07/09/2021
Ահա և երկար սպասված արշավը դեպի Իջևանի լեռներ։ 😎
Սեպտեմբերի 11-ին Wake Up Travel-ը համատեղ Guide to Armenia-ի հետ կիրականացնի բացառիկ արշավ դեպի Տավուշի մարզ՝ այս անգամ բացահայտելու արդեն հայտնի դարձած լեռանշթան, որն ունի 32 կմ երկարություն։ Ամենագնաց մեքենաներով կհաղթահարենք դժվարամատչելի ճանապարհներն ու աննկարագրելի զգացողություններով կհասնենք Իջևանի լեռներում գտնվող ԴԻՄԱՑ ԼԵՌ, որի բարձրությունը 2378 մ է Գագաթից կվայելենք շուրջբոլորը բացվող թույն տեսարանները, հետո կշարժվենք դեպի Իջևանի լեռների ամենաբարձր գագաթը՝ Սառցապատ լեռ ( 2532մ):🏞️
Իսկ տուրի մշակութային մասը կիրականացնենք երեկոյան՝ հասնելով Հաղարծին վանական համալիր։ Որից հետո էլ հարմարավետ մեքենաները մեզ կհասցնեն Երևան ։
Ուրեմն այսպես․
📍Հանդիպման վայրը՝ Կոնսերվատորիայի դիմաց
📍Հանդիպման ժամը՝ 08։00
📍Մասնակցության արժեքը` 11000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ🚐 , լանչ բոքս🥪՝ յուրաքանչյուր մասնակցի համար, ամենագնացների վարձակալություն🚙 և պրոֆեսիոնալ ուղեկցորդների ծառայություն։🙋
Մասնակիցները պետք է միայն կրեն հարմարավետ սպորտային հագուստ, կարող են վերցնել ջուր։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 055 66 70 01
Հ․Գ․
Արշավը բացառիկ է նաև նրանով, որ ցանկության դեպքում հնարավոր է մնալ և վայելել գիշերակացը վրանային ճամբարում 😜 այս կետի հետ կապված մանրամասներ համար խնդրում ենք զանգահարել 055 66 70 01