VEG TOUR

VEG TOUR Արշավներ նոր բացահայտումներ , հետաքրքիր զրույցներ բնո?

Սիրելի այցելու, էջը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ժամանակն անցկացնել հաճելի և բովանդակ միջավայրում:

02/02/2019

Բլից միջոցառում
Գնում ենք Գառնու ձոր, Ազատ գետում լողալու։ Կես ժամից շարժվելու ենք․․․ Ովքեր ցանկանում են մասնակցել 094252130

27/09/2018

ՎԷԳ ՏՈՒՐ-ը շնորհավորում է բոլոր ակտիվ և պասսիվ տուրիզմի սիրահարներին՝ տուրիզմի օրվա կապակցությամբ։

Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռե...
05/07/2018

Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը: Հունիսի 8-ին՝ ժամը 8-ին, գնում ենք հիանալու այդ Քարե սիմֆոնիայով: Միացի՛ր, հիացի՛ր...

Գնում ենք Գոշի լիճ՝ գիշերակացով...
25/06/2018

Գնում ենք Գոշի լիճ՝ գիշերակացով...

Գոշի լիճը գտնվում է Դիլիջանի արգելոցի սրտում: Լիճն իր անունը ստացել է համանուն գյուղից, որը կրում է ականավոր գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունը (XII-XIII) ։ Լիճը շրջապատված է խիտ անտառներով։ Լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա: Շնորհիվ հարուստ և գեղատեսիլ բնության Գոշի լիճը ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար նախընտրելի վայր է հանգիստն անցկացնելու համար: Լճից ոչ շատ հեռու կան հուշարձաններ, որոնց մոտ հասնելու համար կարելի է կազմակերպել քայլարշավ:

Գոշի լիճը գտնվում է Դիլիջանի արգելոցի սրտում: Լիճն իր անունը ստացել է համանուն գյուղից, որը կրում է ականավոր գրող և հասա...
25/06/2018

Գոշի լիճը գտնվում է Դիլիջանի արգելոցի սրտում: Լիճն իր անունը ստացել է համանուն գյուղից, որը կրում է ականավոր գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունը (XII-XIII) ։ Լիճը շրջապատված է խիտ անտառներով։ Լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա: Շնորհիվ հարուստ և գեղատեսիլ բնության Գոշի լիճը ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար նախընտրելի վայր է հանգիստն անցկացնելու համար: Լճից ոչ շատ հեռու կան հուշարձաններ, որոնց մոտ հասնելու համար կարելի է կազմակերպել քայլարշավ:

Լաստիվերում բազմաոիվ քանդակներ կան, որոնց հեղինակը  Բենիկ Պետրոսյանն է՝ ծնված խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում: ...
23/06/2018

Լաստիվերում բազմաոիվ քանդակներ կան, որոնց հեղինակը Բենիկ Պետրոսյանն է՝ ծնված խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, այնուհետև՝ Գեղարվեստաթատերականում: Մի շարք ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, նաև մասնակցել քանդակի սիմպոզիումների: Նրա ստեղծագործությունները բազմաժանր են` մանրաքանդակ, գրաֆիկա, մոնումենտալ արվեստ, կերամիկա, դրվագումներ ու ոչ միայն: Այժմ քանդակագործը չկա... Նրա մահվանից 6 տարի անց՝ 2002-ին, մշակույթի նախարարությունը Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե էր կազմակերպել: Կամերային թատրոնի որմնանկարների հեղինակն է:
Վաղը, հունիսի 24-ին , ժամը 8:00-ին, գնում ենք
Լաստիվեր:Կշարժվենք Բենիկ Պետրոսյանի հուշատախտակի մոտից:

Արի՛ Լաստիվեր...
22/06/2018

Արի՛ Լաստիվեր...

Լաստիվերը մի վայր է, որի գեղեցկության և առանձնահատկությունների մասին դուք գուցե լսել եք, բայց դեռևս չունեք ոչ մի գաղափար, թե որտեղ է այն գտնվում: Մենք կօգնենք ձեզ այդ հարցում:

Լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է: Այնտեղ դուք կարող եք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել: Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ «Լաստիվեր» անվանումը: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:
Բացի այդ այնտեղ է գտնվում նաև «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:

Լաստիվերը մի վայր է, որի գեղեցկության և առանձնահատկությունների մասին  դուք գուցե լսել եք, բայց դեռևս չունեք ոչ մի գաղափա...
22/06/2018

Լաստիվերը մի վայր է, որի գեղեցկության և առանձնահատկությունների մասին դուք գուցե լսել եք, բայց դեռևս չունեք ոչ մի գաղափար, թե որտեղ է այն գտնվում: Մենք կօգնենք ձեզ այդ հարցում:

Լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է: Այնտեղ դուք կարող եք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել: Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ «Լաստիվեր» անվանումը: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:
Բացի այդ այնտեղ է գտնվում նաև «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:

Address

Hayastani Hanrapetutyun
Yerevan
375037

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 23:00
Sunday 09:00 - 23:00

Telephone

+37494252130

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when VEG TOUR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to VEG TOUR:

Share