27/07/2026
«Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամը և Ամերիկյան Ստոմատոլոգիական Եվ Բժշկական Ինստիտուտը (ADMI) հրավիրում են ձեզ մասնակցելու «Ստոմատոլոգիական կլինիկաների հաջող կառավարում. ստոմատոլոգի օգնականի կրթության նոր մոտեցումներ Հայաստանում» խորագրով սեմինարին.
📅 Ամսաթիվ՝ 28 օգոստոսի, 2026 թ.
🕘 Ժամը՝ 09:00
📍 Վայրը՝ DoubleTree by Hilton Yerevan
🎟 Մասնակցությունն անվճար է։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը -> https://forms.gle/HBhqix42PEjoV2KGA
Ծրագիր
🟢 Մեհրան Դաուդյան, CDT, DDS
Հիմնադիր և տնօրեն՝՝ American Dental & Medical Institute (ADMI)
☑️ Թեմա
Ստոմատոլոգիական կլինիկաներում իրավական խնդիրներից խուսափելու հինգ կարևոր քայլերը։
⸻
🟢 Դավիթ Հովհաննիսյան
Հիմնադիր՝ Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան Հիմնադրամ
✔️ Թեմա
Գործիքների կառավարման ժամանակակից պրոտոկոլները «Սպիտակ Ամրոց» ստոմատոլոգիական կլինիկայում։
⸻
🟢 Պանելային քննարկում
☑️ «Ստոմատոլոգի օգնականի կրթական ծրագրերը և դրանց նշանակությունը ՀՀ-ում ստոմատոլոգիայի զարգացման և աշխատաշուկայի համար»
Քննարկման ընթացքում կներկայացվեն ոլորտում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները, ինչպես նաև կքննարկվեն ստոմատոլոգի օգնականների կրթական համակարգի բարեփոխման հնարավոր ուղղությունները։
Քննարկմանը հրավիրված են ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մասնագիտական կազմակերպությունների, բուհերի և ոլորտի այլ շահառուների ներկայացուցիչներ։
🤝Գործընկերներ
* Հայ ստոմատոլոգների միություն
* Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա
* Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիա
* Հայաստանի էնդոդոնտիստների ասոցիացիա
* Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիա
* Ազգային բժշկական պալատ
* Մեդիտրինա ուսումնական կենտրոն