Silk Road Armenian Heritage

Silk Road Armenian Heritage տուրիստական արդյունք։

18/06/2019

Բնապահպանական լրագրությամբ հետաքրքրվող ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել «Բնապահպանական լրագրություն» թեմայով դասընթացի, որը տեղի կունենա հունիսի 21-2...

 #Հետաքրքիր!!! «Տուրիզմ և նվաճումեր» կայուն զարգացման հասարակական կազմակերպությունը հրավիրում է զբոսավարների բարձրակարգ ...
09/01/2019

#Հետաքրքիր!!! «Տուրիզմ և նվաճումեր» կայուն զարգացման հասարակական կազմակերպությունը հրավիրում է զբոսավարների բարձրակարգ դասընթացի։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին տալ զբոսավարությանը վերաբերող հիմնարար գիտելիքներ՝ միաժամանակ անդրադառնալով Մետաքսի ճանապարհի թեմատիկային։
Ծրագիրը նախատեսում է՝
Տեսական պարապմունքներ,
գործնական ճամփորդություններ,
անհրաժեշտ նյութեր և գրականություն,
սուրճ և թեյ։
Դասընթացի բովանդակությունը՝
ՀՀ աշխարհագրություն,
Հայոց պատմություն,
Ազգագրություն,
Արվեստ ,
Երկրաբանություն և հնագիտություն,
Հայ հոգևոր մշակույթ,
Առաջին բուժօգնություն,
Ազգային խոհանոց,
Գինու մշակույթ և այլն։
Թե՛ տեսական և թե՛ գործնական պարապմունքները կվարեն վերը նշված ոլորտների առաջատար մասնագետներ։ Դասընթացի ընթացքում առանցքային է համարվում մասնակիցների հաղորդակցական հմտությունների և կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարման հմտությունների զարգացումը։ Դասերը կընթանան ուսանողակենտրոն ինտերակտիվ առաջադրանքների և դերախաղերի կիրառմամանբ։
Դասընթացի արդյունքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա բազմապատկել զբոսավարության ոլորտում իր ունեցած գիտելիքները։ Հրաշալի առիթ կունենա գործնական շփման միջոցով ծանոթանալու զբոսավարության առանձնահատկություններին և ձեռք բերելու նորանոր հմտություններ՝ իր մասնագիտական ընթացքի մեջ։
Մասնակցության համար կարող են դիմել ՝
Բարձրագույն կրթությամբ, մեկ և ավել օտար լեզվուների տիրապետող անձինք։
Դասընթացը կտևի 4 ամիս, շաբաթական 3 անգամ՝ 2 ժամով։
Արժեքը յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 55․000 դրամ, որն իր մեջ ներառում է տեսական պարապմունքներին և գործնական ճամփորդություններին նախատեսվող բոլոր ծախսերը։
Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները կստանան վկայականներ։ Իսկ լավագույն մասնակցին սպասվում է հաճելի անակնկալ։
Եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեզ կամ զանգահարել +374 41 035 300 հեռախոսահամարով։
Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով`

31/12/2018

Շնորհավո՜ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ, թող հետաքրքիր ճամփորդությունների և նոր բացահայտումների տարի լինի բոլորիս համար🎄🎄🎄

«Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» զբոսաշրջային երթուղու ճանաչողական այցի հաջորդ կանգառը «Աշտարակաց» հյուրատուն...
25/12/2018

«Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» զբոսաշրջային երթուղու ճանաչողական այցի հաջորդ կանգառը «Աշտարակաց» հյուրատունն է!!! Այստեղ կա օղու թորման սենյակ😀🙃😊😜

Մեր ճանաչողական այցը «Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» զբոսաշրջային երթուղով շարունակվում է. «Եգանյանների հյու...
25/12/2018

Մեր ճանաչողական այցը «Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» զբոսաշրջային երթուղով շարունակվում է. «Եգանյանների հյուրատուն և գինու բակն» է մեզ հյուրընկալել😊🙃

Մեկնարկել է «Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» զբոսաշրջային երթուղով ճանաչողական այցը Գյումրու կլաստեր։
24/12/2018

Մեկնարկել է «Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» զբոսաշրջային երթուղով ճանաչողական այցը Գյումրու կլաստեր։

21/12/2018

Հարգելի գործընկերներ.
«Մետաքսի ճանապարհի հայակական ժառանգությունը» զբոսաշրջային արդյունքի շրջանակներում դեկտեմբերի 24-25-ը կազմակերպվում է ճանաչողական տուր դեպի Գյումրի և Աշտարակ քաղաքներ: Տուրը ներկայացնելու է երկու քաղաքների դերը Մետաքսի ճանապարհին:
Ցանկացողները կարող են արձագանքել.
Մեկնումը դեկտեմբերի 24-ին ժամը 09.30-ին GIZ ընկերության գրասենյակի մոտից
/ Բաղրամյան 4/1 /
Գյումրի քաղաքում կիրականացնենք այց «Եռանկյունի դարբնոց», Բեռլին հյուրանոց, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, այնուհետ՝ անիմացիոն ծրագիր և քաղաքային զբոսանք: Գիշերակացը՝ “Վիլլա Կարս» հյուրանոցում:
Աշտարակ քաղաքում. այցելություն «Աշտարակ Գարդեն» հյուրատուն, «Եգանյանների գինու բակ»-ում՝ գինու համտես, իսկ «Աշտարակաց Մառան»-ում՝ մասնակցություն օղու թորման գործընթացին:

Հետաքրքիր, կարող և հաճելի մարդիկ, որոնք պետք է պահպանեն, փայփայեն «Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» բրենդը և ն...
18/12/2018

Հետաքրքիր, կարող և հաճելի մարդիկ, որոնք պետք է պահպանեն, փայփայեն «Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունը» բրենդը և նպաստեն դրա հանրահռչակմանը!! Շնորհակալություն բոլորին և մեծ հաջողություններ!!! Աշխատանքային հագեցած օրվա ավարտին՝ հոգնած, բայց ուրախ։))))

Այցելություն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։ Լսում ենք դրամների պատմությունը։
18/12/2018

Այցելություն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։ Լսում ենք դրամների պատմությունը։

Դրամի վրա չի կարելի նստել. ուղիղ և փոխաբերական իմաստով!։) #ԿենտրոնականբանկԱյցելուներիկենտրոն։
18/12/2018

Դրամի վրա չի կարելի նստել. ուղիղ և փոխաբերական իմաստով!։) #ԿենտրոնականբանկԱյցելուներիկենտրոն։

Գյումրի. Արսեն Վարդանյան։))))Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center
18/12/2018

Գյումրի. Արսեն Վարդանյան։))))

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Silk Road Armenian Heritage posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Silk Road Armenian Heritage:

Share