09/07/2014
Խոհարարները Հայաստանում կայանալիք Տոլմայի փառատոնի ժամանակ նախատեսում են աշխարհում ամենաերկար տոլման պատրաստելով` Գինեսի ռեկորդ սահմանել:
Այս տարի փառատոնն ավելի հետաքրքիր, գունեղ և ուրախ կանցնի, քանի որ այն ուղեկցվելու է ազգային երգուպարով։
Նախատեսված են նաև հետաքրքիր մրցույթներ:
Փառատոնի մասնակիցները կկարողանան ոչ միայն տոլմա համտեսել մատչելի գներով, այլև ձեռք բերել տարբեր տեսակի ձեռագործ իրեր և խեցեգործական արվեստի նմուշներ։