08/09/2026
Ընկերնե՜ր, ⛰️🌞
Սեպտեմբերի 13-ին(կիրակի) նախատեսել ենք վերելք Գեղամա լեռների 3 գագաթներ՝ Աղուսար, արևելյան Աղուսար, արևմտյան Աղուսար:
Առավոտյան ամենագնացով կհասնենք Ակնա լիճ, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը։
Կանցնենք Գեղամա լեռների բարձրադիր, ընդարձակ լանդշաֆտներով և կշարժվենք դեպի Աղուսար, Արեւելյան եւ Արեւմտյան Աղուսարեր գագաթները: Գագաթներից կտեսնենք Սևանա լիճը, Արարատը, Արագածը, Գեղամա լեռների մի շարք գագաթներ: Արշավը կավարտենք Ակնալճի մոտ, որտեղից ամենագնացով կիջնենք գյուղ ու կվերադառնանք Երևան:
Քայլարշավի երկարությունը՝ 14 կմ,
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Արշավի համար անհրաժեշտ է՝
- Հարմարավետ եւ տաք հագուստ,
- մեկ օրվա համար նախատեսված թեթև մարսելի սնունդ,
- Ամենաքիչը 1,5-2 լիտր ջուր,
- Արևապաշտպան միջոցներ,
- անձրևանոց (дождевик)
-Դժվարություններ հաղթահարելու պատրաստակամություն
——————————————
Արժեքը 12000 դրամ է, որն իր մեջ ներառում է՝
-ուղեփոխադրումը,
-ուղեկցորդի ծառայությունները
-արշավի կազմակերպումը:
Հ/Հ` 1570092095430900 Ameria Bank (Tatul Sahakyan IE)
Քարտի համար` 4083 0900 1018 4235 Ameria Bank (Tatul Sahakyan)
——————————————
📍 Հանդիպման վայրը՝
Երիտասարդական մետրոյի այգի (Ձեռքեր արձանի մոտ)
🕖 Ժամը՝ 07:00 (խնդրում ենք չուշանալ ⏰)
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 12 (շաբաթ), ժամը 12:00
📩 Գրիր մեր էջին կամ զանգահարիր՝ 077906677, 077549966
‼️ Նրանք, ովքեր կչեղարկեն իրենց գրանցումը նշված ժամկետից հետո, պետք է վճարեն փաթեթի ամբողջ արժեքը։
——————————————
Սիրով՝ #խարույկ🔥