05/11/2025
Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և կրթամշակութային կենտրոններից էր, որը ձևավորվել է 6-13-րդ դարերում՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի մոտ, Թեղենիս լեռան անտառապատ լանջին։ Վանքը հայտնի էր իր խստապահանջ կրոնական կարգերով և գրչության հարուստ ավանդույթով․ այստեղ են գործել նշանավոր վարդապետներ ու պատմիչներ, որոնց ձեռագրերը պահպանվում են Մատենադարանում և Բրիտանական թանգարանում։ Կաթողիկե եկեղեցին, գավիթներն ու գրատունը աչքի են ընկնում ճարտարապետական նրբությամբ և քանդակազարդ մանրամասներով, իսկ վանքի ժամակարգերը դարձել են Ներսես Շնորհալու կազմած միասնական եկեղեցական կանոնակարգի հիմքը՝ դարձնելով Թեղենյացը հայ հոգևոր և մշակութային ժառանգության խորհրդանիշ։
Թեղիների լեգենդը - Ըստ ժողովրդի վկայության՝ վանքի տեղն ընտրել են ոչ թե մարդիկ, այլ բնությունը․ վանականները, ցանկանալով մենավոր վայրում կառուցել իրենց վանքը, թողել են, որ Աստծո կամքով փչող քամին գցի նրանց ձեռքի թեղու փայտիկը, և որտեղ այն կանգնի, այնտեղ էլ պիտի կառուցվեր վանքը։ Փայտիկը կանգնել է հենց այն բացատում, որտեղ թեղու ծառերն այսօր էլ խիտ են աճում, և այդտեղ էլ կառուցվել է վանքը։
Թեղենյաց աղբյուրի պատմությունը - Վանքի մոտ գտնվող փոքր աղբյուրը կոչվում է “Աստվածածնի արցունքներ”։ Ըստ ավանդության՝ երբ վանքը ավերվել է երկրաշարժի ժամանակ, հավատացյալները պատմում էին, թե այդ պահին աղբյուրից ջուր չէր հոսում, քանի որ «Աստվածածինը լաց էր լինում իր տաճարի կորստի համար», իսկ երբ մարդիկ նորից եկան աղոթելու՝ աղբյուրը կրկին սկսեց բխել։
Գրերի հրաշքը - Տեղացիները պատմում են, որ Թեղենյաց վանքի գրիչներից մեկը, երբ հոգնածությունից չի կարողանում ավարտել Ավետարանը, թողենում է անավարտ էջը և աղոթում, որ Աստված օգնի իրեն։ Առավոտյան նա վերադառնում է ու տեսնում, որ վերջին էջը լրացված է անսխալ ձեռագրով։ Այդ օրից սկսած, վանքի գրչատանը հավատում էին, որ ով մաքուր սրտով գրում է, նրան օգնում է Սուրբ Հոգին։
#Թեղենյացվանք #Հայկականտուրիստականտեղեկատու #հայաստանիգանձերը
Նկարները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն էջից
https://armeniantraveldirectory.com/hy/armenia/teghenyats-monastery/