Armenian Extreme club

Armenian Extreme club Հայաստանի էքստրեմալ սպորտաձևերի և ժամանցի ակումբ

Մենք ոչ թե ուղղակի ապրում ենք, այլ իսկապես վայելում ենք կյանքը: Միացեք մեզ, դարձեք էքստրեմալ: Միասին հաղթահարենք բոլոր բարձունքները...

We know how to live and enjoy the life. Join us, become an extremal ...

If you want to see THE REAL ARMENIA, REAL MOUNTAINS, GO HIGHER THAN THE CLOUDS ARE, SEE REALLY BIG AND BEAUTIFULL CAVES, ENJOY WILD AND MOUNTAINOUS NATURE, just contact us .

04/07/2023

👋 Հարգելի տուրիզմի ոլորտի գործընկերներ,
Հուլիսի 8-ին, 19:00 տեղի է ունենալու Lost / Կորած Տեղ -ի բացումը։ Բացման ժամանակ հյուրերի համար ներկայացնելու և իրականացնելու ենք կվադրոցիկլների դասընթացներ ու մի քանի երթուղիներով պտույտներ, մոտոցիկլետների վարման դասընթացներ սկսնակների համար, lazertag խաղ մեր պոլիգոնում, փոքրիկ քարանձավային արշավ և երեկոյան DJ party ու խարույկ։ Ամբողջ օրը լցված է լինելու մեր առաջարկների պրակտիկ ներկայացումով և անձամբ փորձարկման հնարավորությամբ։ Եվ այդ ամենն իհարկե այդ օրը ԱՆՎՃԱՐ։
🔥 Այնպես որ լոքշ չի լինելու ;) Աշխատելու է նաև մեր բառը և իհարկե կարող եք նստել մեր rooftop-ում ու վայելել լեռնային-անտառային տեսարանները։

ℹ️ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են գալ, տեսնել, ծանոթանալ և համագործակցել ֆորմատով` համեցեք։ Միայն խնդրում ենք նախապես գրել թեկուզ հենց մեր fb էջին, որպեսզի Ձեզ տրամադրենք բոլոր անհրաժեշտ մանրամասները և գրանցենք։ Քանզի հյուրերին սպասում ենք միայն նախապես գրանցումից հետո։
Հարցերը դեպքում կարող եք նաև զանգահարել կամ գրել +37493265576 հեռախոսահամարի Whatsapp-ին։ Սովորաբար սովորական զանգերի համար այս համարը հասանելի չի լինում, որովհետև մենք կորած տեղում ենք։ 🤪

Ք. Վանաձոր, Խիմզավոդ կոչվող թաղամասի վերևի տարածք ...Գտնվել է մոտ 25 հատ կտրված ծառ։ Տարածքի հսկելը լրիվ անտերության մատ...
22/04/2020

Ք. Վանաձոր, Խիմզավոդ կոչվող թաղամասի վերևի տարածք ...
Գտնվել է մոտ 25 հատ կտրված ծառ։ Տարածքի հսկելը լրիվ անտերության մատնված ՊՈԱԿ-ի պարտականությունն է, որի աշխատակիցների մի զգալի հատվածը ըստ ամենուր անընդհատ հնչող կարծիքների հենց զբաղվում են փայտանյութի ապօրինի վաճառքով` տարբեր մակարդակներում։ Եվ որքան էլ նրանք փորձեն հակառակը ապացուցել կամ ձևական չիմանալու տալ` դա ապացուցելու կարիք չունեցող փաստ է։
Կոնկրետ այս ծառահատումները ըստ ամենուր թափթված ծառերի ճյուղերի հնության և նոր կտրված ճյուղերի վրայի բողբոջների` կտրվել են տարբեր ժամանակներում։ Կտրված ծառերի մի զգալի մասն անգամ ֆիքսած չեն ու գրանցված չեն (դա կարող եք տեսնել ըստ դրանց վրա մեխված նշանների) իսկ մյուս մասն էլ արհեստականորեն սևացված է` իբր հնեցված է։ Դե վրան մխված նշաններն էլ հայտնվել են ընդամենը մի քանի օրվա ընթացքում, որովհետև դրանից մի քանի օր առաջ ոչ մի հատ նշում չկար։ Այստեղից պարզ հետևություն, որ բավականին երկար ժամանակ ու պարբերաբար այստեղից ապօրինաբար կտրել ու տարել են ծառեր ու տարել են բավականին արխային տարբերակով։
Արդյո՞ք այս գողություններին անտառապահի մատը խառն է, թե ոչ` դժվար չէ ենթադրել։ Իսկ եթե անտառապահն էլ տեղյակ չի եղել, ապա ինչու՞ ամիսների ընթացքում չի եղել իր կողմից պահպանվող տարածքում, չի ֆիքսել ու չի կանգնացրել ապօրինությունները։
Հայաստանում անտառները գրեթե ամենուր անտերության են մատնված ու ի պահ են տրված հենց ծառագողությամբ զբաղվող անձանց։ Եթե մեկը կասի, որ իր տարածքում այդպես չի, մենք նրան հյուր կգնանք ու կստուգենք։ 😉
Մեր բոլորի գրպաններից վճարվող հարկերից աշխատավարձ ենք տալիս մեր իսկ անտառների վրա թքած ունեցող անպատասխանատու ու գող անձանց, որոնք այդքանից հետո էլ հենց նույն անտառները անշնորհքաբար և ագահաբար կտրում ու վաճառում են։
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին։
Իմիջիայլոց մեր թիմը գնալով համալրվում է ու մենք քիչ-քիչ մեր կամավոր հսկողության տակ ենք վերցնում նաև մեր երկրի մնացած անտառներն ու բնության հրաշք անկյունները։
Բնությանը և այդ թվում մեր բոլորի առողջ ապագային տրվող ցանկացած վնասի դեպքում կարող եք զանգահարել նաև մեզ։ Մենք ոչ ոքից ու ոչ մի խմբերից չենք վախենում։
Մենք երազում ենք այն օրվա մասին, երբ բնությունը այլևս անպատասխանատու անձանց ձեռքին բիզնես չի լինի ու մեր նման մարդկանց կարիքը չի լինի։

Չեք հավատա, բայց սա իրականությունն էՄաս 1Կարդալը և տարածելը շատ օգտակար է։Ծառերի և ընդհանրապես վերջերս բացահայտված անտառ...
15/01/2020

Չեք հավատա, բայց սա իրականությունն է
Մաս 1
Կարդալը և տարածելը շատ օգտակար է։
Ծառերի և ընդհանրապես վերջերս բացահայտված անտառում ծառերի միջև ընկերության մասին

Չեք հավատա, բայց սա իրականությունն է
Մաս 1
Կարդալը և տարածելը շատ օգտակար է։
Ծառերի և ընդհանրապես վերջերս բացահայտված անտառում ծառերի միջև ընկերության մասին

Մարդիկ ապրում են մի փակ ու ոչ թափանցիկ աշխարհում։ Մենք սովորել ենք չափել մեզ շրջապատող ամեն ինչը մեր չափանիշներով։ Իսկ մեր չափանիշները ոչ միշտ են համադրվում ուրիշ արարածների հետ։ Մենք սովոր ենք ասել, որ ձկներն անձայն են, կովերը չունեն զգացմունքային կապ իրենց ձագերի հետ, որդերը միայն ռեֆլեքսներով են առաջնորդվում և այլն։ Մեզ ամեն ինչ պարզ ու հասարակ է թվում։ Վերջին ուսումնասիրություններն ամեն օր նորանոր հրաշքներ են բացահայտում և կանգնեցնում են մեզ անհասկանալի ու մինչ այդ անհասանելի իրավիճակների առաջ։ Եկեք այսօր միասին բացահայտենք այսպես կոչված ծառերի միջև եղած ընկերության գաղտնիքը, որից էլ կազմավորվում են պուրակները, անտառները։ Վերջին շրջանում անտառն ուսումնասիրող բազմաթիվ գիտնականներ ավելի ու ավելի հաճախ են խոսում wood-wide-web հասկացության մասին՝ ըստ որի աշխարհի գրեթե բոլոր անտառները կապված են միմյանց հետ ու որոշակի արագությամբ կիսվում են կենսական նշանակության ինֆորմացիայով։ Առաջին հայացքից սա կարող է ցնդաբանություն թվալ, բայց այս ամենը հիմնված է գիտական փաստերի, աշխատությունների ու հազարավոր փորձերի վրա։ Եթե շարունակեք կարդալ մեր հրապարակումները, ապա գնալով ավելի ընդունելի ու ընկալելի կդառնան սկզբում ցնդաբանություն թվացող տողերը։ Դե ի՞նչ, գնացի՞նք։

Գերմանիայի անտառտնտեսություններից մեկում որպես անտառապահ աշխատող Պիտեռ Վոլլեբենը բազմաթիվ անգամներ անցել է իրեն հնուց ծանոթ մամռակալած քարերի կողքով։ Սակայն հերթական անգամ այդտեղով քայլելիս ինչ-որ բան նրան ստիպեց ստուգել թե ի՞նչ կա այդ փափուկ ու հաստ անտառային գորգի տակ։ Պարզվեց, որ դրանք քարեր չէին, այլ վաղուց շուռ եկած ու իրարից առանձնացած ծառի բնի մնացորդներ։ Մի մասը վաղուց փտել էին ու արդեն հումուս էին դարձել, բայց մի քանի կտորներ պինդ էին։ Ծառը շուռ էր եկել ու սկսել էր փտել մոտ 400-500 տարի առաջ։ Այդ ծառից վաղուց բան մնացած չպիտի լիներ։ Երբ անտառապահը իր գրպանի դանակով քերեց կիսափոշիացած ծառի մնացորդների կեղևը, պարզվեց, որ ներսում այն դեռ կանաչ է։ Ծառը ապրելու ոչ մի գործիք չուներ, բայց դեռ ապրում էր ․․․ Ինչպե՞ս։ Առանց տերևների, ուրեմն առանց ֆոտոսինթեզի դա անհնար էր։ Մի քանի հարյուր տարի առանց սնվելու ոչ մի ծառ չէր կարող ապրել։ Բայց այս դեպքում ուրիշ էր իրականությունը։ Այս ծառը ընկնելուց հետո օգնություն էր ստացել հարևան ծառերից՝ արմատների միջոցով։ Երբեմն դա ուղղակի շատ թույլ կապ է, որը տեղի է ունենում հատուկ տեսակի սնկերի միջոցով, իսկ երբեմն էլ դա հենց արմատների միավորման հետևանքն է։ Ամենայն հավանականությամբ չորսբոլորը աճող նույնատեսակ ծառերը հարյուրամյակներով կյանք էին ներարկել տապալված հսկա ծերունու մեջ և այդ ավանդույթը շարունակել էին նոր ծնված երիտասարդները։
Իրականում արմատների միացություններ շատ կարող եք տեսնել նաև Հայաստանի անտառներում․ առավել ևս այն մասերում, որտեղ ճանապարհ են փորել անտառի միջով և արմատները մերկացվել են ու դարձել տեսանելի։ Իսկ անձրևը դրանց տակի հողը հեռացնելով ավելի տեսանելի է դարձնում այդ ցանցը։ Իսկ այն, որ սա ոչ թե արմատների պատահական միացություն է, այլ բարդ ու կազմակերպված սուպերցանց է, արդեն վաղուց ուսումնասիրված է Հարցի համալսարանում։ Անտառում արմատների սիստեմը նմանվում է համագործակցող, միմյանց օգնող սուպերօրգանիզմների՝ մոտավորապես մրջնաբների պես։ Եվ իսկապես բնությանմեջ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք։ գիտական պարբերականում Թուրինի համալսարանից Մասիմո Մեֆրին գրում է, որ ծառերն ի վիճակի են շատ հեշտորեն տարբերելու իրենց արմատները մյուս ծառերի արմատներից և հետևաբար այդ միահյուսումը պատահականորեն չի տեղի ունենում։ Ծառերն ի վիճակի են տարբերելու նույնիսկ ուրիշ տեսակների արմատները իրենց տեսակների արմատներից։
Իսկ ինչու՞ են ծառերը այդքան շփվող։ Ինչու՞ կիսվել այդքան կարևոր սնունդով և բարձրացնել մրցակցությունը։ Պատճառները շատ նման են մարդկային համագործակցության պատճառներին։ Միասին ավելի շատ շանս կա համապատասխան կենսոլորտ ստեղծելու և ավելի երկար ապրելու համար։ Մեկ ծառը դեռ անտառ չէ, այսինքն մեկ ծառը չի կարող համապատասխան միկրոկլիմա ստեղծել։ Մեկ ծառը ավելի վտանգված է քամիների և այլ վտանգների դեպքում։ Միասին ծառերը ստեղծում են էկոսիստեմ, որը նույնիսկ թեթևացնում է շոգ և ցուրտ եղանակը, շատ ուժեղ բարձրացնում է խոնավությունը։ Այդպիսի միջավայրում ծառերը լիովին պաշտպանված են և ապրում են մինչև խոր ծերություն։ Իսկ դրան հասնելու համար հարկավոր է ամեն գնով պահպանել այդ սիստեմը և ծառերը գիտակցաբար ու կազմակերպված ձգտում են հենց դրան՝ ի տարբերություն մարդկանց, որոնք անկազմակերպ, անգիտակից վարքով վերացնում են շրջակա միջավայրը և դրանով իսկ ավելի բարդացնում իրենց կյանքը։
Եթե ամեն մի ծառ մտածեր միայն իր մասին, ապա հաճախ ընկնող ծառերի պատճառով անտառում ավելի շատ բաց մասեր ու բացատներ կառաջանային, որի հետևանքով արևի ճառագայթները կհասնեին հողի շերտին ու կվերանար խոնավությունը։ Իսկ դրա հետևանքով կտուժեին բոլորը։ Ահա թե ինչու է անտառային սիստեմի համար ամեն մի ծառը անգնահատելի և ահա թե ինչու են հիմնականում ծառերը պայքարում մեկը մյուսի կյանքի համար։ Բայց իհարկե, ինչպես արդեն ասացինք, բնության մեջ ամեն ինչ այդքան պարզ, հասարակ ու միանման չէ։ Կա նաև ծառերի մրցակցություն և այդ մրցակցությունը ոչ միայն տեսակների մրցակցություն է, այլ նաև նույն տեսակին պատկանող անհատների։ Դուք դա ինքներդ կարող եք տեսնել, եթե հաճախ նայեք վերև ու փորձեք ուշադրություն դարձնել ծառերի սաղարթներին։ Միջին վիճակագրական ծառը մեկնում է իր ճյուղերը այնքան հեռու, մինչև կհասնի իր նման բարձր ծառերի ճյուղերին։ Ավելին չի ստացվի, որովհետև տարածքը սահմանափակ է, լույսի այդքան կարևոր ռեսուրսը այս դեպքում սահմանափակ է։ Եվ հենց այստեղ է սկսվում իսկական միջծառային ընկերությունը կամ թշնամանքը։ Եվ դա նույնպես տեսանելի է։ Որոշ ծառերի ճյուղերը մխրճվում են միմյանց մեջ և փորձում են զբաղեցնել հնարավորինս ամեն արանք։ Իսկ որոշ ծառեր ունեն հատուկ սահմաններ՝ կարծես թե նրանց ճյուղերի մեջ կոնկրետ ու գրեթե միշտ միանման տարածություն կա, որպեսզի իրար չխանգարեն և իրարից ոչինչ չգողանան։ Եվ որպես կանոն նման ծառերի արմատները շատ տեղերում միահյուսված են։ Մոտիկ ընկերությունը՝ ընդհուպ մինչը շուռ եկած ծառերին ու կտրված կոճղերին իրար կպած արմատների միջոցով օգնությունը հանդիպում է միայն բնական անտառներում։ Եվ այդ իսկ պատճառով հենց բնական անտառներում ծառերն ապրում են ավելի երկար, քիչ են հիվանդանում և ավելի մեծ օգուտ են տալիս որպես բնության սուպերբարդ, անչափ կարևոր օրգանիզմի մի մասնիկ։

Այսօր երևի թե միայն այսքանը։ Կփորձենք պարբերաբար կիսվել գիտականորեն ապացուցված, բայց այնուամենայնիվ ֆանտաստիկայի ժանրից թվացող ինֆորմացիայով։ Ձեզ նույնպես խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել բնությունը և հնարավորինս բացահայտել նրա գաղտնիքները։ Չէ՞ որ բնությունն իսկապես սիրելու համար առաջին հերթին այն պետք է ճանաչել։ Եվ միայն դրանից հետո կգա դրա կարևորության գիտակցությունը և այն պահպանելու պարտավորվածությունը։
Մենք երբեք շատ չենք մեղադրել այն մարդկանց, ովքեր չունենալով մինիմալ կրթություն, չհասկանալով բնության իրական իմաստը, վազելով սեփական շահի հետևից ավիրել են այն։ Իսկական ոճրագործերն այն անձինք են, ովքեր գիտեն բնության արժեքը, աշխատում են համապատասխան կառույցներում և վաճառում են բնությունը՝ սեփական գրպանն ու հետույքը հաստացնելու համար։ Երևի թե դուք արդեն հասկացաք, թե մենք ում կամ ումոնց ի նկատի ունենք։

Հարգանքներով՝ Գոռ Հովհաննիսյան և ստիպված բնապահպան-ակտիվիստներ դարձած մարդկանց թիմ։

20/09/2019

Մոտոճամփորդություն Եվրոպայով #4
Ստամբուլ․ Բյուզանդիայի ժառանգությունը


Սա մեկ ամիս տևողությամբ երկար ճամփորդության չորորդ մասն է։ Մենք անցանք 15 երկրներով տեսանք ու նկարեցինք բազմաթիվ գեղեցիկ տեղեր, ձեռք բերեցինք լավ ընկերներ ընկանք տարբեր փորձանքների մեջ ու վերադարձանք տուն։ Բայց ամենակարևորը՝ հասկացանք, որ ճամփորդությունները կրթության ամենալավ ու հետաքրքիր տարբերակն են։
ճամփորդության մասին պատմող մնացած ֆիլմերը նույնպես պարբերաբար կտեղադրենք այստեղ։
Եվ եթե այս ամենը Ձեր դուրը գա, արժանի համարեք, որպեսզի մյուսները նույնպես տեսնեն, ապա խնդրում ենք տարածել մեր ֆիլմը։

Address

Yerevan, Amiryan 18
Yerevan

Telephone

+37493265576

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Extreme club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Armenian Extreme club:

Share

Category