«Թոնդրակ» արշավական ակումբ

«Թոնդրակ» արշավական ակումբ #Թոնդրակ 🏔
⚡
🙃
(1)

Հետո՝ արտեր թառածՄեկ այս, մեկ այն սարի կարկատանված լանջին․․․Պ․ Սևակ
10/08/2026

Հետո՝ արտեր թառած
Մեկ այս, մեկ այն սարի կարկատանված լանջին․․․
Պ․ Սևակ

Կավարտ գյուղ
23/07/2026

Կավարտ գյուղ

Սյունիք 🌄
28/06/2026

Սյունիք 🌄

Արևածագը Սպանդարյանի ջրամբարից

Այս քարանձավներն` անկոպ ու անբիբԱչքերն են անգիր հավիտենության:Համո Սահյան
18/05/2026

Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության:
Համո Սահյան

Բարի լույս ☀️
16/05/2026

Բարի լույս ☀️

Մելիք Թանգու կամուրջը
06/05/2026

Մելիք Թանգու կամուրջը

Գիլանլարը և գիլանլարցի Տարոնը, սեպտեմբեր, 2020
06/05/2026

Գիլանլարը և գիլանլարցի Տարոնը, սեպտեմբեր, 2020

Գիլանլարը և գիլանլարցի Տարոնը

Աշխարհից կտրված Գիլանլարի մասին քչերը գիտեն, քանի որ գյուղն անկախությունից հետո անհետացել է Հայաստանի վարչական քարտեզից:

Գիլանլարը գտնվում է "Խոսրովի անտառ" պետական արգելոցում։

Գյուղը հիմնադրվել է 20-րդ դարի 1950-ականներին տարածքում հիմնված ոչխարաբուծական ֆերմայի հիմքի վրա: Բնակատեղիում պահպանվել են նաև 9-րդ դարի խաչքարեր, 11-րդ դարի Սբ Ստեփանոս եկեղեցին, ինչպես նաեւ հին եւ նոր գերեզմանատները՝ 1800-ականների տապանաքարերով:

1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով ստեղծվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։

1985թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Եղեգնավան, Բայբուրդ, Շիրազլու, Շիդլու, Փոքր Վեդի, Ուրցաձոր եւ Գիլանլար գյուղերի հողատարածքները հանձնվեցին արգելոցին, ինչի պատճառով Գիլանլարի բնակիչները հայտնվեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Գյուղացիներին առաջարկվեց վերաբնակվել Հայաստանի այլ գյուղերում։
Գիլանլարցիները հրաժարվեցին թողնել իրենց ծննդավայրը և չնայած տարբեր բռնաճնշումների, շարունակում են բնակվել գյուղում նաև այսօր։

Գիլանլարցիները ապացուցել են, որ Գիլանլարը իրենց ծննդավայրն է և վերջ։ Նրանք չեն աղտոտում անտառը, չեն կտրում ծառեր, չեն խախտում էկոհամակարգը։
Նրանք տնկում են ծառեր, ոռոգում այգիներ, մաքրում են տարածքը և չնայած կոմունալ հարմարությունների բացակայությանը, շարունակում են ապրել և խնամել իրենց անտառ-գյուղակը՝ ներդաշնակված բնության էկոհամակարգին։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչակազմը գնահատում է գիլանլարցիների նման հոգատար վերաբերմունքը անտառի և մայր բնության հանդեպ, ուստի այլևս չի պարտադրվում գյուղացիներին լքել իրենց ծննդավայրը։

Գիլանլարում արդարությունը, իրավունքը և օրենքը ներդաշնակված են։

Գիլանլարում այսօր բնակվում է 25-30 ընտանիք` առանց կոմունալ հարմարությունների եւ առանց համայնքապետի: «Բոլորս էլ մեր հերթին գյուղապետ ենք»,-կատակում են գյուղացիները։ Հեռախոսակապն այստեղ նույնպես շատ դժվար է գործում։

Խոսրովի անտառի ջրվեժներով հիանալուց հետո, որոշեցինք հետ վերադառնալիս այցելել Գիլանլար գյուղ։

Մեզ հանդիպած գյուղացիները, որոնք տարեց կանայք էին, մեզ իրենց տնկած և խնամած ծառերի ընկույզներից հյուրասիրեցին և պատմեցին գյուղի մասին շատ հետաքրքիր անցքեր։

Առաջին երիտասարդին հանդիպեցինք գյուղի կենտրոնում՝ չիմանալով, որ հասել ենք կենտրոն։ Նման ներդաշնակ կենտրոն դեռ ոչ մի գյուղում չէինք հանդիպել (ցուցադրված է լուսանկարում)։ Երիտասարդը ներկայացավ՝ Տարոն Առաքելյան։

Տարոնին հարցրեցինք, թե ինչպե՞ս հասնենք գյուղի կենտրոն, իսկ նա զարմացած պատասխանեց, որ արդեն հասել ենք։
Հետո հանդիպեցինք Տարոնի ընկերոջը՝ Բագրատին:

Տղաները ոգևորված պատմում էին իրենց ծննդավայր մասին։ Նկարագրում էին շատ հետաքրքիր վայրեր, որոնք մենք դեռ չենք այցելել։ Ասեցին Աղջոց վանք տանող ավելի հարմար երթուղու մասին, խոստացան, որ հաջորդ անգամ իրենք անձամբ մեզ կուղեկցեն։

Մեր հարցին, թե միթե դժվար չէ ապրել Գիլանլարում՝ առանց հեռախոս, առանց համացանց, տղաները պատասխանեցին, որ վերոնշյալ բաները իրենց կյանքում պարզապես շատ քիչ տեղ են զբաղեցնում։

«Կհանդիպենք լեռներում»,- հրաժեշտ տվեցինք մենք։
«Կհանդիպենք անտառում»,- կատակեցին նրանք։

😉
www.Tondrak.am 🌿

27/02/2026

Հայրենաճանաչություն․ Սամվել Կարապետյան

Մեծ Սպիտակասար լեռ, 3555 մ, 2019 թ․
15/12/2025

Մեծ Սպիտակասար լեռ, 3555 մ, 2019 թ․

Սպիտակասար․ արտասովոր, բայց իրական։ 🌄

Մեծ Սպիտակասար լեռը Արմաղան լեռան թիկունքում։ Լուսանկարն արված է Սևար լեռան գագաթից։ 🌄
28/11/2025

Մեծ Սպիտակասար լեռը Արմաղան լեռան թիկունքում։ Լուսանկարն արված է Սևար լեռան գագաթից։ 🌄

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when «Թոնդրակ» արշավական ակումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Թոնդրակ» արշավական ակումբ:

Shortcuts

Share