01/04/2022
Քարվաճառի ազատագրում
Մարտի 31-ին պետք է մարտիկները առաջանային Զիլֆուգարլի գյուղ միանալու Մոնթեի, Նորիկի և Միրուք Ռաֆոյի տղաներին: Կեսօրվա կողմը երբ արդեն պատրաստվում էին շարվել, 30-ի Աշոտը կապ տվեց և ասաց որ Վուրգը Լաչինում ընկել շրջափակման մեջ, Աշոտը թողելով ամեն ինչ գումարտակի հրամանատար նշանակելով Ասկոլկա Մանվելին և Փոքրիկ Հրաչին , վերցնելով մի քանի մարտիկ շարժվեց Լաչին, տղաներին ասելով, որ սպասեն իրեն, և կատարեն ոչ մի հրաման: Հաջորդ օրը երկու անգամ 30- Աշոտը եկավ տղաների մոտ խնդրելով շարունակել գրոհը բայց տղաները հրաժարվեցին: Ղարաբաղի տղաները անցել էին Դադիվանք- Չարեքտար ուղղությամբ հարձակման և զգում էին Սիսիանի մարտիկների օգնության կարիքը: Երկու օրից Աշոտը վերադառնում է տեղեկացնում Վակունիսում տեղի ունեցածը: Թունելից 10կմ հեռավորության վրա տղաները գտան 10 զոհված հայ մարտիկների դիակները, որոնք պարզվեց հետախույզ էին: Արցախի կապի ղեկավար Փափազյան Արթուրը (Արթուր -17), Մինասյանին հայտնեց որ իր դեմ կենտրոնացված է մեծ ուժեր:
Մոտենալով թունելին հանդիպեցին լավ զինված ուժեղ ջոկատի: Րոպեների ընթացքում մարտիկները օղակի մեջ առան ջոկատը: Հակառակ կողմից լսվեց ուրախ մի ձայն.
-Հո Սիսիական ջոկատը չէ՞:
Տղաները առաջացան գրկախառնվեցին Ավետիսյան Վարդանի ջոկատի մարտիկներն էին:
Պատմում է գեներալ- մայոր Վարդան Ավետիսյանը.
-Թունելից տասնչորս մարտիկներով առաջանում ենք հանդիպում գյուղի: Յոթ հոգով մտանք գյուղ, իսկ Աբոն յոթ հոգով բարձրացավ գյուղի հարևանությամբ բարձրունքը որի տակ թորքերի բազան էր:Թորքը ուներ 18 զինվոր և 1 ՀՄՄ: Աբոն կոտորեց դրանց: Երբ ուզում էին դուրս գալ գյուղից մեր վրա կախվեց մի քանի մեքենա: Դիրքավորվեցին և զարմացած նայում էին թե ինչ արագությամբ նրանք բացազատվեցին և դիրքավորվեցին: Քանի որ բոլորս լսել էին Սիսիանի մարտիկների մարտունակության մասին, հասկացանք որ նրանք են ու կանչեցինք: Մոտեցավ Աշոտը, հետո մյուսները:
Սիսիանի ողջ ջոկատը զգուշորեն մոտեցավ թունելին և նկատեց ամուր պաշտպանական կառույցներ, դիրքավորված զինվորներ ու տեխնիկա։ Սիսիանի ջոկատը Աշոտ Երկաթի հրամանով դիրք գրավեց և ուշադիր զննեց իր առջև դիրքավորված զինվորներին։ Երկաթը որոշում կայացրեց Հրաչի հետ առաջանալ դեպի դիրքեր։
Պատմում է Կարապետյան Հրաչը.
-Երկաթը Ասկոլկա Մանվելին հրամայեց նշանառության տակ պահել և վտանգի դեպքում մարտ տալ, իսկ ինքը սև համազգեստով և իր նշանավոր չալմայով առաջացավ դեպի անծանոթները։ Մի հիսուն մետր էր մնացել Երկաթը զենքերը վայր դրեց և ձեռքերը վեր պարզած առաջ գնաց։ Պարկերով կառուցված պատի հետևից նույնպես դուրս եկավ մի զինվոր և մոտենալով կանչեց։
-Ո՞վ եք դուք։
Աշոտը պատասխանեց.
-Սիսական ջոկատի հրամանատարն եմ։
Հակառակ կողմից զեկուցեցին։
-ԼՂՀ բանակի պաշտպանական շրջան։
Եվ իսկույն ուրախ կանչեց.
-Արկաթ տո՞ւ ես։
Նրանք փաթաթվեցին....
Նկարում Սիսական ջոկատի և Արցախցի մարտիկների հանդիպումն է Քարվաճառի թունելի մոտ
1993թ. ապրիլի 2