
01/07/2025
2006 թվականի դեկտեմբերին հնագետները բացառիկ հայտնագործություն արեցին Իրանի հարավարևելքում գտնվող բրոնզի դարի նշանավոր քաղաքում՝ Շահր ի Սուխթայում։ Դամբարանատեղիում պեղումներ իրականացնելիս նրանք հայտնաբերեցին մի կնոջ մնացորդներ, որի ակնախնձորի մեջ գտնվեց զարմանահրաշ մի գտածո՝ արհեստական աչք, որը համարվում է աշխարհի ամենահին պրոթեզը՝ ավելի քան 4800 տարվա հնությամբ։
Այս փոքրիկ պրոթեզը՝ մոտ մեկ դյույմ տրամագծով, պատրաստված է թեթև նյութից, հավանաբար՝ բիտումային խյուսից, և ծածկված է ոսկե նուրբ շերտով։ Աչքի դիզայնը ունի նուրբ փորագրված ծիածանաթաղանթ՝ արևի շողերը պատկերող ոսկե գծերով, իսկ կողմերում առկա փոքրիկ անցքերից ենթադրվում է, որ այն ամրացվում էր ոսկյա թելով։
Գտածոյի նուրբ ու մանրակրկիտ պատրաստվածությունը վկայում է տվյալ ժամանակաշրջանի բժշկական իմացության և արվեստի բարձր մակարդակի մասին։ Սա նաև ենթադրում է, որ կինը կարող էր ունենալ բարձր սոցիալական դիրք՝ գուցե լինելով ազնվական կամ քուրչուհի։
Այս ապշեցուցիչ հայտնագործությունը նոր լույս է սփռում Շահր ի Սուխթայի՝ որպես վաղ գրության ձևեր, նորարար քաղաքաշինություն և յուրօրինակ մշակույթ ունեցող քաղաքային կենտրոնի վրա։
2014 թվականին Շահր ի Սուխթան ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ շարունակելով իր անգնահատելի ներդրումը հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրության գործում։