29/08/2026
Սև Օհանյանը հայկական արմատներով ամերիկացի պրոդյուսեր և սցենարիստ է, որի աշխատանքները ոչ միայն հայտնի են միջազգային կինոհարթակներում, այլեւ՝ արդեն արժանացել են հեղինակավոր կինոմրցանակների։
Այս ամառ Սև Օհանյանը հյուրընկալվել էր ARARAT թանգարանում՝ ծանոթանալով հայկական կոնյակի պատմությանն ու ժառանգությանը։
Հուսանք՝ այցելությունը կոգեշնչի նրան, իսկ մինչ այդ առանձնացնենք հեղինակի երեք առավել նշանավոր ֆիլմ։
«Որոնում» (2018) - Հայրը փորձում է պարզել դստեր անհետացման պատճառը՝ ուսումնասիրելով նրա թվային հետքը։ Լարված թրիլեր, որ կլանում է առաջին իսկ րոպեներից։
«Վազք» (2020) - Լարված հոգեբանական թրիլլեր. դուստրը կասկածում է, որ մայրն իրենից կարևոր գաղտնիք է թաքցնում։
«Մեղսավորները» (2025) - Ամերիկայի հարավում երկվորյակ եղբայրներ Սմոքն ու Սթաքը վերադառնում են հայրենի տուն՝ հուսալով վերջ դնել իրենց մռայլ անցյալին և տեղական սևամորթ համայնքի համար երաժշտական ակումբ բացել։ Նրանց ծրագրերը խափանվում են, երբ հայտնվում է հնագույն գերբնական չարիքը՝ երաժշտությամբ ու տոնախմբությամբ լի գիշերը վերածելով գոյատևման պայքարի։ Ֆիլմ, որն արդեն արժանացել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»։
Ընտրե՛ք ձեր նախընտրած ֆիլմն ու վայելեք երեկոն։
__________________________________________________
Sev Ohanian is an American producer and screenwriter of Armenian descent whose work has earned international recognition and prestigious film awards.
This summer, the ARARAT Museum had the pleasure of welcoming Sev Ohanian, introducing him to the history and heritage of Armenian brandy. We hope the visit will inspire his future work. In the meantime, here are three of his most notable films.
“Searching” (2018) – After his daughter disappears, a father searches for clues by retracing her digital footprint. A gripping thriller that keeps viewers on edge from the very first minutes.
“Run” (2020) – A tense psychological thriller in which a daughter begins to suspect that her mother is hiding a life-changing secret.
“Sinners” (2025) – Twin brothers Smoke and Stack return to their hometown in the American South, hoping to leave their troubled past behind and open a music club for the local Black community. Their plans are shattered when an ancient supernatural force emerges, turning a night of music and celebration into a desperate fight for survival. The film has already won both an Academy Award and a Golden Globe.
Choose your favorite movie and enjoy the night!