02/10/2021
Քանի որ 2017-ին 3 ամիս ապրել ու աշխատել եմ Թբիլիսիում, իսկ վերջին 2 տարում առհասարակ հայաստանից դուրս չէի եկել, ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչ է փոխվել Վրաստանում։
Ահա 7 բան, որ նկատել եմ.
Թբիլիսին ավելի խնամված ու կոկիկ է դարձել։ Ճանապարհները իդեալական են, ընդ որում, ոչ միայն հարթ, այլ նաև խնամքով ու գրագետ գծանշված։ Որոշ փողոցներում մայթեզրին զուգահեռ հեծանվային ուղի է, երկրորդ շարքում՝ ավտոբուսի ճանապարհ (որտեղ սովորական մեքենաներն իրավունք չունեն երթևեկելու), ու միայն երրորդ կամ չորրորդ շարքն են մեքենաների համար։
Կորոնավիրուսը, կամ առնվազն դրա դեմ պայքարը էստեղ շատ ավելի է սահմանափակում մարդկանց կյանքը։ Գրեթե բոլոր հաստատությունները 22:00-ից փակ են, շատ հյուրանոցներ, ռեստորաններ առհասարակ դադարեցրել են գործունեությունը, կենտրոնում ամեն երրորդ կսմ չորերդ տարածքը դատարկ է ու վարձով է տրվում։
Փողոցներում ավելորդ աղմուկ գրեթե չկա։ Բարձր երաժշտություն, ձայնային ազդանշան, ճռռիկներ… շատ քիչ են։ Կարծես երթևեկությունն էլ է ավելի հանդարտվել։ 3 օրում գրեթե չհանդիպեցի վրացիներին բնորոշ ագրեսիվ քշել, իրար դեմը կտրել, արագությունը գերազանցել։
Թբիլիսին իսկապես շատ ինքնատիպ քաղաքային մշակույթ ու բազմաշերտ, բայց շատ ներդաշնակ ու արտահայտիչ ճարտարապետական դիմագիծ ունի։ Էստեղ պետք չի անծանոթներին հարց ու փորձ անել հին, ունիկալ ու կոլորիտային շենքեր, բակեր գտնելու համար։ Դրանք մի քանիսը չեն, ոչ էլ՝ մի քանի տասնյակ, այլ՝ հազարավոր։
Թբիլիսին շատ մեծ է։ Ու ի տարբերություն Երևանի, կոմպակտ չի, այլ շատ ցրված։ Թաղամասերը իրարից կտրված են Կուր գետով, բլուրներով։ Նույնիսկ քաղաքի կենտրոնը մի առանձին թաղամաս չի։ Կա իրարից կտրված մի քանի կենտրոնական թաղամաս։
Քաղաքը շատ կանաչ է։ Էստեղ խոնավ կլիման էլ է օգնում, բայց դրան ավելանում է բուսականության հանդեպ մարդկանց սերը։ Սմեն բակում, տարածքի թույլ տվածի չափով ծառեր են, գրեթե ամեն պատշգամբում ու պատուհանագոգի՝ ծաղկամանով բույսեր։
Մարդիկ ավելի եվրոպական են։ Ոչ միայն հագ ու կապով կամ ազատամտությամբ, այլ նաև ինքնաբավ են, չեն նայում անցորդներին, իրենց ցույց տալու կարիք չեն զգում, իրենց կյանքով են ապրում։ Համենայն դեպս, այդպես է թվում։
Լուսանկարներում՝ էն, ինչ հասցրեցի ֆիքսել 3 օրում։