16/02/2019
Հեքիաթը սակայն սկսուեց այն պահին, երբ Դիզափայտի ստորոտում զգացի ոտքերիս տակ տարածուող հողի մագնիսական ուժը: Այդ ուժը ձգում էր դէպի վերեւ, որտեղ՝ ծովի մակարդակից 2478 մ. բարձրութեան վրայ, հենց ամպերին թիկն էր տուել հնութեան սրբոց Կատարոյ վանքը: Այդ պահին էր, որ աշխարհագրագէտներից Քրիստինէն, ով Մոխրենէս գիւղից էր, յիշեց իր տատի խօսքերը. «Ա սորբ, իմ իրեսս քու վեննէդ տակը, տու մեր բլոցը պենդ պահէ, թորքէն գուլան հեռէ տար»**, յետոյ աւելացրեց, որ պատերազմի տարիներին տատն ամէն առաւօտ նայում էր Դիզափայտի հեռուներն ու աղօթքի տեղ ասում այդ խօսքերը: Թոռներն էլ անգիր էին արել, թէեւ յետոյ, շատ յետոյ հասկացան խօսքերի զօրութիւնը: Ո՞վ գիտէ, թէ տատի աղօթելու պահին թշնամու քանի՞ գնդակ է շեղուել եւ կամ քանի՞ մատաղ կեանքեր են փրկուել՝ Կատարոյ վանքի պատերին հանգչող բոլոր տատիկների ու մայրերի աղօթքների շնորհիւ:
Վերելք կամ ՝ հեքիաթի հետքերով Աշխարհագրագէտներից եւ պատմաբաններից կազմուած արշաւախմբի հետ հետաքրքիր էր բարձրութիւն յաղթահարելը, քանզի ողջ ճանապարհին նրանք կիսւո...