21/06/2016
Գլոբըլ Տրանս ընկերությունը շուկային է հանդես գալիս նոր գաղափարով և նոր մոտեցմամբ:
Ծրագիրը իրենից ներկայացնում է միջազգային բեռնափոխադրումների ապահովում ամբողջ աշխարհով մեկ:
Ինչու օգտվել ընկերության առաջարկած ծառայություններից: Հասկանալու համար նախ և առաջ ներկայացնենք շուկայում առկա մոտեցումները, դրանից առաջացող խնդիրները և ինչով ենք մենք տարբերվում ոլորտի այլ կազմակերպություններից:
Հաշվի առնելով Հայաստանյան շուկայի փոքրությունը, պատվիրատուի կողմից ներկայացրած բեռնափոխադրման առաջարկը միանգամից տեղ է գտնում ամբողջ շուկայով մեկ, քանի որ ներկայացված պատվերը շուտով պտտվում է երկու երեք կամ չորս ընկերություններով, վերջապես հասնելով հասցեատիրոջը: Արդյունքում ընկերություններից յուրաքանչյուրը մյուսին ներկայացնում է իր գնային առաջարկը և հետևաբար վրադիրը:
Օրինակի համար վերցնենք Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումը:
Պատվիրատուի պահանջարկից հետո "X" ընկերությունը չունենալով իր սեփական մեքենաները դիմում է "Y" ընկերությանը, որը լինելով շուկայում երկար տարիներ և լավատեղյակ լինելով շուկային դիմում է հերթական "Z" ընկերության, որը ունենալով իր սեփական մեքենաները ներկայացնում է իր գնային առաջարկը - 1000$: Իսկ նշված գնային առաջարկը մինչ պատվիրատուին հասնելը ի (Y և X ընկերությունների միջոցով) դառնում է 1500$:
Իսկ հիմա անդրադառնանք մեր հարցին, թե ինչ է տալիս Գլոբըլ Տրանս ընկերությունը և ինչում է կայանում նրա առավելությունը: Ընկերությունը առանց հավելյալ միջնորդների՝ բացառապես բահամագործակցում է մեքենաների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների հետ: Բացի դա, ընկերությունը ունենալով պատվիրատուների մեծ քանակ կարողանում է բանակցությունների միջոցով մինիմիլացնել բեռնափոխադրման արժեքը (ունենալով ընդամենը 3-5% վրադիր, որպես ծառայության վճար):
Թվերով պատկերացման համար վերադառնանք մեջբերված առաջարկին՝ Հայաստան- Ռուսաստան բեռնափոխադրմանը: Ընկերությունը ունենալով ընդամենը 30-50$ վրադիր պատվիրատուին ներկայացված գնային առաջարկը կլինի ընդամենը 1050$ ,1500$-ի փոխարեն, օգնելով պատվիրատուին խնայել 450$:
Ընկերությունը կազմակերպում է բեռնափոխադրումներ Ռուսաստան- Հայաստան, Հայաստան - Ռուսաստան, Չինաստան - Հայաստան, Եվրոպա - Հայաստան, Հայաստան Եվրոպա և այլ ուղղություններով օդային և ցամաքային ճանապարհներով: