20/09/2026
Դուք էլ ե՞ք էն հայտնի քարի ֆոնին սիրուն հոլովակ ուզում, ինչու չէ նաև դրոնով ⛰️
Դե պատրաստվեք, քանի որ այս շաբաթ գնում ենք թեթև արշավի դեպի Կալասար` վայելելու մեր առաջ բացվող գեղեցիկ տեսարանները😍
Նախ փոքրիկ արշավ կունենանք դեպի Հերմոնի վանք, որը եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ Այն 10֊րդ դարի կառույց է, որն այսօր գտնվում է կիսավեր վիճակում😢
Այնուհետև Հերմոն գյուղից կսկսենք քայլել դեպի Կալասար, իսկ գագաթին կտեսնենք համանուն բերդի պատերից որոշ հատվածներ։ Ի դեպ ասում են, որ այն ավելի հին է, քան Սմբատաբերդը🤭
Այնպես որ, պատրաստեք ձեր սիրելի լավաշով բրդուճն ու եկեք Lavash Tour -ի հետ միասին գեղեցիկ հիշողություններ կերտելու🥰
Արժեքը` 9000 դրամ
Երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Մասնակցության համար անհրաժեշտ է`
✅️ կրել արշավային կամ սպորտային հարմարավետ հանդերձանք (ցանկալի է ունենալ նաև փոխնորդ հագուստ)
✅️ արևապաշտպան ու անձրևապաշտպան միջոցներ
✅️ արշավային ձեռնափայտեր (ցանկալի)
✅️ ջուր ու թեթև սնունդ մեկ օրվա համար
✅️ անձնական դեղատուփ
✅️ լապտեր
✅️ լիցքավորիչ (power bank)
Գրանցվել կարող եք գրելով մեր էջին կամ զանգահարելով +37493291989 հեռախոսահամարին📞
Վճարումը կատարելու համար հարկավոր է գումարը փոխանցել 2052122210841001 բանկային հաշվին (INECO BANK/ ԼԱՎԱՇ ՏՈՒՐ ՍՊԸ)📩
❗️ԿԱՐԵՎՈՐ❗️
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև Սեպտեմբերի 25֊ը (ուրբաթ)` ժամը 12։00, գրելով մեր էջերին կամ զանգահարելով վերոնշյալ հեռախոսահամարով✔️
Շարժվելու ենք Սեպտեմբերի 26֊ի առավոտյան ժամը 08։00-ին Հանրապետության Հրապարակի մետրոյին կից գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Խնդրում ենք մոտենալ 10 րոպե շուտ😊
Դե ի՜նչ, կհանդիպենք լեռներում ⛰️🧡