31/07/2026
DV-2026 (Green Card) կարևոր նորություն❗️
Հրապարակվել է 2026 թվականի սեպտեմբերի Visa Bulletin-ը։
📌 Եվրոպայի տարածաշրջանի (EU) համար վերջնական համարը կազմում է՝ 47,500։
Սա նշանակում է, որ EU47500 և ավելի ցածր համար ունեցող գործերը կարող են հրավիրվել հարցազրույցի 2026 թվականի սեպտեմբերին՝ կախված տվյալ դեսպանատան ազատ ժամերի առկայությունից։
❗ Եթե ձեր շահման համարը 47,500-ից բարձր է, ապա, ցավոք, այլևս նոր նշանակումներ չեն լինելու։
🗓️ Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերը DV-2026 ծրագրի վերջին ամիսն է, և բոլոր հարցազրույցներն ու վիզաների տրամադրումը պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 30-ը։
📩 Եթե ունեք հարցեր ընթացակարգի վերաբերյալ, գրեք կամ զանգահարեք մեզ։
Մենք սիրով կօգնենք։