ԱՐԿԱԾԱՆ

ԱՐԿԱԾԱՆ Յուրօրինակ ուղևորություններ Հայաստանում

ԱՐԿԱԾԱՆ զբոսաշրջային ընկերությունը կազմակերպում է յուրօրինակ ուղևորություններ Հայաստանի տարբեր հատվածներում։

Երթուղիները ներառում են ինչպես հանրությանը քաջածանոթ, այնպես էլ մոռացված, բայց և արժեքավոր ու գողտրիկ զբոսավայրեր և հուշարձաններ։

ԱՐԿԱԾԱՆ-ի ուղևորությունները հագեցած են ոչ միայն տեսարժան վայրերով, այլև տարատեսակ անակնկալներով և յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմո

ւնքով։

Ուղևորությունները ուսոցողական են եւ հիշարժան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և մեր երկրի յուրաքանչյուր հյուրի համար։

Վերլուծական պարզ հաղորդաշար
19/06/2022

Վերլուծական պարզ հաղորդաշար

«Հայկական ալիքը» ներկայացնում է «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՊՈԴԿԱՍՏԸ» հաղորդման առաջին թողարկումը։

Մայրամուտը Դեբեդ գյուղում…
05/10/2015

Մայրամուտը Դեբեդ գյուղում…

Յուրօրինակ արկածային «կածան»։«Մեր ընտանեկան մեքենայով (21-րդ դարի արտադրության) անցնում ենք Աջարիայի Կինտրիշի գետի վրա կ...
12/08/2015

Յուրօրինակ արկածային «կածան»։
«Մեր ընտանեկան մեքենայով (21-րդ դարի արտադրության) անցնում ենք Աջարիայի Կինտրիշի գետի վրա կառուցված Թամարի կամուրջը (12-րդ դար)»։

Driving on a bridge, built by the Georgian queen Tamar in the 11-12 centuries. The bridge is situated in the valley of the Kintrishi river. Ամառային արկածներ...

Մեր կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել ուղևորության վերջնամասում հրաձգության կ...
30/07/2015

Մեր կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել ուղևորության վերջնամասում հրաձգության կազմակերպումը։
Այս անգամ ԱՐԿԱԾԱՆին հաճելիորեն զարմացրեց Գայանեն։
Առանց երկար-բարակ տատանվելու՝ ընդամենը 15-20 վայրկյանում, վերջինս խոցեց բոլոր 4 թիրախները։
Հաջորդ ուղևորության ժամանակ Գայանեին սպասում է անակնկալ մեր կողմից ;) ։

Տավշո անտառները Դիլիջանում։
29/07/2015

Տավշո անտառները Դիլիջանում։

Մեր ուղևորության վերջնակետը Իջևանի Խաշթառակ գյուղն էր։ Այստեղ են նկարահանվել հանրահայտ «Մենք ենք մեր սարերը», «Տղամարդիկ...
29/07/2015

Մեր ուղևորության վերջնակետը Իջևանի Խաշթառակ գյուղն էր։ Այստեղ են նկարահանվել հանրահայտ «Մենք ենք մեր սարերը», «Տղամարդիկ» և մի շարք այլ հայկական ֆիլմեր։ Գյուղում այցելեցինք այն շենքը, որ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում ծառայում է՝ որպես Լեյտենանտի (Սոս Սարգսյան) գրասենյակ։ Այնուհետև բարձրացանք խաշթառակցիների համար նվիրական բլուրը՝ «Խաչի յալը», որտեղ նկարահանվել է ֆիլմի ամենաազդեցիկ և հիշարժան դրվագը, երբ գյուղացիները որոշում են իրենք իրենց դատավարություն կազմակերպել։

Պարզ լճից հետո հաջորդ կանգառը Հաղարծինի միջնադարյան վանական համալիրում էր։
28/07/2015

Պարզ լճից հետո հաջորդ կանգառը Հաղարծինի միջնադարյան վանական համալիրում էր։

Դիլիջան քաղաքից հետո հաջորդ կանգառը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Պարզ լիճն էր։ Այստեղ հիացանք բնության յուրօ...
28/07/2015

Դիլիջան քաղաքից հետո հաջորդ կանգառը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Պարզ լիճն էր։
Այստեղ հիացանք բնության յուրօրինակ հուշարձանով, թիավարեցինք, լուսանկարվեցինք և շարժվեցիք առաջ…

Դիլիջանում այցելեցինք Սովետական Հայաստանի ականավոր առաջնորդներից Աղասի Խանջյանի ամառանոցը՝ կառուցված 1930-ականների կեսեր...
27/07/2015

Դիլիջանում այցելեցինք Սովետական Հայաստանի ականավոր առաջնորդներից Աղասի Խանջյանի ամառանոցը՝ կառուցված 1930-ականների կեսերին, քիչ ցածում գտնվող «Անտառի արքա» քանդակ-կոմպոզիցիան, այնուհետև ուղևորվեցինք Դիլիջանի ծայր հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուխտակ վանքի եկեղեցիներ։

Մինչև Իջևանի Խաշթառակ գյուղ ձգվող մեր ուղևորության առաջին կանգառը Կոտայքի մարզում՝ Սոլակ և Քաղսի գյուղերի հյուսիսահայաց ...
27/07/2015

Մինչև Իջևանի Խաշթառակ գյուղ ձգվող մեր ուղևորության առաջին կանգառը Կոտայքի մարզում՝ Սոլակ և Քաղսի գյուղերի հյուսիսահայաց լեռնամասում գտնվող Մայրավանքի վանական համալիրում էր։

Սիրով հրավիրում ենք մեկօրյա հագեցած ուղևորության դեպի► 7-րդ դարի ՄԱՅՐԱՎԱՆՔի եկեղեցի,► ԴԻԼԻՋԱՆ քաղաքի տեսարժան վայրեր,► Ջ...
19/07/2015

Սիրով հրավիրում ենք մեկօրյա հագեցած ուղևորության դեպի
► 7-րդ դարի ՄԱՅՐԱՎԱՆՔի եկեղեցի,
► ԴԻԼԻՋԱՆ քաղաքի տեսարժան վայրեր,
► ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔԻ եկեղեցիներ,
► ՊԱՐԶ ԼԻՃ,
► ՀԱՂԱՐԾԻՆի վանական համալիր
► ԽԱՇԹԱՌԱԿ գյուղի տեսարժան վայրեր, այդ թվում՝ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի նկարահանման տեղեր։

Խաշթառակ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Իջևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք՝ Աղստև գետի աջ ափին։Գյուղի անվանումը ի ս...
17/07/2015

Խաշթառակ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Իջևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք՝ Աղստև գետի աջ ափին։
Գյուղի անվանումը ի սկզբանե եղել է «Խաչթառակ», քանի որ ժամանակին գյուղի տարբեր կողմերում կառուցված են եղել խաչեր։ Այդ անվանումը ժամանակի ընթացքում ձևափոխվել է և դարձել «Խաշթառակ»։ Բնակչության մեծ մասի նախնիները 18-19-րդ դարերում այստեղ են տեղափոխվել Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներից, ինչի հետևանքով խաշթառակցիների առոգանությունն ու շեշտադրությունը բավականին նման է Մարդակերտի շրջանի խոսվածքին։
Խաշթառակում են նկարահանվել «Մենք ենք մեր սարերը» կինոգլուխգործոցի առավել հիշարժան դրվագները։

Address

22/32 Isahakyan Str
Yerevan
0009

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՐԿԱԾԱՆ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ԱՐԿԱԾԱՆ:

Share

Category