ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ

ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ «ՈԻՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ» ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲ | "HAPPY BUS" HIKING GROUP

Խմբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ուրախ և արշավների սիրահար անձ:
Մուտքը միայն ԽԾԲ*-ով: :)
*ԽԾԲ - Խնամի / Ծանոթ / Բարեկամ

Անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր արշավից...
02/09/2015

Անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր արշավից...

Շաքիի ջրվեժՋրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդ...
14/09/2013

Շաքիի ջրվեժ

Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում էպալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։’
Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի... Համաձայն ավանդության, մի զավթիչ` տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ։ Հայուհին` չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից։ Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ։

Զորաց Քարեր (Քարահունջ)Մ.թ.ա. VI հազ.Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կ...
14/09/2013

Զորաց Քարեր (Քարահունջ)

Մ.թ.ա. VI հազ.

Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ:
Ապացուցված է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում:
Գիտնականները հայտնաբերել են նմանատիպ կառույցներ նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է` Ստոնհենջը (մ.թ.ա. II հազ.):

Տաթևի վանք (VIII դ.)Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյու...
11/09/2013

Տաթևի վանք (VIII դ.)

Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և
հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից
հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում:
VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը:

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ:
Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ` Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ:
Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին: Եկեղեցին կառուցված է մաքուր տաշված բազալտե մեծադիր քարերով: 930 թ-ին եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով. Ավագ խորանում պատկերված են գահին նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ ու սրբեր: Արևմտյան պատին պահպանվել են դրվագներ Ահեղ դատաստանի հորինվածքից, հյուսիսային պատին՝ Սբ Ծննդյան թեմայով տեսարաններ: Արևելյան ճակատի հայկական խորշերից վերև Աշոտ իշխանի և նրա կնոջ՝ Շուշանի դիմաքանդակներն են: Եկեղեցու գմբեթն ավերվել է 1138 թ-ի երկրաշարժից. վերականգնվել է 1274 թ-ին: 1931 թ-ի երկրաշարժից վերստին քանդված գմբեթը վերակառուցվել է 1970–90-ական թվականներին:
895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:
906 թ-ին կառուցվել է «Գավազան» ճոճվող հուշասյունը: 1087 թ-ին վանքի դարպասի և նրան կից դամբարանի ծածկերի վրա կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին: 1295 թ-ի երկրաշարժից կործանված Սբ Գրիգոր եկեղեցու (848 թ-ին կառուցել էր Ֆիլիպե իշխանը) տեղում Ստեփանոս Օրբելյանը կառուցել է թաղածածկ դահլիճի հորինվածքով նոր՝ Սբ Գրիգոր եկեղեցին: Արևմտյան մուտքի առջև կանգնեցվել է բարձր, եռաստիճան զանգակատուն, 1787 թ-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը: XVII– XVIII դարերում վանքի շուրջը կառուցվել են կիսաշրջանաձև աշտարակներով ամրացված պարիսպներ, կից՝ խցեր, սեղանատունը, առաջնորդարանի երկհարկ շենքը և այլ շինություններ:
Պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում, կանգուն է XVII դարի վերջին կառուցված ձիթհանը, որը Հայաստանի նույնատիպ կառույցներից առավել լավ պահպանվածն ու արժեքավորն է:
Տաթև գետի վրա կանգուն է 1672 թ-ին կառուցված միաթռիչք (7,2 մ), գլանաձև թաղով կամուրջը: Վանքի արևելյան պարսպին ուղղահայաց ձգվում է 74 մ երկարությամբ դպրոցի շենքը (XVIII դար), որը գործել է մինչև XX դարի սկիզբը (բացվել է 1981–82 թթ-ի պեղումներով):
Տաթև գյուղի կենտրոնում կանգուն է 1646 թ-ին կառուցված Սբ Մինաս եկեղեցին: Տաթևի վանքի դիմաց՝ ձորի հակադիր կողմում, պատմական Տամալեք գյուղի միանավ, թաղածածկ Սբ Աստվածածին եկեղեցին (X դար) է, իսկ Տանձատափ տեղամասից հյուսիս՝ Ցուրավանքը:
1974–98 թ-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է: Պարսպից դուրս՝ արևմտյան կողմում, 2001 թ-ին կանգնեցվել է Գարեգին Նժդեհի կիսանդրին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, որ Տաթևը 1919–21 թթ-ին եղել է Լեռնահայաստանի կառավարության (Նժդեհի գլխավորությամբ) նստավայրը:

Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ-ին կառուցվել է Տաթևի վանք–Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ (աշխարհում` ամենաերկարը, գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում):

Տաթևի Մեծ Անապատ (XVII դ.)Այս ճարտարապետական համալիրը` նշանավոր կրոնական կենտրոնը, կառուցվել է Գորիսի տարածաշրջանում, Որ...
11/09/2013

Տաթևի Մեծ Անապատ (XVII դ.)

Այս ճարտարապետական համալիրը` նշանավոր կրոնական կենտրոնը, կառուցվել է Գորիսի տարածաշրջանում, Որոտան գետի աջափնյա ձորում, Որոտանի և նրա Տաթև վտակի միախառնման վայրում, 1658 թ. երկրաշարժից կործանված Հալիձորի Հարանց անապատից մի քանի կմ հեռու, 1660-ական թթ.: Հիմնադիրը Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին է:
Համալիրի կանոնավոր հատակագիծը ընդօրինակված է նախորդ Անապատից (միայն չափերն են մեծ): Կազմված է գեղեցիկ աշտարակներ ունեցող, ուղղանկյուն կրաշաղախ պարիսպներով պարփակված հիմնական մասից և նրան հարավից կից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից:
Երկու պարսպագծերի միջև զետեղվել են անասնագոմեր ու տնտեսական շինություններ: Անապատի հարավարևմտյան մասում է սրբատաշ բազալտի քարով շինված միակ` Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին (1663 թ.): 1743 թ. եկեղեցու արևմտյան կողմին կից, Մելիք Եգանը կառուցել է կամարակապ գավիթ-սրահը, իսկ հյուսիսից կից է գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը: Անապատի հարավում գտնվող սեղանատունը կամարակապ երկար շինություն է`խոհանոցով, փոքրիկ, նեղ պատուհաններով, ներսում երկշար քարե սեղաններով: Միաբանների համար, արևմտյան և հյուսիսային պարսպներին կից կառուցված են եղել 64 կամարաշեն խցեր, որոնց մի մասը` երկհարկ և եռահարկ, ունեցել դուռ և պատուհան: Բակում կանգուն են մնացել Г-աձև հատակագծով բնակելի սենյակների խումբը և տնտեսական օժանդակ շինություններ: Անապատի արևելյան աղբյուրը այժմ կիսաքանդ վիճակում է: Համալիրը խիստ տուժել է 1931թ. երկրաշարժից:
Անապատն ունեցել է լիարժեք տնտեսություն` այգիներ, կալատեղեր, հնձան, մառաններ, ջրաղաց, որի քարերը այժմ ջարդված են: Տարածքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են եղել խաղողագործության համար:
Միջնադարի հայ ճարտարապետության արժեքավոր, ինքնատիպ լուծումներով նմուշ է: Եղել է կրթական, կրոնական ու մշակութային մեծ կենտրոն: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ: Այստեղ է կրթություն ստացել ու դաստիարակվել Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Խոտանանցին (Սյունեցի): Տաթևի Մեծ Անապատի հոգևոր, մշակութային ծաղկման բարերար ազդեցության շնորհիվ Սյունիքի շատ վանքերում ու անապատներում ձևավորվել են գրչության կենտրոններ, գրվել բազում ձեռագիր մատյաններ:

11/09/2013

«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ»-ի 15-րդ արշավը կլինի դեպի Սյունիքի մարզ:

Արշավի շրջանակներում տեղի կունենա՝
- Այցելություն Շաքիի ջրվեժ
- Այցելություն Տաթևի վանք (8-րդ դար):
- Քայլարշավ (3-4 կմ) Տաթևի վանքից դեպի Տաթևի մեծ անապատ (17-րդ դար):
- Այցելություն Զորաց քարեր (Քարահունջ):

Ուղեվարձը՝ 6500 դրամ:

Արշավը կմեկնարկի կիրակի օրը՝ սեպտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 7.00-ին:
Հավաքվում ենք մետրո Երիտասարդականի դիմաց (Ավ. Իսահակյան փողոց):

Վերադարձը՝ նույն օրը:

Մասնկացության անհրաժեշտ պարագաներ՝ սպորտային համազգեստ, սպորտային պայուսակ, ժակետ, 1 անգամվա սնունդ:

Արշավին մասնակցությունը արգելվում է այն անձանց, ովքեր հնարավոր են համարում, որ տարիքի կամ ֆիզիկական տվյալների պատճառով կարող են չհաղթահարել ճանապարհը:

Արշավին մասնակցելու համար գրանցվել մինչև սեպտեմբերի 13-ը՝ ուրբաթ:

Մանրամասների համար զանգահարել՝ (055)206662, Աբրահամ:

https://www.facebook.com/events/213306612167499/

«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ»-ի 15-րդ արշավը կլինի դեպի Սյունիքի մարզ:Արշավի շրջանակներում տեղի կունենա՝- Այցելություն Շաքիի ջրվեժ- Ա...
07/09/2013

«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ»-ի 15-րդ արշավը կլինի դեպի Սյունիքի մարզ:

Արշավի շրջանակներում տեղի կունենա՝
- Այցելություն Շաքիի ջրվեժ
- Այցելություն Տաթևի վանք (8-րդ դար):
- Քայլարշավ (3-4 կմ) Տաթևի վանքից դեպի Տաթևի մեծ անապատ (17-րդ դար):
- Այցելություն Զորաց քարեր (Քարահունջ):

Ուղեվարձը՝ 6500 դրամ:

Արշավը կմեկնարկի կիրակի օրը՝ սեպտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 7.00-ին:
Հավաքվում ենք մետրո Երիտասարդականի դիմաց (Ավ. Իսահակյան փողոց):

Վերադարձը՝ նույն օրը:

Մասնկացության անհրաժեշտ պարագաներ՝ սպորտային համազգեստ, սպորտային պայուսակ, ժակետ, 1 անգամվա սնունդ:

Արշավին մասնակցությունը արգելվում է այն անձանց, ովքեր հնարավոր են համարում, որ տարիքի կամ ֆիզիկական տվյալների պատճառով կարող են չհաղթահարել ճանապարհը:

Արշավին մասնակցելու համար գրանցվել մինչև սեպտեմբերի 13-ը՝ ուրբաթ:

Մանրամասների համար զանգահարել՝ (055)206662, Աբրահամ:

https://www.facebook.com/events/213306612167499/

Kirants Monastery (13th Century) | Summer 2013 | Tavush, Armenia
28/08/2013

Kirants Monastery (13th Century) | Summer 2013 | Tavush, Armenia

Անտառային քայլարշավ Տավուշի մարզում
24/08/2013

Անտառային քայլարշավ Տավուշի մարզում

«ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ»-ի 14-րդ արշավը կլինի դեպի Տավուշի մարզի անտառներ:

Արշավի շրջանակներում տեղի կունենա 20 կմ քայլարշավ Կիրանցի կիրճում (10 կմ յուրաքանչյուր ուղղությամբ):
Կայցելենք Կիրանցի (13-րդ դար) և Առաքելոց (13-րդ դար) վանքեր:

Ուղեվարձը՝ 5000 դրամ:

Արշավը կմեկնարկի կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, առավոտյան ժամը 8.30-ին:
Հավաքվում ենք մետրո Երիտասարդականի դիմաց (Ավ. Իսահակյան փողոց):

Մասնկացության անհրաժեշտ պարագաներ՝ սպորտային համազգեստ, սպորտային պայուսակ, ժակետ, 1 անգամվա սնունդ (որը 10 կմ տեղափոխելու էք):

Արշավին մասնակցությունը արգելվում է այն անձանց, ովքեր հնարավոր են համարում, որ տարիքի կամ ֆիզիկական տվյալների պատճառով կարող են չհաղթահարել 20 կմ ճանապարհը:

Արշավին մասնակցելու համար գրանցվել մինչև օգոստոսի 23-ը՝ ուրբաթ:

Մանրամասների համար զանգահարել՝ (055)206662, Աբրահամ:

Address

Yerevan
0037

Telephone

+37455206662

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category