AN NOUR TOUR

AN NOUR TOUR ✈️Տրվե՜ք ճամփորդության գայթակղությանը և վայելեք ճամփորդելու գերագույն հաճույքը📩
https://wa.me/37496042011

Տրվե՜ք ճամփորդության գայթակղությանը և վայելեք ճամփորդելու գերագույն հաճույքը։

AN NOUR TOUR
Since 2011

Չեմ ցանկանա մանրամասնել, թե որքան լարված օրեր էին անցել մեզ համար, սակայն այսօր արդեն կարող եմ հանգիստ խղճով ասել` մեր թ...
06/03/2026

Չեմ ցանկանա մանրամասնել, թե որքան լարված օրեր էին անցել մեզ համար, սակայն այսօր արդեն կարող եմ հանգիստ խղճով ասել` մեր թիմին վստահած և տրոպիկական տարբեր երկրներ մեկնած բոլոր ճամփորդողները ապահով վերադարձել են Հայաստան։

Մեր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այս օրերին մեր զբոսաշրջիկներից ոչ մեկը չի հայտնվել սթրեսային իրավիճակում, քանի որ նրանք վստահ էին, որ իրենց կողքին կանգնած է պատասխանատու և փորձառու թիմ, որը ցանկացած պահի պատրաստ է լուծել առաջացող հարցերը։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր թիմին, որի հետ 2017 թվականից իրականացնում ենք միջազգային զբոսաշրջային նախագծեր։
Ամենակարևորը՝ այս աշխատանքի շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն ստեղծել որակյալ ճամփորդություններ, այլ նաև պատշաճ կերպով պաշտպանել մեզ վստահած մարդկանց իրավունքները զբոսաշրջիկի կարգավիճակում գտնվելու ընթացքում՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու վստահության զգացումը ողջ ճանապարհորդության ընթացքում։

Հաճելի է, երբ քեզ վստահում են, իսկ առավել պատասխանատու և պարտավորեցնող է այդ վստահությունն արդարացնելը։

Մաղթում եմ, որ բոլոր այն զբոսաշրջիկները, որոնք այս պահին դեռ գտնվում են օտար ափերում, ապահով և առանց սթրեսի վերադառնան իրենց հայրենիք։

AN NOUR TOUR

INTERNATIONAL TOURISM PROJECTS

 #Քաթարում, մի շարք երկրների քաղաքացիներ մնում են «փակված»՝ ԱՄՆ-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գործողություններ...
04/03/2026

#Քաթարում, մի շարք երկրների քաղաքացիներ մնում են «փակված»՝ ԱՄՆ-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գործողությունների հետևանքով:

✈️ Ի՞նչ իրավիճակ է Քաթարում
🛑 #Քաթարի օդային տարածքը ներկայում ամբողջությամբ փակ է:
Քաթարի քաղաքացիական ավիացիայի աղբյուրները հայտնում են, որ անվտանգության նկատառումներով, կապված Իրանի հետ տարածաշրջանային բախումների հետ, ամբողջ օդային տարածքը փակ է բոլոր չվերթների համար՝ ներառյալ երկիր մուտքն ու ելքը։ Սա ուղիղ ազդեցություն ունի Քաթարում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիների վրա, ովքեր փորձում են լքել երկիրը։

📍 Պետք է նշել, որ այն երկրները, որոնք նախկինում օգտվում էին Դոհայի օդանավակայանից իրենց քաղաքացիներին տարհանելու համար, այժմ չեն կարող դա անել և ստիպված են փնտրել այլ ճանապարհներ։

📌 Մի շարք երկրներ (օրինակ՝ Նիդեռլանդներ) հստակ պարզաբանել են, որ այս պահին Քաթարից մարդկանց տարհանումը հնարավոր չէ՝ փակ օդային տարածքի պատճառով: Նրանց խորհուրդ է տրվում մնալ երկրի ներսում՝ պահպանելով անվտանգության կանոնները և սպասել իրավիճակի հանգստացմանը։

🔹 Ըստ ամենայնի, Քաթարի օդային տարածքի փակման պատճառով, օդային ճանապարհով ելք գրեթե չկա։

🚧 ➤ Քաթարում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար խորհուրդներ

🛂 Քաթարի իշխանությունները տրամադրում են հյուրանոցային կացարան, սնունդ և տրանսֆեր առանց լրացուցիչ վճարների, մինչև իրավիճակը հարթվի և օդային ճանապարհները վերաբացվեն։

📌 Այցելուների վիզաները երկարաձգվում են մինչև մեկ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: ՀՀ քաղաքացիների համար Քաթարը առանց վիզայի է:

🏨 Հյուրանոցները պարտավորվում են ապահովել սենյակ և սնունդ նրանց համար, ովքեր չեն կարողացել հեռանալ օդային ճանապարհով:

🚗 Տրանսֆերներն ապահովվում են՝ օդանավակայանից քաղաք կամ անհրաժեշտության դեպքում այլ կենտրոններ տեղափոխելու համար:

⚠️ Խորհուրդ է տրվում մնալ անվտանգ վայրերում, խուսափել ամբոխից և հետևել տեղական լրատվության ու իշխանությունների ցուցումներին:

📞 Ունենալ ձեռքի տակ տեղական արտակարգ ծառայությունների և դեսպանության կոնտակտները՝ անհրաժեշտության դեպքում անմիջապես կապվելու համար:

📌 Սա պաշտոնական մոտեցում է, որը նպատակ ունի ապահովել Քաթարում գտնվող օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունն ու հարմարավետությունը՝ արտակարգ իրավիճակի պայմաններում։

✈️ Հայտնում ենք, որ Մասկատի օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով և Օմանը շարունակում է մնալ անվտանգ:✈️ Ինչպե՞ս հասնե...
04/03/2026

✈️ Հայտնում ենք, որ Մասկատի օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով և Օմանը շարունակում է մնալ անվտանգ:

✈️ Ինչպե՞ս հասնել Մասկատից Հայաստան (ՀՀ քաղաքացիների համար):
Մասկատի միջազգային օդանավակայանում գործում են հայտնի ավիաընկերություններ, որոնք իրականացնում են ուղիղ և կցորդիչ չվերթներ Երևան՝ փոփոխվող գրաֆիկով:

Օմանը շարունակում է մնալ անվտանգ, սակայն խորհուրդ ենք տալիս նախքան օդանավակայան մեկնելը ստուգել չվերթի կարգավիճակը:

Զգուշացնում ենք, որ կարճաժամկետ ուշացումներ կամ չեղարկումներ տարածաշրջանային չվերթներում հնարավոր են, ուստի ստուգումը պարտադիր է:

🌍 AN NOUR TOUR ճանապարհորդների աջակցություն

Քանի որ մեր թիմը՝ AN NOUR TOUR, զբաղվում է միջազգային տուրիզմի նախագծերի մշակմամբ և իրականացնում է նաև ճամփորդողների իրա...
04/03/2026

Քանի որ մեր թիմը՝ AN NOUR TOUR, զբաղվում է միջազգային տուրիզմի նախագծերի մշակմամբ և իրականացնում է նաև ճամփորդողների իրավունքների պաշտպանություն զբոսաշրջության տարբեր ոլորտներում, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մասնագիտական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ։

Վերջին օրերին տարածաշրջանային զարգացումների ֆոնին թեման դարձել է բուռն քննարկումների առարկա։ Տտարբեր մեկնաբանությունների և զգացմունքային արձագանքների պայմաններում կարևոր է ապահովել հստակ, իրավական և մասնագիտական պարզաբանում։

📌 Մասկատ–Երևան ավիատոմսի բարձր գինը...
Շրջանառվող տվյալների համաձայն՝ Մասկատ–Երևան ուղղությամբ ավիատոմսի արժեքը սկսվում է 1000 եվրոյից (նվազագույն ուղեբեռով) մեկ անձի համար։

Մարդկանց անհանգստությունը լիովին հասկանալի է, սակայն իրավիճակը անհրաժեշտ է գնահատել մասնագիտական հարթությունում՝ տարբերակելով շուկայական, օպերացիոն, իրավական և ֆորսմաժորային բաղադրիչները։

⛽ Ինչո՞ւ է
Մասկատ–Երևան ավիատոմսի գինը բարձր։
Երթուղին ներկայում իրականացվում է ոչ թե սովորական, կարճ օդային միջանցքով, այլ շրջանցիկ ճանապարհով՝ փակ կամ բարձր ռիսկային օդային տարածքներից խուսափելու նպատակով։

Մամուլում հրապարակվող տվյալների համաձայն՝ թռիչքի տևողությունը հասնում է մոտավորապես 4.5–5 ժամի, մինչդեռ սովորական ուղին զգալիորեն ավելի կարճ է։

Երթուղին իրականացվում է Օմանից դեպի Արաբական ծոց, այնուհետև՝ շրջանցելով Իրանի և որոշ այլ սահմանափակված օդային տարածքներ, դեպի հյուսիս՝ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ և միայն հետո՝ դեպի Հայաստան։
Արդյունքում՝
ավելանում է վառելիքի ծախսը,
աճում է օդաչուների աշխատանքային ժամանակը,
բարձրանում են օպերացիոն և ռիսկային ապահովագրական ծախսերը,
սահմանափակ է դառնում նստատեղերի առաջարկը,
մեծանում է շուկայի պահանջարկ–առաջարկ անհավասարակշռությունը։

Այս բոլոր գործոնները շուկայական գնի վրա ունեն անմիջական ազդեցություն։

🎟 Ովքե՞ր կարող են օգտվել տվյալ թռիչքից:
Տվյալ չվերթով Երևան կարող են վերադառնալ այն անձինք, ովքեր նախապես ձեռք են բերել ավիատոմս և ունեն հաստատված ամրագրում։

Սա է, ոչ թե ։

Եթե որևէ պետություն կազմակերպի հատուկ ցուցակային չվերթ, այն կունենա այլ կարգավիճակ՝ տարհանման կամ ռեպատրացիոն ծրագրի շրջանակում և այլ իրավական հիմքեր։

✈️ Ինչո՞ւ չի իրականացվում գումարի վերադարձ այն ավիաընկերությունների կողմից որոնցից ուղևորները գնել էին երկկողմանի ավիատոմսեր։
Տվյալ իրավիճակում քաղաքացիները չեն հայտնվել տվյալ երկրում ավիաընկերության գործողությունների կամ չվերթի չեղարկման հետևանքով։ Խոսքը տարածաշրջանային անվտանգային լարվածության, օդային տարածքների սահմանափակումների և ռազմական ռիսկերի մասին է, ինչը միջազգային ավիացիոն իրավունքում դասակարգվում է որպես force majeure (ֆորսմաժոր)։

📘 Միջազգային կարգավորումների համաձայն՝
International Civil Aviation Organization (ICAO) սահմանում է, որ անվտանգության սպառնալիքի դեպքում պետությունները կարող են փակել կամ սահմանափակել իրենց օդային տարածքը։

European Union Aviation Safety Agency (EASA) նման իրավիճակներում հրապարակում է Conflict Zone Information Bulletins՝ անվտանգության հանձնարարականներ ավիաընկերությունների համար։

Այսպիսի դեպքերում ավիաընկերությունները կարող են ազատվել փոխհատուցման պարտավորությունից, քանի որ պատճառը գտնվում է նրանց վերահսկողությունից դուրս։

Սա վերաբերում է նաև եվրոպական փոխհատուցման կանոնակարգին․

📜 European Commission-ի Regulation 261/2004-ում հստակ նշված է, որ «extraordinary circumstances»-ի դեպքում փոխհատուցում չի նախատեսվում։
Այսինքն՝ տվյալ իրավիճակում որևէ ավիաընկերություն իրավական պարտավորություն չունի տոմսերը սուբսիդավորելու կամ անվճար տեղափոխում իրականացնելու։

🎯 Այս իրավիճակում անհրաժեշտ է հստակ տարանջատել՝
տարհանումը (պետական նախաձեռնություն),
կոմերցիոն չվերթը (շուկայական ծառայություն)։

Գնի բարձր լինելը կարող է առաջացնել դժգոհություն, սակայն ինքնին չի հանդիսանում իրավական խախտում կամ պարտադիր փոխհատուցման հիմք։

Մասնագիտական գնահատականը պետք է հիմնված լինի միջազգային իրավական նորմերի, ավիացիոն անվտանգության կանոնակարգերի և շուկայական իրողությունների վրա, այլ ոչ միայն զգացմունքային արձագանքների։

Մեր թիմը շարունակելու է տրամադրել մասնագիտական պարզաբանումներ և աջակցություն՝ ճամփորդողների իրավունքների պաշտպանության շրջանակում։

11/02/2026
✈️ 🇸🇦  Սաուդյան Արաբիա 2026Ճամփորդական նոր ուղղություն, որը բացվում է աշխարհի համար՝ հնագույն քաղաքներով, անապատային լան...
31/01/2026

✈️ 🇸🇦 Սաուդյան Արաբիա 2026

Ճամփորդական նոր ուղղություն, որը բացվում է աշխարհի համար՝ հնագույն քաղաքներով, անապատային լանդշաֆտներով և ժամանակակից մեգաքաղաքների դինամիկայով ։

Առաջարկվող փաթեթներ`

✅ 7 օր — հիմնական տեսարժան վայրեր

✅ 8 օր — Մեդինայի մշակույթ և հոգևոր կանգառներ

✅ 10 օր — ամբողջական խորքային փորձ, երկրի ինքնությունը և հարուստ ժառանգությունը

📅 Ճկուն ամսաթվեր՝ ընտրեք ձեզ հարմար օրերը։

👍 Լավագույն ժամանակը այցելության համար` սեպտեմբեր–մայիս։

☀️ Հունիս–օգոստոս՝ խորհուրդ չի տրվում (մինչև 50°C)։

📍 Մանրամասների և ամրագրման պայմաններին ծանոթանալու համար՝ գրեք WhatsApp-ին
⬇️ https://wa.me/37496042011

🛡️AN NOUR TOUR-ում բոլոր ամրագրումները երաշխավորվում են տուրօպերատորի կողմից, իսկ ձեր ճամփորդական անվտանգությունն ու իրավունքները լիովին պաշտպանված են։

Այս նյութով ցանկանում ենք պատմել AN NOUR TOUR թիմի մասին՝մարդկանց, մոտեցումների և արժեքների մասին, որոնք տարիներ շարունա...
09/01/2026

Այս նյութով ցանկանում ենք պատմել AN NOUR TOUR թիմի մասին՝
մարդկանց, մոտեցումների և արժեքների մասին, որոնք տարիներ շարունակ ձևավորում են մեր աշխատանքը և այն որակը, որով մեզ ճանաչում են մեր ճամփորդասերները։

AN NOUR TOUR-ի ճամփորդասերները վաղուց համոզվել են, որ #Տուրիզմը միայն հյուրանոցի և ավիատոմսի ամրագրումը չէ։
Տուրիզմը մտածված փորձ է, ճիշտ որոշումների շղթա, ռիսկերի կառավարում և մասնագիտական պատասխանատվություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։
Այն զգացողություն է, որը սկսվում է առաջին հարցից և ավարտվում է անվտանգ վերադարձով։
Այն ճիշտ ընտրություն է՝ հիմնված փորձի, գիտելիքի և ոլորտային մշտական մոնիթորինգի վրա։
Եթե պլանավորում եք ճամփորդել և ցանկանում եք, որ Ձեր սպասումներն ու իրականությունը լինեն լիովին համահունչ, վստահեք ճանապարհորդության ոլորտի պրոֆեսիոնալներին։

AN NOUR TOUR-ը #հիմնադրվել է 2011 թվականին ոչ թե որպես հերթական տուրիստական ընկերություն կամ պարզապես բիզնես նախագիծ,
այլ որպես հստակ գաղափարի վրա կառուցված նախաձեռնություն՝ արդեն իսկ ձևավորված միջազգային կապերով և գործընկերային միջավայրով։
Այդ հիմքի մասին մենք անպայման կանդրադառնանք առանձին նյութով, քանի որ հենց այդ ֆունդամենտն է դարձել մեր կայուն զարգացման մեկնակետը։
Իսկ 2017 թվականից AN NOUR TOUR-ը մասնագիտանում է բարդ և բազմաշերտ նախագծերի իրականացման մեջ արտերկրում՝
ձեռք բերելով նոր միջազգային գործընկերներ, խորացնելով մասնագիտական փորձը և ընդլայնելով մեր մասնագիտական հնարավորությունների աշխարհագրությունը։

Այս տարիների ընթացքում մեր թիմը զարգացել է դինամիկ՝ մշտապես «ձեռքը պահելով ոլորտի զարկերակին», հետևելով միջազգային փոփոխություններին, նոր կանոնակարգերին և նորամուծություններին։
Սա է գրագետ, անվտանգ և կանխատեսելի ճամփորդությունների կազմակերպման հիմքը։
Եվ հենց սա է այն առանձնահատկությունը, որը գնահատում և ընտրում են մեզ վստահող ճամփորդասերները։

Անհամեստություն չի լինի նշել, որ մեր էջի քիչ թվով տեսանելի հետևորդներից բացի, մենք ունենք նաև լայն, բայց ոչ միշտ տեսանելի լսարան։
Մեր ուսումնասիրությունների և մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ մեր բովանդակությանը հետևում են մարքեթինգի և SMM-ի մասնագետներ, ինչպես նաև տուրիստական գործակալություններ։
Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք կարողանում ենք ձևավորել նոր որակ և նոր մշակույթ տուրիստական սպասարկման ոլորտում, որը դառնում է օրինակելի և վարակիչ։
Օրինակ՝
Մեզ համար սկզբունքային է եղել, որ տուր-փաթեթների վաճառքի դեպքում վիզայի աջակցությունը լինի անվճար։
Ժամանակի ընթացքում նկատեցինք, որ այս մոտեցումը տարբեր տուրիստական գործակալությունների համար ևս աստիճանաբար վերածվում է նոր մշակույթի՝ հաճախորդի հանդեպ պատասխանատվության և հարգանքի նշան։

Մեր էջը շատերի համար դարձավ նաև օրինակելի հարթակ՝ կարևորությունը ընդգծելու և այն հաճախորդներին առաջարկելու առումով։
Սա ոչ միայն իրավական պաշտպանություն է, այլ նաև ոլորտային հասուն մոտեցման ցուցիչ։

Մեկ այլ կարևոր տարբերակիչ կետ՝
-ում , քան -ում կամ այլ առցանց համակարգերում, և #ամենակարևորը՝
դրանք #երաշխավորված են տուրօպերատորի կողմից` առանց -ի ռիսկի։ AN NOUR TOUR -ում սա մարքեթինգային խոստում չէ, այլ իրողություն, որի ճշմարտացիությունը հաստատել են մեր ճամփորդասերները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև մեր պրոդուկտը՝
միայնակ ճամփորդողների համար մշակված մոտեցում, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարմարավետությունը, ճիշտ միջավայրը և անհատական կարիքների ըմբռնումը։
Սա լուծում է նրանց համար, ովքեր ընտրում են ինքնուրույն ճամփորդել, բայց ոչ՝ անպաշտպան։

Եվ այո, կարող ենք շարունակել բազմաթիվ օրինակներ, սակայն ոլորտը զարգանում է արագ, և որոշ մոտեցումներ այսօր արդեն դարձել են ստանդարտ։

2026 թվականին մեր հիմնական նպատակն է շարունակել բարձրացնել թիմի մասնագիտական որակը, ներդնել նոր գործիքներ և առաջարկել ավելի խելացի ու ճկուն ճամփորդական լուծումներ։

Մեզ համար հաճելի է լսել, որ AN NOUR TOUR-ը ընկալվում է ոչ միայն որպես տուրիստական պրոդուկտների վաճառքով զբաղվող ընկերություն, այլ նաև որպես ոլորտային ուղեցույց շատերի համար՝ հատկապես ուսանողների։
Հաճախ ստանում ենք հարցեր այն մասին, թե արդյոք կազմակերպում ենք դասընթացներ։
Ցավոք՝ ոչ։
Մենք չենք իրականացնում բաց դասընթացներ, քանի որ մեր մոտեցմամբ գիտելիքի փոխանցումը արդյունավետ է միայն ներսում՝ մեր թիմի նորեկների մասնագիտական պատրաստման շրջանակում, իրական գործնական միջավայրում։

Կարևոր է նաև շեշտել, որ -ում կողմից:
։
Մեր ծառայությունը նախատեսված է այն դեպքերի համար, երբ #ճամփորդության ընթացքում առաջանում են #թռիչքների հետ կապված խնդիրներ՝ չեղարկումներ, ուշացումներ կամ այլ ոչ հաճելի անակնկալներ։
Մեր թիմը նման իրավիճակները լուծում է մասնագիտական մակարդակով և առանց որևէ հավելյալ վճարի։
Բացի այդ, 2026-ից սկսած` ներկայացնում ենք մեր նոր գործիքը՝ ,
որը մշակված է հատուկ այն ճամփորդասերների համար, ովքեր ակնկալում են առավել լայն ծառայությունների շրջանակ՝ դուրս սովորական տուրիստական գործակալությունների առաջարկներից։
Սա ևս մեկ քայլ է դեպի յուրահատկություն, քանի որ մեզ վստահում են նրանք, ովքեր գնահատում են պրոֆեսիոնալիզմը և արդարացված որակը։

Եվ վերջում՝ կարևոր հայտարարություն․
2026 թվականից AN NOUR TOUR-ը կիրառում է իր բովանդակության հեղինակային իրավունքի պաշտպանությունը։
Հետևաբար խնդրում ենք մեր հարգելի հետևորդներին՝ մեր էջի նյութերից օգտվելիս պարտադիր նշել աղբյուրը։
Տարին սկսենք միմյանց աշխատանքի, գաղափարի և մասնագիտական ճանապարհի հանդեպ հարգանքով։
Թող սա ևս դառնա նոր, առողջ և պրոֆեսիոնալ թրենդ։

✈️ AN NOUR TOUR երբ ճամփորդությունը մշակույթ է, ոչ թե պատահականություն։

31/12/2025

🎄 Սիրելի՛ ճանապարհորդներ,
ևս մեկ տարի վերածվեց հիշողության, արժեքավոր փորձառության և հիշարժան բացահայտումների նոր քարտեզի։

2025-ը մեզ համար հերթական անգամ հաստատեց մի պարզ ճշմարտություն՝
ճանապարհորդությունը պարզապես տեղափոխություն չէ, այլ վստահություն, անվտանգություն և ճիշտ ընտրություն։

✨ Մաղթում ենք, որ 2026-ը ձեզ բերի այնպիսի ուղևորություններ, որոնցից կվերադառնաք նոր ուժով, ոգեշնչված ու հարուստ տպավորություններով,
իսկ ճամպրուկները ծանր լինեն միայն գեղեցիկ հիշողություններով։

Շնորհակալ ենք ձեր վստահության համար և այն ճանապարհների, որոնք մեզ եք վստահել։

Մենք շարունակելու ենք լինել այնտեղ, որտեղ սկսվում է անվտանգ ու գիտակցված ճանապարհորդությունը։

🎆 Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ ✨
AN NOUR TOUR
INTERNATIONAL TOURISM PROJECTS

15/12/2025

Հարգելի հայրենակիցներ 🔔

AN NOUR TOUR-ը մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ նպատակ ունենալով հատկապես տոնական օրերին տեղացիների համար ապահովել առավել մատչելի և հասանելի հանգիստ Հայաստանում։

Նախաձեռնության հիմնական առանձնահատկությունն այն է, որ ամրագրումը կատարում եք Դուք՝ անմիջապես հյուրանոցից, իսկ AN NOUR TOUR-ը տրամադրում է մասնագիտական աջակցություն և վստահելի, պաշտոնապես հաստատված տեղեկատվություն։

🎯 Մեր նպատակը պարզ է՝
✅ներքին տուրիզմը դարձնել հասանելի,
✅վերացնել «թանկ և անհասանելի» կարծրատիպը,
✅խթանել տեղական հանգստի մշակույթը,
✅ բարձրացնել Հայաստանում հանգստի գրավչությունը հենց տեղացիների համար։

Մենք չենք պարտադրում փաթեթներ, այլ ներկայացնում ենք իրատեսական արժեքներով առաջարկներ ուղիղ տեղական հյուրանոցներից, որպեսզի Դուք կատարեք ինքնուրույն, գիտակցված և ապահով ընտրություն։

📌 Ամրագրումն իրականացվում է անմիջապես հյուրանոցից,
📌 իսկ ամրագրման պահին ընկերության անունը նշելու դեպքում ստանում եք 5️⃣% ։

‼️Այս նախաձեռնությունը ոչ գովազդային արշավ է և ոչ մարքեթինգային ակցիա, այլ սրտանց նախաձեռնություն՝ որպես երախտագիտություն մեր հետևորդներին և հաճախորդներին։

✨ Հաջորդիվ կներկայացնենք խոստացված ռեզորթի ամանորյա փաթեթները, որոնցով կմեկնարկի նախաձեռնության գործնական փուլը։

AN NOUR TOUR
INTERNATIONAL TOURISM PROJECTS ✈️

Մանրամասն տեղեկությունները տես այստեղ👇
https://www.facebook.com/share/v/1YnJYFXLU1/

10/12/2025

Address

Yerevan

Telephone

+37496042011

Website

https://wa.me/37496042011, https://wa.me/37496042011

Alerts

Be the first to know and let us send you an email when AN NOUR TOUR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to AN NOUR TOUR:

Share

Category