Պրժևալսկու վայրի ձիերի պահպանման և նրանց Մոնղոլիայի ու Ղազախստանի տափաստաններ վերադարձնելու ծրագիրը։ 🐎🌿

Մեր զբոսանքը լի էր նոր բացահայտումներով, գեղեցիկ հանդիպումներով, ժպիտներով և անմոռանալի պահերով։ Եվս մեկ հետաքրքիր ու ջերմ օր՝ մեր հրաշալի խմբի հետ։ 💚

#Պրահա #ՊրահայիԿենդանաբանականԱյգի #ՄերԽումբը #Ճամփորդություն #ՀիշարժանՕր

🇨🇿 Մեր խմբի գեղեցիկ կանգառը ԲռնոյումՄեր ճանապարհորդության հերթական կանգառը Չեխիայի երկրորդ ամենամեծ քաղաքն էր՝ հմայիչ ու...
07/08/2026

🇨🇿 Մեր խմբի գեղեցիկ կանգառը Բռնոյում

Մեր ճանապարհորդության հերթական կանգառը Չեխիայի երկրորդ ամենամեծ քաղաքն էր՝ հմայիչ ու պատմական Բռնոն։ Քաղաքի կենտրոնում քայլելիս բացահայտեցինք նրա կարևոր տեսարժան վայրերը՝ Սուրբ Պետրոս և Պողոս տաճարը, Հին քաղաքապետարանը՝ հայտնի Բռնոյի վիշապով, Ազատության հրապարակը, Սուրբ Հակոբ եկեղեցին և գունեղ ու աշխույժ Հին բանջարեղենի շուկան։

Օրվա ամենատպավորիչ այցելություններից մեկը Կապուցինների վանքի դամբարանն էր։ Այստեղ պահպանվում են 17–18-րդ դարերում ապրած կապուցին վանականների, ինչպես նաև վանքի բարերարների բնական ճանապարհով մումիացած մարմինները։ Դամբարանի հատուկ օդափոխությունը և հողի երկրաբանական կառուցվածքը նպաստել են, որ մարմինները բնականորեն չորանան և պահպանվեն դարեր շարունակ։ Վանականների համեստ հանգրվանը լուռ պատմում է նրանց պարզ կենցաղի, հավատքի և երկրային կյանքի անցողիկության մասին։

Իսկ Բռնոյի Հին շուկայում մեզ սպասվում էր հատկապես ջերմ ու անակնկալ հանդիպում․ մեր հայրենակիցները սիրով դիմավորեցին և հյուրասիրեցին թարմ հապալասով։ Երբ օտար քաղաքում հանդիպում ես քո հայրենակցին, մի պահ թվում է, թե տնից այդքան էլ հեռու չես… 🫐💙

Բռնոն մեզ համար դարձավ ոչ միայն պատմության ու ճարտարապետության բացահայտում, այլև մարդկային ջերմությամբ լի գեղեցիկ հիշողություն։

#Բռնո #Ճանապարհորդություն

🇦🇹 Վիեննա… քաղաք, որը նվաճում է առաջին իսկ քայլերից։Այսօր մեր հրաշալի խումբը բացահայտեց Վիեննայի հմայքը՝ քայլելով նրա նր...
03/08/2026

🇦🇹 Վիեննա… քաղաք, որը նվաճում է առաջին իսկ քայլերից։

Այսօր մեր հրաշալի խումբը բացահայտեց Վիեննայի հմայքը՝ քայլելով նրա նրբագեղ փողոցներով և պատմությամբ շնչող հրապարակներով։ Մեր օրը սկսվեց քաղաքի սրտում՝ անցնելով գեղեցիկ հետիոտնային փողոցներով, հիանալով հիասքանչ Վիեննայի օպերայի շենքով, այցելելով Ալբերտինայի շրջակայքը և հանդիպելով նրա հայտնի նապաստակին, որը դարձել է այցելուների սիրելի խորհրդանիշներից մեկը։

Այնուհետև հասանք Վիեննայի խորհրդանիշ՝ վեհաշուք Սուրբ Ստեփանոսի տաճարին, շրջեցինք կայսերական Հոֆբուրգի պալատների տարածքով, տեսանք Ռատհաուսը, Խորհրդարանը, Մարիա Թերեզիայի հրապարակը և զգացինք քաղաքի արքայական շունչը։

Օրվա ընթացքում մեզ ուղեկցում էր նաև գեղեցիկ Դանուբը, որի խաղաղ հոսքը կարծես ամբողջացնում էր Վիեննայի վեհությունն ու ներդաշնակությունը։

Իսկ Վիեննան առանց իր համերի ամբողջական չէր լինի։ Վայելեցինք աշխարհահռչակ վիեննական շնիցելը, բուրավետ ապֆելշտրուդելը և ավանդական վիեննական քաղցրավենիքները, որոնք այս քաղաքի մշակույթի նույնքան կարևոր մասն են, որքան նրա ճարտարապետությունը։

Եվ մեր օրվա ամենագեղեցիկ ավարտը եղավ Բելվեդերը․ այստեղ, որտեղ ժամանակին ստորագրվեց Ավստրիայի պետական պայմանագիրը, պատմությունն ու արվեստը միաձուլվում են։ Կլիմտի գլուխգործոցները, պալատի շքեղությունը և այգիների աննկարագրելի գեղեցկությունը դարձան մեր ճանապարհորդության ամենահուզիչ եզրափակիչ ակորդը։

Շնորհակալություն մեր սիրելի ճանապարհորդներին այս օրը ժպիտներով, ջերմությամբ ու գեղեցիկ հիշողություններով լցնելու համար։ ❤️

Angels Tour-ի հետ յուրաքանչյուր ճանապարհորդություն պարզապես այց չէ․ այն պատմություն է, որը միասին ենք գրում։ ✈️🇦🇹✨

🇮🇹 ԻՏԱԼԻԱ — ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ 🇮🇹❗️Գրանցումները մինչև օգոստոսի 25❗️Տեղերը սահմանափակ📅 Հոկտեմբերի 17 – 25✨ Բացահայտի՛ր Իտալիան ...
01/08/2026

🇮🇹 ԻՏԱԼԻԱ — ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ 🇮🇹
❗️Գրանցումները մինչև օգոստոսի 25❗️Տեղերը սահմանափակ

📅 Հոկտեմբերի 17 – 25

✨ Բացահայտի՛ր Իտալիան իր ողջ հմայքով՝ Հռոմի հնագույն փողոցներից մինչև Վենետիկի ռոմանտիկ ջրանցքները։

🇦🇲 Հատուկ հնարավորություն՝ այցելել Սուրբ Ղազար կղզի՝ հայկական մշակույթի և հոգևորության նշանավոր օջախը Վենետիկում։

💶 Արժեքը՝ 1200 EURO
✅ Փաթեթը ներառում է՝
🔸Հյուրանոցներ նախաճաշով
• 3 գիշեր Հռոմում
• 2 գիշեր Ֆլորենցիայում
• 3 գիշեր Բոլոնիայում
🚌 Էքսկուրսիաներ՝
• Հռոմ
• Վատիկան
• Ֆլորենցիա
• Պիզա
• Բոլոնիա
• Վենետիկ
• Սուրբ Ղազար
• Վերոնա
📄 Վիզայի աջակցություն

Փաթեթը չի ներառում
❌ Ավիատոմսեր (սկսած 150 եվրոյից)
❌ Մուտքավճարներ
❌ Դեսպանատան վճարումը
❌ Ապահովագրության վճարը

Մանրամասների և ամրագրման համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
📞 033522881
📞 055495890
Տեղերը սահմանափակ են։ Շտապի՛ր ապահովել քո տեղը։

🇨🇳 Չինաստան — Խմբային տուր❗️Տեղերը սահմանափակ ❗️ Վերջնաժամկետը սեպտեմբերի 15 📍 Շանհայ, Պեկին, Հոնկոնգ, Գուանջոու🗓️ Սեպտե...
01/08/2026

🇨🇳 Չինաստան — Խմբային տուր
❗️Տեղերը սահմանափակ ❗️ Վերջնաժամկետը սեպտեմբերի 15

📍 Շանհայ, Պեկին, Հոնկոնգ, Գուանջոու
🗓️ Սեպտեմբերի 24 — Հոկտեմբերի 5

💰 Արժեքը՝ 885,000 դրամ (1 անձը երկտեղանոց համարում)

Բացահայտեք Չինաստանի ամենատպավորիչ քաղաքները մեկ խմբային տուրի ընթացքում՝ միավորելով հին ավանդույթներն ու ժամանակակից աշխարհի շքեղությունը։ Ճանապարհորդության ընթացքում կայցելենք հսկայական ու նորարարական Շանհայ, որտեղ երկնաքերերն ու պատմական թաղամասերը ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ, կբացահայտենք Պեկինի հարուստ պատմությունն ու կայցելենք Չինական մեծ պատը։ Կվայելենք Հոնկոնգի աշխույժ քաղաքային կյանքը, տպավորիչ տեսարաններն ու արևելյան-արևմտյան մշակույթների համադրությունը, իսկ Գուանջոուում կծանոթանանք Չինաստանի հարավի մշակույթին և ժամանակակից զարգացմանը։

Փաթեթը ներառում է՝
✅ Միջազգային ավիատոմսեր (ուղեբեռով)
✅ Ներքին չվերթների ավիատոմսեր
✅ Բոլոր տրանսֆերները
✅ Հյուրանոցներ նախաճաշով
✅ 3 գիշեր Շանհայ
✅ 3 գիշեր Պեկին
✅ 3 գիշեր Հոնգկոնգ
✅ 1 գիշեր Գուանջոու
✅ Տուրեր նշված բոլոր քաղաքներում
✅ Հայալեզու գիդ-էքսկուրսավարի ուղեկցություն՝ սկսած Երևանից

Փաթեթը չի ներառում
❌ Մուտքավճարներ
❌ Ապահովագրության վճարը

❗️Փաթեթի արժեքը կարող է փոխվել ավիատոմսի թանկացման դեպքում

📞 033522881
📞 055495890

✨ Այսօր Angels Tour-ի հետ անցկացրինք ևս մեկ անմոռանալի օր՝ հիասքանչ Սենտենդրեում (Szentendre)՝ Դանուբի ափին գտնվող գեղատ...
31/07/2026

✨ Այսօր Angels Tour-ի հետ անցկացրինք ևս մեկ անմոռանալի օր՝ հիասքանչ Սենտենդրեում (Szentendre)՝ Դանուբի ափին գտնվող գեղատեսիլ քաղաքում։ 🇭🇺

Սենտենդրեն հայտնի է իր գունեղ բարոկկո տներով, սալահատակ նեղ փողոցներով, արվեստի պատկերասրահներով և յուրահատուկ միջերկրածովյան մթնոլորտով։ Դարեր շարունակ այստեղ ապրել են տարբեր ժողովուրդներ, իսկ այսօր այն համարվում է Հունգարիայի ամենասիրելի զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ ընդամենը մի քանի կիլոմետր հեռու Բուդապեշտից։ Նրա պատմությունը, մշակույթը և Դանուբի հմայիչ ափերը ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որ այստեղ յուրաքանչյուր քայլը դառնում է հիշողություն։

Այս գեղեցիկ օրը լցված էր ժպիտներով, նոր բացահայտումներով, համեղ համերով և անմոռանալի լուսանկարներով։ Angels Tour-ը մեծ սիրով հերթական անգամ ստեղծեց ջերմ ու գեղեցիկ հիշողություններ իր ճանապարհորդների համար՝ Դանուբի ափին՝ վերածելով սովորական օրը իրական ճանապարհորդական տոնի։ ❤️

Շնորհակալ ենք մեր բոլոր սիրելի ճանապարհորդներին վստահության, ջերմության և միասին անցկացրած հրաշալի պահերի համար։ Իսկ սա դեռ միայն սկիզբն է… Առջևում մեզ սպասում են նոր քաղաքներ, նոր պատմություններ, նոր տպավորություններ և նոր արկածներ։

📍 Angels Tour — մենք պարզապես չենք կազմակերպում ճանապարհորդություններ, մենք ստեղծում ենք հիշողություններ։

#Դանուբ #Սենտենդրե #Հունգարիա #Ճամփորդություն

✨🇭🇺 Բուդապեշտը կրկին մեզ հիացրեց…Այսօր մեր նոր խմբի հետ անցկացրինք հագեցած ու անմոռանալի օր՝ բացահայտելով Բուդապեշտի ամե...
30/07/2026

✨🇭🇺 Բուդապեշտը կրկին մեզ հիացրեց…

Այսօր մեր նոր խմբի հետ անցկացրինք հագեցած ու անմոռանալի օր՝ բացահայտելով Բուդապեշտի ամենագեղեցիկ անկյունները։ Քայլեցինք պատմական փողոցներով, հիացանք Դանուբի կախարդական տեսարաններով, տեսանք քաղաքի խորհրդանիշները, վայելեցինք համեղ հունգարական ուտեստներ և զգացինք այս հրաշալի քաղաքի յուրահատուկ մթնոլորտը։

Յուրաքանչյուր ճանապարհորդություն նոր պատմություն է, նոր ընկերություններ և հիշողություններ, որոնք երկար կմնան մեր սրտերում։ ❤️

Մեծ շնորհակալություն TV TRAVELին վստահության և այս գեղեցիկ համագործակցության համար։ 🤝

Սա դեռ միայն սկիզբն է… առջևում մեզ սպասում են նոր բացահայտումներ և ավելի շատ գեղեցիկ պահեր։ ✈️🌍

10/07/2026

🇦🇱 Ալբանիա Angels Tour-ի հետ 🇦🇱

📅 Օգոստոսի 14-21

💶 Արժեքը՝ 450,000 դրամ (1 անձը երկտեղանոց համարում)

📍 Ձեզ սպասում է հագեցած և հետաքրքիր ծրագիր՝
— 7-օրյա ծովափնյա հանգիստ Դուրեսում
— Քաղաքային քայլարշավային տուրեր Դուրեսում և մայրաքաղաք Տիրանայում
— Սարանդայով կանցնենք Կսամիլի կղզիներ և Կապույտ աչք բնական հրաշալիք։
— Կայղելենք անմոռանալի Գիրոկաստրա և Բերատ քաղաքները։

📍 Արժեքի մեջ ներառված է՝
✅ Ավիատոմսեր ուղեբեռով
✅ Տրանսֆերներ
✅ 6 գիշեր Դուրեսի ծովափնյա հյուրանոցում
✅ 1 գիշեր Տիրանայի հյուրանոցում
✅ Նախաճաշ
✅ Էքսկուրսիաներ նշված քաղաքներում
✅ Հայալեզու գիդի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում

📞 Մանրամասների և ամրագրումների համար՝
033 52 28 81
055 49 58 90

Address

Buzand Street 1/50
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 19:30
Tuesday 10:00 - 19:30
Wednesday 10:00 - 19:30
Thursday 10:00 - 19:30
Friday 10:00 - 19:30
Saturday 10:00 - 19:30

Telephone

+37493282890

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Angels Tour Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Angels Tour Armenia:

Shortcuts

Share

Category