Araspel Tour

Araspel Tour Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Araspel Tour, Travel Agency, Yerevan.

Հրաշք Մեղրիում Շահանեի հետ:Shahane Khachikyan
10/09/2024

Հրաշք Մեղրիում Շահանեի հետ:

Shahane Khachikyan

17/11/2022

Գառնի
Garni

12/07/2022

Հատիս - Քրիստոս - Զբոսաշրջություն
Վերլուծություն

Մինչև վերջերս Հայաստանն աշխարհում առաջին տեղում էր 1 շնչին հասնող քաղաքական վերլուծաբանների թվով, իսկ վերջին օրերին կարծես թե այդ ռեկորդն ուզում են գերազանցել "զբոսաշրջության վերլուծաբանները"։ Ով կյանքում 2 անգամ Աշտարակի ձորում և 1 անգամ "Ղալթաղչիի" Սուրբ Հովհաննեսում եղել է, իրեն հռչակել է զբոսաշրջության մասնագետ, վերլուծություններ ու կանխատեսումներ է անում։
Այնինչ, իսկական մասնագետները, զբոսաշրջության թեժ սեզոնով պայմանավորված, լուռ ու մունջ իրենց գործն են անում, տուրիզմ զարգացնում։
12 տարվա զբոսաշրջության ոլորտում փորձս, արտասահմանում անցած 4 վերապատրաստման կուրսերը, ինչպես նաև մասնագիտական կրթությունս թույլ են տալիս ինձ վերլուծություններ անելու՝ թվերով ու փաստերով։
Մի կողմ թողած հարցի էսթետիկական, կրոնական, մշակութային, բնապահպանական հարցերը՝ կխոսեմ միայն զբոսաշրջության տեսանկյունից ու զբոսաշրջության մասին։
Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը որոշ օղակների կողմից ներկայացվում է որպես զբոսաշրջության զարգացման մեգանախագիծ, մի շռնդալից իրադարձություն, մի գլխապտույտ առաջացնող երջանկություն․․․
Այնինչ թվերը լրիվ այլ բան են խոսում։
Ուսումնասիրության համար վերցրել եմ աշխարհում ամենահայտնի՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրու քաղաքում գտնվող Քրիստոսի արձանը։
Արձանը կառուցվել է 1931 թվականին, ասել է թե արդեն 91 տարեկան է։
Ուսումնասիրության համար վերցրել եմ 2011 թվականի տվյալները։
Ուրեմ համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2011 թվականին Բրազիլիա այցելել է 5,433,000 զբոսաշրջիկ։ Ցավոք Քրիստոսի արձանի այցելությունների մասով հստակ տեղեկություն չգտա համացանցում, սակայն տարատեսակ աղբյուրներում նշված թվերը համադրելով՝ ստացա տարեկան 1,8-2 միլիոն այցելություն։ Ես նախընտրում եմ վերցնել հենց այս թվերը։ Ստացվում է, որ Բրազիլիա այցելող զբոսաշրջիկների միայն 33 %-ն է այցելում այս արձանը։ Այսինքն Բրազիլիա եկող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը Քրիստոսի համար չէ, որ գալիս են։
Ավելին, Բրազիլիայի հետ նույն մայրցամաքում գտնվող մեկ այլ երկիր՝ Արգենտինան, որը ոչ մի նմանատիպ արձան չունի, նույն 2011 թվականին ունեցել է 6,703,000 զբոսաշրջիկ, մոտ 24%-ով ավելին, քան Բրազիլիան։ Ստացվում է, որ Քրիստոսի արձանը մրցակցային ոչ մի առավելություն չի ապահովում Բրազիլիայի համար անգամ միևնույն մայրցամաքում։
Այստեղ տեղին է նշել նաև, որ Փարիզի Էյֆելյան աշտարակ այցելում է տարեկան մոտ 7 միլիոն զբոսաշրջիկ։ Այսինքն միայն Էյֆելյան աշտարակը, որը որևէ կրոնական և խոշոր հաշվով մշակութային նշանակություն չունի, տարեկան ավելի շատ մարդ է այցելում, քան ամբողջ Բրազիլիան միասին վերցրած։ Իսկ թե ինչու է այդպես, դա մեկ այլ՝ ավելի ծավալուն վերլուծության թեմա է։
Վերադառնալով Ռիո՝ խնդրում եմ նայել կից լուսանկարը։ Արդյո՞ք չարժե բարձրանալ այս ժայռի վրա՝ այս տեսարանը վայելելու համար, և արդյոք եթե այդտեղ չլիներ արձան, միևնույն է, հազարավոր մարդիկ չէին բարձրանալու այստեղ։
Չեմ էլ ցանկանում անգամ զուգահեռներ տանել Հատիսից բացվող տեսարանների հետ։ Իհարկե, դրանք տարբեր բաներ են, բայց էն որ մրցակցության եզրեր անգամ չկան, նույնպես փաստ է։
Կարևոր է նաև հասկանալ, որ Բրազիլիա եկող զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է այստեղ՝ Սան Պաուլոյի փողոցներում կորելու, հույսով, որ կհանդիպի "Ջեյդին" կամ "Նանդուին", սուրճի պլանտացիաներում սրճելու "Գավիոտայի" հետ, շրջելու ստադիոններով՝ հույսով, որ կհանդիպի "Պելեին" կամ "Ռոնալդինիոյին", ընկղմվել օվկիանոսի տաք ջրերում, խանդավառվել Ռիոյի կառնավալի գույներով ու տեմպերով, և ձեռքի հետ էլ սելֆի անել Քրիստոսի արձանի մոտ։
Ասածս ինչ է։ Բրազիլիան հսկայական մարքեթինգային արշավներ է արել։ Գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունն իր սերիալներով; Ի դեպ, նույն Հիսուսի արձանի մասին ձեզանից շատ-շատերն իմացել են հենց էդ սերիալներից։ Բայց միևնույնն է, չի կարելի ասել, թե Բրազիլիան աշխարհի առաջատարներից է որպես զբոսաշրջային ուղղություն։ Ավելին, անգամ լավագույն 10-յակում չէ, անգամ 20-յակում էլ չէ։
Վերադառնալով զբոսաշրջությանը։ Մի բան կարևոր է հասկանալ, որ զբոսաշրջային ատրակցիոնները, արձանները, հուշարձանները, ենթակառուցվածքները և այլն, ընդամենը ոլորտը սպասարկող երևույթներ են, և դրանք առ ոչինչ են առանց մարքեթինգի, բրենդավորման և գովազդի։
Ասել է, թե դրանք անմիջականորեն չեն կարող ապահովել զբոսաշրջության կայուն աճ, եթե չկա համապատասխան մարքեթինգային ռազմավարություն, գովազդ։
Հաշվի առնելով ՀՀ զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունը, զբոսաշրջային ոլորտին ֆինանսական հատկացումները, մարքեթինգային ռազմավարությունն ու արշավները՝ կարող եմ վստահորեն ասել, որ եթե անգամ անձամբ Քրիստոսն իջնի ու կանգնի Արագածի Հյուսիսային գագաթին, դա որևէ կերպ չի ապահովելու զբոսաշրջային բում Հայաստանում։
Համենայն դեպս, մինչ այս պահը թե՛ պետության, և թե՛ նախագծի կազմակերպիչների կողմից չի ներկայացվել որևէ երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարություն, որևէ թվաբանական հաշվարկ, տնտեսական վերլուծություն, որը ցույց կտա, թե այս նախագիծն ինչ ճանապարհով, ինչ ժամկետներում և ինչպես է դառնալու "զբոսաշրջային բում"։ Եվ եթե չի ներկայացվել, հետևաբար հակված եմ կարծել, որ չկա։
Ստացվում է, որ այս նախագիծը մի կողմից հակասում է մեր մշակութային, կրոնական, էսթետիկ ընկալումներին, վնասում է մեր շրջակա միջավայրը, իսկ մյուս կողմից էլ չունի կամ ունի շատ կասկածելի ազդեցություն զբոսաշրջության զարգացման վրա։
Հետևաբար, խնդրանք և հորդոր շահագրգիռ կողմերին։ Որպես նախագծի հիմնավորում խուսափել զբոսաշրջություն տերմինից։ Զբոսաշրջությունը լոկ գեղեցիկ բառ չէ կամ թե փայլփլուն փաթեթավորման թուղթ։ Դա լուրջ ոլորտ է՝ իրեն ուրույն գիտական հիմքերով, կանոններով և օրինաչափություններով։

ՀԳ․ Ստորև թողնում եմ որոշ հղումներ, որոնցից օգտվել եմ սույն վերլուծությունն իրականացնելիս՝

https://data.worldbank.org/indicator/ST.INT.ARVL?locations=BR
https://data.worldbank.org/indicator/ST.INT.ARVL?locations=AR
http://www.myriotravelguide.com/how-many-people-visit-christ-the-redeemer-statue-in-rio-de-janeiro-each-year/
https://www.toureiffel.paris/en/the-monument/key-figures

Յաշա Սոլոմոնյան
ՊԶՀԱ վարչության նախագահ

Wreszcie!
17/05/2022

Wreszcie!

https://www.facebook.com/Polonia.Armenia/photos/a.1526388790785253/4439141232843313/
13/10/2021

https://www.facebook.com/Polonia.Armenia/photos/a.1526388790785253/4439141232843313/

Szanowni Państwo,

Związek Polaków w Armenii „Polonia”, „Polonia” Giumri, Centrum Języka i Kultury Polskiej na Państwowym Uniwersytecie im. W. Briusowa w Erywaniu zapraszają na Narodowe Czytanie.

17 października w niedzielę od godz. 13:00 będziemy czytać dramat Gabrieli Zapolskiej „Moralność Pani Dulskiej”.

Serdecznie zapraszamy nad Sewan do Domu Pisarzy.

Szczegóły wydarzenia i program mogą Państwo znaleźć na plakacie, za który pięknie dziękujemy Panu Markowi Mikoyanowi.

24/09/2021

В связи с 30-летием независимости Республики Арцах в Степанакерте, в гостиничном комплексе «Парк Отель Арцах», открылась фотостудия Photo Atelier Marashlyan («Марашлян ретро-ф...

12/09/2021

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Araspel Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Araspel Tour:

Share

Category