Divine Armenia Tour

Divine Armenia Tour Էջի նպատակն է՝ ծանոթացնել Հայաստանին և Արցախին:

To develop tourism in Armenia, introduce the guests the culture and history of Armenia and Artsakh.
Развивать туризм в Армении, знакомить гостей с историей Армении и Арцаха, культурой.

ԿՈՒՐԹԱՆ (ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ) 5-րդ դ.Սուրբ Աստվածածին  եկեղեցի (Կուրթան) Երևանից՝ 137կմ./2ժ21ր.Վայրը՝  Լոռու մարզ, ...
07/02/2021

ԿՈՒՐԹԱՆ (ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ) 5-րդ դ.
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան)
Երևանից՝ 137կմ./2ժ21ր.
Վայրը՝ Լոռու մարզ, Կուրթան գյուղի հարավ-արևմուտքում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Կառուցվել է 5-րդ դարում։ Եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկ տիպին: Դեպի հարավ-արևմուտք կանգուն է երկհարկ զանգակատունը:
Պահպանվել են դասական հորինվածքի ճակտոնների մնացորդներ, ինչպիսին օրինակ Ապարան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու դահլիճում։

1982-1984 թվականների կատարվել է հուշարձանի ամբողջական վերականգնում։

ԿԱՅԱՆԱԲԵՐԴ (ԴՍԵՎԱՆՔ) 1233թ. Երևանից՝ 166կմ./3ժ11ր.  Վայրը՝Լոռու մարզ,  Հաղպատից մոտ 2 կմ արևմուտք:ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԿառուցել է ...
07/02/2021

ԿԱՅԱՆԱԲԵՐԴ (ԴՍԵՎԱՆՔ) 1233թ.
Երևանից՝ 166կմ./3ժ11ր.
Վայրը՝Լոռու մարզ, Հաղպատից մոտ 2 կմ արևմուտք:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Կառուցել է Հաղպատի Ս. Նշան վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը (Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ որդին) 1233 թ.` վանքի հարստությունը և միաբանությանը արտաքին վտանգներից պաշտպանելու նկատառումներով:
XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին նույնպես հիշատակում է Հովհաննես եպիսկոպոսի կողմից Հաղպատի և Սանահինի միջև բերդի կառուցման մասին:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Կայան բերդ (Կայան) է անվանվել ուշ շրջանում և հայտնի է այդ անունով: Երբեմն նույնացրել են Աղստև գետի միջին հոսանքում գտնվող, X-XI դդ. Կյուրիկյանների օրոք հիմնադրված Կայան բերդին և վերջինիս վերաբերող գրավոր տեղեկությունները թյուրիմացաբար վերագրել հաղպատամերձ ամրոցին:

ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ 13դ. Երևանից՝ 185կմ./3ժ49րՎայրը՝  Լոռու մարզի Թումանյանի շրջանի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում:ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9...
07/02/2021

ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ 13դ.
Երևանից՝ 185կմ./3ժ49ր
Վայրը՝ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է: Արդեն XIII դ. Զաքարյանների տիրապետության շրջանում, այն վերածվել է քաղկեդոնի վանքի: Համալիրն ունի դեկորատիվ հարուստ հարդարանք:

Երկրին օգնելու համար պետք է ճանաչե՛լ նրա պատմությունը, ծանոթանալ տեսարժան վայրերի՛ն: Միայն այդպես է հնարավոր սիրել Հայրե...
02/12/2020

Երկրին օգնելու համար պետք է ճանաչե՛լ նրա պատմությունը, ծանոթանալ տեսարժան վայրերի՛ն: Միայն այդպես է հնարավոր սիրել Հայրենիքը, գնահատե՛լ նրա ամեն մետր տարածքը:
Melardi Tour-ը ստեղծելիս, առաջնային նպատակ եղել է հե՛նց դա. օգնելբոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճանաչել հայրենի երկրի մշակութային հարստությունները, ծանոթանալ պատմությանը:

Շնորհակալ եմ էն մարդկանց, ովքեր կիսում են իմ գաղափարները, ովքեր ինձ հետ ձգտում են հնարավորինս ճանաչելի դարձնել մեր հայրենիքի հրաշքները:
Ամեն մեկս պե՛տք է զբաղվենք մեր գործով, որպեսզի հայրենիքը հզորանա, սակայն հայրենիքը ճանաչելը՝ բոլորիս պարտքն է:
Ես և իմ թիմը կշարունակենք անել այն, ինչ մինչ հիմա ենք արել՝ ավելի՛ եռանդուն, ավելի՛ պարտավորված:

ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ 13 դ. Երևանից՝ 202կմ/4ժ2ր.Վայրը՝  Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3կմ հարավ՝ Լալվար լեռան փեշին:ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ըս...
01/09/2020

ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ 13 դ.
Երևանից՝ 202կմ/4ժ2ր.
Վայրը՝ Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3կմ հարավ՝ Լալվար լեռան փեշին:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251թ.-ին: Եկեղեցու գավիթը կառուցվել է 1257թ:

ԲԱՐՁՐԱՔԱՇ (Սուրբ Գրիգոր վանք) 13-րդ դ. Երևանից՝164կմ./2Ժ48ր.Վայրը՝ Լոռու մարզ, Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք:ՊԱՏՄՈՒԹՅ...
01/09/2020

ԲԱՐՁՐԱՔԱՇ (Սուրբ Գրիգոր վանք) 13-րդ դ.
Երևանից՝164կմ./2Ժ48ր.
Վայրը՝ Լոռու մարզ, Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք:

ՊԱՏՄՈՒԹՅԹՈՒՆ
Այն կառուցվել է 10-13-րդ դարերում և նվիրված է հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին:
Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս.Հարություն մատուռը, իսկ 1259թ.-ին եկեղեցուն կից կառուցվել է գավիթ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
2009թ. մշակույթի նախարարությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին հանձնարարել էր իրականացնել «Առավել վտանգված հուշարձանների դիտանցում» ծրագիրը:

ՎԱՆԵՎԱՆ 10-րդ դ. Երևանից՝ 156կմ./2ժ17ր.Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԱյն կ...
17/08/2020

ՎԱՆԵՎԱՆ 10-րդ դ.
Երևանից՝ 156կմ./2ժ17ր.
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այն կառուցվել է, դեռ վաղ միջնադարից կանգուն` միանավ բազիլիկ եկեղեցուց հյուսիս: Սպարապետը հիմնել է նաև վանական միաբանություն և Վանեվանին չորս գյուղ ու ջրաղացներ նվիրել:

ԴՈՓՈՒՑ ՎԱՆՔ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) 9-10դ.Երևանից՝ 93կմ.1ժ 25ր.Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Նորատուս գյուղի հարավ...
17/08/2020

ԴՈՓՈՒՑ ՎԱՆՔ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) 9-10դ.

Երևանից՝ 93կմ.1ժ 25ր.
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Նորատուս գյուղի հարավ-արևելյան մաս:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այն եղել է թաղածածկ բազիլիկ կառույց, որը 10-11-րդ դարերում Խաչատուր Ճարտարապետը վերափոխել է գմբեթավոր սրահի:
2007 թվականին եկեղեցին մասնակի վերանորոգվել է:

ՀԱՑԱՌԱՏ (սուրբ Աստվածածին եկեղեցի) 9-րդ դ.Երևանից՝ 94.9կմ./1ժ31ր.Վայրը՝ Հացառատ գյուղի մոտակայք:ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԵկեղեցու կառո...
17/08/2020

ՀԱՑԱՌԱՏ (սուրբ Աստվածածին եկեղեցի) 9-րդ դ.

Երևանից՝ 94.9կմ./1ժ31ր.
Վայրը՝ Հացառատ գյուղի մոտակայք:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Արևմտյան ճակատի 1893թ.-ի արձանագրության մեջ հանդիպում է 898թ., որը հավանաբար վերանորոգման թվականն է: Եկեղեցու պահպանված լուսամուտների երեսակալների տեսքը բնորոշ է 7-րդ դարին:

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ (Աղջոց) ՎԱՆՔ 13 դ. Երևանից՝35.2կմ/1ժ9րՎայրը՝ Գեղարդավանքից 7կմ. հարավ:ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՎանքի գլխավոր եկեղեցին է...
14/06/2020

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ (Աղջոց) ՎԱՆՔ 13 դ.
Երևանից՝35.2կմ/1ժ9ր
Վայրը՝ Գեղարդավանքից 7կմ. հարավ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վանքի գլխավոր եկեղեցին է Սուրբ Ստեփանոսը, որը կառուցվել է 1212-1217թթ..՝ Աբել վարդապետի կողմից: Ունի չորս ավանդատուն: Աչքի է ընկնում պարզ ճարտարապետությամբ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
13-րդ դարում վանքը որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամ:
15-րդ դարում վանքում գրել են ձեռագրեր՝ Ճաշոց, Ավետարաններ:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Divine Armenia Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Divine Armenia Tour:

Share

Category