08/06/2013
Մայրաքաղաքը`Սանտա Կրուս դե Տեներիֆե և Լաս Պալմաս դե Գրան Կանարիա Պետական լեզուն` իսպաներեն Դրամական միավորը` եվրո Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` հազվադեպ է լինում +20C-ից ցածր, բայց հաճախ գերազանցում է +40C ,ձմռանը` +10C - +25C , ջրի ջերմաստիճանը` ողջ տարի շուրջ +20 C Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա : Երկրի մասին Կանարյան կղզիներն արդեն 30 միլիոն տարեկան են, սակայն երկրաբանական տեսանկյունից դրանք համարվում են նոր և երիտասարդ: Դրանց գոյության մասին իմացել են դեռ հին ժամանակներից, ընդ որում`Тимаэус և Критиас երկխոսություններում նշվում է Ատլանտիդայի գոյության մասին, որը խորտակվել էր ջրհեղեղի արդյունքում, սակայն դրա գագաթները դեռ գտնվում են ջրի տակ: Հայտնի չէ` արդյոք Պլատոնը ճիշտ է նկարագրել այդ կղզիները, թե ոչ, այնուհանդերձ, դրանք ունեն խորհրդավոր համբավ, քանի որ դրանք կոչվել են Դրախտային այգիներ կամ Հաջողության կղզիներ: Սակայն չկան ապացույցներ, որ փյունիկացիները և հունացիները երբևէ ոտք են դրել այս ափերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին անգամ այստեղ բնակություն են հաստատել մ.թ.ա 200 թվականին: Բացի տեղի բնակիչների կմախքներից, կա նաև վերջիններիս արտաքին նկարագրությունը` բացահայտված եվրոպացիների կողմից 15-րդ դարում: Ժամանելով Տեներիֆե կղզի` եվրոպացիներն այստեղ հանդիպեցին բարձրահասակ, լավ կառուցվածքով, կապուտաչյա և երկար ու բաց մազերով մարդկանց: Այդ մարդիկ իրենց անվանում էին գուանչե (կազմված` գուան-մարդ, չե-սպիտակ լեռ բառերից, որն իրենից ներկայացնում է ձյունապատ Տիդե հրաբուխը): Մինչ օրս կան բազմաթիվ տարաձայնություններ գուանչեների առաջացման հետ կապված, քանի որ նրանք կարող են լինել ինչպես Իսպանիայի կամ Պորտուգալիայի կելտեր, այնպես էլ նորվեգիական զավթիչներ: Տեսարժան վայրեր Կանարյան այգին Կանարների գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է Տաֆիր համայնքում: Ի տարբերություն Տեներիֆեյի բուսաբանական այգու` Կանարյան այգում նախընտրությունը մշտապես տրվում է տեղական բույսերին: Դա հիանալի հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր կղզիների բնության առանձնահատկություններին: Այստեղ կարելի է տեսնել նաև Գրան-Կանարի ներմուծված կակտուսներ: Այգին ունի մուտք նաև վերևից, որտեղ կարելի է հանգստանալ Սան-Մատեո փողոցում գտնվող ռեստորանում: Ավանդույթներ Ավանդույթներից կարելի է առանձնացնել երաժշտությունը, մասնավորապես` տիմպլ գործիքը, որը հիշեցնում է հավայան կիթառ և առաջացել է 15-րդ դարում: Դրանից հետո գործիքն ունեցավ լայն ճանաչում: Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են դրսում, ինչպես նաև միջոցառումները հիմնականում անց են կացվում դրսում: Խոհանոց Իհարկե, Կանարյան կղզիներում խոհանոցում հիմնական բաղադրությունն են կազմում ծովային կերակրատեսակները: Գլխավոր ուտեստն է համարվում ձուկը` պատրաստված հնարավոր բոլոր տարբերակներով: Դեֆիցիտ են կազմում մանր ծովախեցգետինները, ինչպես նաև օմարները: Կղզում համեղ են հիմնականում մսատեսակները: Ամենատարածված ուտեստն է կարնե դե ֆիեստա-ն, որը համարվում է տոնական ուտեստ: Այն ունի մատուցման յուրօրինակ ձև, իսկ ահա տեսնել և համտեսել կարող եք այցելելով Կանարյան կղզիներ: